Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը 07/28/2015   18:02  |  ԼՐԱՀՈՍ

 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
 
Բացելով նիստը՝ վարչապետը նշել է. «Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքներից մեկը հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգն է:  Այդ նպատակով ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանում:   Ցանկանում եմ ևս մեկ անգամ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը և համագործակցությունը: 
 
Մեր նպատակն է այս ձևաչափի շուրջ համախմբել այն ուժերին, կազմակերպություններին, ովքեր իսկապես ասելիք ու պատկերացում ունեն մեր ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին: Սա հարթակ է, որտեղ կարելի է միավորել, համախմբել ուժերը, փորձառությունը և գնալ վճռական քայլերի: Հավաստիացնում եմ՝ կառավարությունը գիտակցում է կատարվելիք քայլերի անհրաժեշտությունն ու կարևորությունը և հետևողականորեն առաջ է մղելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված գործընթացը:
 
Մենք ունենք կամք և վճռականություն ու պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալուն: Մեր աշխատանքները լինելու են թափանցիկ, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դրանց արդյունքները հանրության համար լինեն տեսանելի: Թեպետ մեր գործընկերներից մի մասը  հրաժարվեցին մասնակցել խորհրդի աշխատանքներին, մենք հրավիրել ենք իրենց ներկա գտնվելու այսօրվա նիստին: Հուսով եմ, որ թե' Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, և թե' հասարակական կազմակերպությունները, որոնք հրաժարվեցին որպես խորհրդի անդամներ ներգրավվել խորհրդի աշխատանքներին, այնուամենայնիվ, կհամագործակցեն խորհրդի հետ ու իրենց գիտելիքները և մասնագիտական փորձը կներդնեն կոռուպցիայի դեմ համատեղ պայքարում: Միայն այս ճանապարհով է հնարավոր ձևավորել միասնական տեսակետներ, մոտեցումներ և առաջ շարժվել:
 
Ուզում եմ նշել, որ այսօրվա նիստի ընթացքում քննարկվելու են մի շարք կարևոր հարցեր: Մասնավորապես, ներկայացվելու է ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, քննարկվելու է իրավաբանական անձանց քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը, որը հսկայական կարևորություն ունի տնտեսության զարգացման և կոռուպցիոն մեխանիզմներում բիզնեսի ներգրավվածության կանխարգելման տեսանկյունից: Սույն հարցի քննարկումը կարևորվում  է նաև միջազգային համագործակցության առումով:
 
Հաջորդիվ ներկայացվելու են խորհրդի և խորհրդին կից գործող փորձագիտական հանձնախմբի աշխատակարգերի նախագծերը, փորձագետների ընտրության կարգի նախագիծը, ինչպես նաև վերջիններիս ներկայացվող չափանիշները: Ներկայացվելու է ԱՄՆ ՄԶԳ (USAID) հետ համագործակցության համաձայնագրի նախագիծը` կից փաստաթղթերով: 
 
Այնուհետև քննարկվելու են հայտարարագիր չներկայացնելու համար պատասխանատվության միջոցների սահմանումը, տեղեկատվության ազատության ոլորտում առկա իրավիճակը և խնդիրները, հասարակության ներգրավվածությունը քաղաքականության մշակման և  կոռուպցիայի դեմ պայքարին և, այդ առումով, նախարարներին կից հանրային խորհուրդների գործունեությունը: Եվ վերջում ներկայացվելու է Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային առաջադեմ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն անդամակցելու պատրաստակամությունը: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք»:
 
Այնուհետև խորհուրդը ձեռնամուխ է եղել օրակարգային հարցերի քննարկմանը: Օրակարգի առաջին հարցով ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ Հակակոռուպցիոն ռազմավարության գլխավոր նպատակը բարեխիղճ և պատասխանատու պաշտոնյաների միջոցով Հայաստանում կոռուպցիայի մակարդակի և տարածվածության նվազեցմանը նպաստելն է, պետական կառավարման մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդումն ու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության սկզբունքի խթանումը:
 
Արսեն Մկրտչյանը նշել է, որ ռազմավարությունը բաղկացած է չորս գլխից. առաջին գլխում անդրադարձ է կատարվում ՀՀ կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը, երկրորդ գլխում սահմանվում են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական միջոցները, երրորդում՝ հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտները, իսկ չորրորդում՝ ՀՀ  հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի մոնիթորինգի և գնահատման ցուցանիշների համակարգը:
 
Մտքերի փոխանակության ընթացքում ընդգծվել է, որ ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակում բոլոր մարզերում տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, և ռազմավարության ամփոփաթերթում ներկայացվել են բարձրացված և էլեկտրոնային եղանակով ստացված առաջարկությունները, ինչպես նաև դրանց ընդունվելու կամ չընդունվելու վերաբերյալ առաջարկությունները:
 
