ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյան. Ձեր թիկունքում ընդհանրապես չկա «ձեր» ու «մեր», այլ կա հավերժի ճամփորդ Հայաստան (Տեսանյութ) 08/02/2015 13:52 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել 2015թ. ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին՝ ավարտական արարողության կապակցությամբ, մաղթել նրանց հաջողություններ և անփորձանք ծառայություն:
Սերժ Սարգսյանը ուսման գերազանցիկներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով:
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով: Արարողությունն ավարտվել է շրջանավարտների հանդիսավոր քայլերթով և Պատվո պահակախմբի ցուցադրական շարանցումով:
«Ձեզնից շատերի համար այսօր բացառիկ օր է: Սպայական կոչումներ են հանձնվում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի շրջանավարտներին: Նաև հրամանատարաշտաբային ու մեկամսյա դասընթացների շրջանավարտներին: Այստեղ են նաև Ռուսաստանի Դաշնության և արտերկրյա այլ ռազմաուսումնական հաստատությունների, ինչպես նաև ռազմական ակադեմիաների շրջանավարտները: Ձեր շարքերում են Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի շրջանավարտ ռազմական բժիշկներն ու Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ ռազմական դիրիժորները»,-իր ելույթում, մասնավորապես, ասել է ՀՀ Նախագահը:
Ջերմորեն և ի սրտե շնորհավորելով ուսումնական հաստատությունները հաջողությամբ ավարտելու և սպայական կոչումների արժանանալու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ ողջ ժողովրդի հետ միասին ինքը, անշուշտ, հպարտանում եմ շրջանավարտներով:
«Մի երկրում, որի սահմաններին պարբերաբար կրակում են, դուք ընտրել եք ռազմիկի և սպայի մասնագիտությունը, դուք ձեր կյանքը կապել եք հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Ահա ինչու մենք հավատում ու վստահում ենք ձեզ:
Դուք այսօրվանից համալրում եք ոչ միայն հայ սպաների, այլև հայ մտավորականության շարքերը: Ավելորդ չեմ համարում կրկնել այն, ինչ ասել եմ տարբեր առիթներով: Զինվորական մտավորականությունը ազգի և պետության ողնաշարն է: Կջարդվի այդ ողնաշարը՝ չենք ունենա ոչինչ: Շիտակ կլինի այդ ողնաշարը՝ ուրեմն կունենանք այն պարտադիր նախադրյալը, որի վրա կառուցվում է մնացած ամեն ինչը: Այսօր, նայելով ձեր կուռ շարքերին և դեմքերին, չեմ կասկածում, որ դուք լուրջ եք, պինդ և պատասխանատու: Չեմ կասկածում, որ ամուր և շիտակ է մեր երկրի ու ժողովրդի ողնաշարը: Ձեզնով նա դառնում է ավելի կենսունակ:
Այս հանդիսավոր պահին կարևոր եմ համարում ևս մեկ նկատառում: Ուզում եմ հիշեցնել բոլորիդ, որ ժամանակակից աշխարհում չկա ուսումնառության ավարտ հասկացություն: Կա միայն անընդհատ կատարելագործում: Ռազմաուսումնական հաստատություն կամ դասընթաց կամ նույնիսկ ակադեմիաներ ավարտելն իհարկե կարևոր է և պարտադիր, բայց դա բավարար չէ: Ե՛վ տեսական, և՛ գործնական ուսումնառությունը չընդհատվող գործընթաց է: Արդի քաղաքակրթությունը, այդ թվում` ռազմարվեստը, գրեթե ամեն օր կանգնում է նոր մարտահրավերների ու խնդիրների առաջ: Այդ խնդիրները պետք է ստանան ժամանակակից լուծումներ:
Դեռ երկրորդ աշխարհամարտի ժամանակ մի կատակ կար շրջանառության մեջ, թե տարեց զինվորականները պատրաստվում են ոչ թե հաջորդ, այլ նախորդ պատերազմին: Կատակի իմաստն այն էր, որ ռազմական հարուստ կենսագրություն ունեցող զինվորականները սովորեցնում էին այն, ինչն իրենք տեսել են, ինչը իրենք լավ գիտեն, քանի որ պատերազմի մասին իրենց պատկերացումները ձևավորվել են նախորդ պատերազմի ժամանակ: Նրանք չեն պատկերացնում, որ հաջորդ պատերազմը կարող է լինել բոլորովին այլ տեսակի և բնույթի: Ասածիս իմաստն այն է, որ դուք 21-րդ դարի սպաներ եք: Պետք է սովորեք ամեն օր` ազատամարտիկների փորձից, կոչումով ավագի ու զինվորի հետ խոսելու տոնից սկսած մինչև բարդ տեխնիկական ու տեխնոլոգիական հարցերը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր իրադարձության առթիվ: Մաղթում եմ ձեզ անփորձանք ծառայություն: Համոզված եմ, որ բարձր եք պահելու Հայաստանի Հանրապետության սպայի անունն ու պատիվը: Ձեր թիկունքում ձեր ու մեր մայրերն են, ձեր ու մեր ընտանիքները: Ձեր թիկունքում ընդհանրապես չկա «ձեր» ու «մեր», այլ կա հավերժի ճամփորդ Հայաստան»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից