Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործով պաշտպանը միջնորդում է արդարացնել իր պաշտպանյալին 08/05/2015   23:00  |  Քրեական խրոնիկոն

 
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործով վաղը կհրապարակվի դատավճիռը:
 
Իսկ մինչ այդ, այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառով հանդես գալով` ամբաստնյալ Նարեկի պաշտպան Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ մեղադրանքն անհիմն է և միջնորդեց հռչակել իր պաշտպանյալի անմեղությունն ու արդարացնել:
 
Մասնավորապես, պաշտպանն ընդգծեց, որ նախաքննական մարմինը, հենվելով 5 ապացույցերի՝ մասնավորապես՝ տուժող Կարեն Սաղաթելյանի, վկաներ Խաչատուր Հովակիմյանի, Էդգար Գաֆիցայի, Հարություն Աղլամազյանի ցուցմունքների, ինչպես նաև՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացության վրա, մեղադրանք է առաջադրել իր պաշտպանյալին, իսկ իր պաշտպանյալի օգտին ցուցմունք տված Գոռ Գասպարյանին մեղադրանքի կողմը որպես վկա չի  դատակոչել և մեղադրանքում ընդհանրապես անդրադարձ չի եղել նրա ցուցմունքներին:
 
Ըստ պաշտպանի՝ մեղադրողի այս վարքագիծն արդեն իսկ վկայում է վերջինիս կողմից կանխակալ վերաբերմունքի մասին:
 
Ըստ պաշտպանական կողմի՝ գործի համար էական նշանակություն ունի չորս հանգամանք. տուժողը տվյալ օրը արդյոք ոստիկան Էդգար Գաֆիցայի հետ բերմա՞ն էր ենթարկում ակտիվիստ Հարություն Աղլամազյանին, ոստիկաներն ի՞նչ դիրքով են եղել Հարություն Աղլամազյանին բերման ենթարկելու պահին, վկա ոստիկան Խաչատուր Հովակիմյանն արդյոք տեսե՞լ է Կարեն Սաղաթելյանին հարվածելու պահը, և կարո՞ղ էր արդյոք Կարեն Սաղաթելյանը վնասվածք ստանալ այդ իրավիճակում:
 
Ըստ տուժողի նախաքննական ցուցմունքի՝ մի երիտասարդ՝ մոտ 25 տարեկան, հարվածել է իր գոտկատեղի հետևի ձախ հատվածին, ինքը տեսել է նրա դեմքը, քանի որ այդ պահին գլուխը թեքված է եղել դեպի ձախ: Ստանալով հարված՝ ինքն ամբողջությամբ շրջվել է այդ երիտասարդի ուղղությամբ, որ բռնի նրան, սակայն վերջինս բռունցքով մեկ անգամ հարվածել է իր գլխի ետևի հատվածին ու փախել Սարյանի փոստի  ուղղությամբ:
 
Անդրադառնալով վկա ոստիկան Խաչատուր Հովակիմյանի ցուցմունքներին և դրանցում առկա հակասություններին, ինչպես նաև՝ ի ցույց դնելով նաև դրանց անարժանահավատությունը՝ պաշտպանն ընդգծեց, որ նախաքննական մարմնին Խաչատուր Հովակիմյանը հայտնել էր, որ ամբաստանյալ Նարեկին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, իսկ դատարանում հայտարարեց, որ բաժին ասելով նկատի է ունեցել ոստիկանական ավտոմեքենա:
 
Դատարանում հարցաքննվելիս վկան, պաշտպանի հարցին ի պատասխան, նշել է, որ Նարեկի հետ բաժին չի գնացել, ուղեկցել է մինչև մեքենա՝ թևերից ոլորած, սակայն պաշտպանական կողմի միջնորդությամբ գործին որպես այլ ապացույց կցված տեսանյութերում մասնավորապես երևում է, թե ինչպես են ոստիկանները Նարեկին ձեռքերից և ոտքերից գրկած բերման ենթարկում: Ավելին, տեսանյութում երևում է, որ Խաչատուր Հովակիմյանը Նարեկին չի բերման ենթարկում, թևերը չի ոլորել և որ նրան բերման են ենթարկում գրկած:
 
Հաջորդ ցուցմունքը, որն ըստ պաշտպանի պետք է անարժանահավատ համարվի, վկա ոստիկան Էդգար Գաֆիցայի ցուցմունք է, ով եղել է դեպքի վայրում և ըստ իր ցուցմունքի գտնվել է տուժողի կողքին, սակայն չի տեսել Նարեկին: Ըստ պաշտպանի՝ վկայի նկարագրած դիրքը, ինչպես որ կանգնած է եղել տուժողը, Նարեկը չէր կարող նկարագրվող վնասվածքների հատվածներին հարվածել, ավելին, երբ վկան հայտնել է, որ Նարեկին ընդհանրապես չի տեսել, երբ իրենք բերման են ենթարկելիս  եղել ակտիվիստ Հարություն Աղլամայանին:
 
Իսկ թե ի՞նչ պայմաններում է տուժողը վնասվածք ստացել, պաշտպանական կողմը նշում է, որ դեպքի վայրում եղել են ավտոմեքենաներ և երբ տուժողը, ով բերման ենթարկելիս է եղել ակցիայի մասնակիցներից Հարություն Աղլամազյանին, գտնվել է երկու մեքենաների մեջտեղում, ինչը երևում է նաև գործին կցված տեսանյութերում, տուժողն իր ձախ նստատեղով հպվում է ամտոմեքենային:
 
Պաշտպանական կողմը չի բացառում, որ հենց այդտեղ էլ կարող էր տուժողը վնասվածք ստանալ:
 
Ըստ պաշտպանական կողմի՝ մեղադրողը փորձում է երկու ոստիկանների ցուցմունքներով հիմնավորել Նարեկին առաջադրված մեղադրանքը, որոնք հակասական են, հակասում են նաև ֆիզիկայի կանոններին և շահագրգիռ են:
 
Պաշտապանական կողմը նաև նշեց, որ իրենք հնարավորություն չեն ունեցել դատարանում հարցաքննել տուժողին, ինչով խախատվել է մարդու իրավունքերի և հիմնարար ազատություների մասին կոնվենցիայի վեցերորդ հոդվածի պահանջը:
 
Ճառով հանդես եկավ նաև ամբաստանյալ Նարեկը, ով պնդելով իր ցուցմունքներն ամբողջությամբ՝ նշեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
 
 Ըստ նրա՝ ինքնաբուխ և խաղաղ հավաքի բոլոր չափանիշներին համապատասխանող ցույցը խոչընդոտվել, ապա կոպիտ կերպով ցրվել է ոստիկանական ի սկզբանե լավ չկազմակերպված, ցուցարարների հետ աշխատանք տանելու անընդունակ և սեփական մասնագիտական թերի պատրաստվածությունից շփոթված ուժերի կողմից:
 
Ինչ վերաբերում է մեղադրանքի այն դրվագին, որ իբր ոստիկանը շրջվել է, և Նարեկը բռունցքով հարվածել է գլխին, ապա, ըստ Նարեկի, եթե այդպիսի նպատակաուղղված հարված լիներ, ապա, ինչպես վկա ոստիկանն է նկարագրում, քաշային կարգով, հասակով նաև սպորտային պատրաստվածությամբ իրեն ակնհայտորեն զիջող, արդեն նախկին ոստիկանը դրանից հետո դժվար թե կարողանար ուշքի գալ և գործով վկա իր ծառայակցի հետ միասին ցուցարարին գրկած տեղափոխեին մինչև փողոցի բանուկ մասի երկրորդ շարքում գտնվող ոստիկանական ավտոմենքենան:
 
Անդրադառնալով դատաբժշկական փորձաքննությանը՝ ամբաստանյալը նշեց, որ անհավանական է, որ ոտքի հարվածից կարող է առաջանալ պատռվածք ոստիկանական հաստ կտորից կարված համազգեստի վրա, առավել ևս անհավանական է, որ դրանից հետո կառաջանար քերծվածք մարմնի վրա, դա առնվազն փոքր մակերեսով մետաղյա կամ այլ կարծր առարկայից պետք է բռնված լիներ որպեսզի շորը պատռվեր, իսկ մարմինը՝ քերծվեր:
 
Ավելին, այդ ժամանակ իր հագին եղած առանց կրունկի, ոչ դասական ոճի կոշիկի մաշված, հարթ տակացուն ուղղակի չէր կարող քերծվածք կամ այլ տեսքով վնասվածք հասցնել մարմնին, առավել ևս՝ ծակեր կամ պատռեր ոստիկականական համազգեստը:
 
Ամբաստանյալը հայտարարեց, որ անկախ դատարանի կայացնելիք վճռից՝ ինքը շարունակելու է ապրել, պայքարել և աշխատել Հայաստանում կամ ի նպաստ ՀՀ-ի՝ իր կարողությունների, ունակությունների և հոգեկերտվածքի սահմաններում՝ չանտեսելով արդարության, անձնական և համընդհանուր բարեկեցության հարցերը:
 
«Ես հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և հավատում եմ նրա գալիք հաջողություններին»,-ասաց Նարեկը:
 
Ռեպլիկի իրավունքից օգտվելով՝ մեղադրող դատախազը նշեց, որ մեղադրանքը հիմնավորվել է ոչ միայն ոստիկաների ցուցմուքներով, այլև՝ գործին կցված տեսանյութերով:
 
Վերջին խոսքով հանդես գալով՝ ամբաստանյալը պնդեց իր ցուցմուքներն ու հավելեց, որ ինքն օրենքը չի խախտել:
 
Վաղը՝ օգոստոսի 6-ին, կայանալիք նիստում դատարանը կհրապարակի դատավճիռը:
 
 
 
 
 
 
 
 

Արխիվ

[]