Ամփոփելով կարծիքները՝ վարչապետն առաջարկել է հաստատել ներկայացված փաստաթուղթը և ներկայացնել կառավարություն որպես իրավական ակտ ընդունելու համար: «Այս ռազմավարությունը մշակվել է խորհրդի անդամների և շահագրգիռ մյուս մարմինների առաջարկությունների հիման վրա, արդարադատության նախարարության կողմից դրված է եղել նաև հանրային քննարկման», - նշել է Հովիկ Աբրահամյանը և հանձնարարել կառավարության աշխատակազմին՝ ռազմավարության վերջնական տարբերակը ստանալուց հետո նախապատրաստել կառավարության նիստի օրակարգում ընդգրկելու համար: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության մեկնարկը և գոհունակություն հայտնել խորհրդի աշխատանքներին ԵՄ ներգրավվածության կապակցությամբ:
 
Երկրորդ հարցով քննարկվել է իրավաբանական անձանց քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: Արդարադատության նախարարի առաջին տեղակալը, մանրամասներ ներկայացնելով հարցի վերաբերյալ, նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներից մեկը կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննությունն ու բացահայտումն է, և տնտեսության համար առավել վտանգավոր են իրավաբանական անձանց կողմից կատարվող կոռուպցիոն իրավախախտումները:
 
Երկրների մեծամասնությունն իրավաբանական անձանց կոռուպցիոն վարքագիծը կանխելու նպատակով նախատեսել են իրավաբանական անձանց կոռուպցիոն իրավախախտումների համար վարչական կամ քրեական պատասխանատվության մեխանիզմներ, իսկ ՀՀ-ում նման ինստիտուտներ չեն գործում: Գործող օրենսդրության համաձայն՝ իրավաբանական անձի կոռուպցիոն վարքագծի համար պատասխանատվության է ենթարկվում այդ գործունեության համար պատասխանատու ֆիզիկական անձը, ինչը, ըստ զեկուցողի, ՀՀ օրենսդրության բացերից է և կոռուպցիայի կանխարգելմանը խոչընդոտող հանգամանք:
 
Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի և ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի հայեցակարգի մի շարք դրույթներով նախատեսվում է սահմանել կոռուպցիոն հանցագործությունների համար իրավաբանական անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու շրջանակը, և հավելել, որ իրավաբանական անձանց կոռուպցիոն իրավախախտումների համար վարչական կամ քրեական պատասխանատվության նախատեսումը կոռուպցիայի դեմ պայքարի հրատապ քայլերից է: Ամփոփելով հարցի շուրջ հնչեցված դիտարկումները՝ կառավարության ղեկավարը արդիական և կարևոր է համարել ներկայացված հարցը. «Համաձայն եմ, որ երբեմն, կազմակերպություններն որոշակի առավելություն ստանալու համար կոռուպցիոն գործարքների մեջ են մտնում, որը խաթարում է առողջ և հավասար մրցակցությունը: Հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը՝ մշակվող ՀՀ նոր քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում արտացոլել այս մոտեցումները և կառավարության կողմից սահմանված ժամկետում շրջանառության մեջ դնել համապատասխան լուծումներով»: 
Հաջորդիվ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատակարգը, որով կանոնակարգվում են խորհրդի գործունեության հետ կապված հարաբերությունները՝ աշխատանքների կազմակերպում, նիստերի հրավիրում, արձանագրությունների կազմում, որոշումների ընդունում և այլն: Ներկայացվել է նաև ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից գործող փորձագիտական հանձնախմբի աշխատակարգը:
 
Փորձագիտական հանձնախումբը խորհրդին կից գործող փորձագետների խումբ է, որի հիմնական խնդիրը ռազմավարության և հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերի մշակմանն աջակցելն է, ծրագրերի մոնիթորինգ և գնահատում իրականացնելը և ծրագրերի իրականացման վերաբերյալ խորհրդին ամփոփ հաշվետվություններ ներկայացնելը: Խորհուրդը հաստատել է ներկայացված նախագծերը և հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ որոշումների վերջնական տարբերակը ներկայացնել ստորագրման:
 
Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումից բխող ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից գործող փորձագիտական հանձնախմբի փորձագետների ընտրության կարգը և սահմանել նրանց ներկայացվող չափանիշները, որոնցով պետք է կանոնակարգվեն փորձագիտական հանձնախմբի և երկու միջազգային փորձագետի մրցութային հիմունքներով ընտրության հետ կապված հարաբերությունները: «Ես կարծում եմ, որ այս հարցի ընդունումը շատ կարևոր է հակակոռուպցիոն ամբողջ համակարգի աշխատանքի արդյունավետության տեսանկյունից:
 
Փորձագետների ընտրության ճիշտ չափանիշները սահմանելու և համապատասխան գիտելիքներով օժտված փորձագետներ ընտրելու դեպքում մենք կունենանք օբյեկտիվ պատկեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքի վերաբերյալ և թերությունների դեպքում օպերատիվ կփորձենք դա կարգավորել», - հարցի առնչությամբ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը և հանձնարարել  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ որոշման վերջնական տարբերակը ներկայացնել ստորագրման:
 
Հաջորդ հարցով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև ստորագրվելիք համագործակցության համաձայնագրի և դրան կից փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ: Նա նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը կյանքի կոչելու ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունն և դրանից բխող միջոցառումները:
 
Ծրագրի ընդհանուր արժեքը 750 հազար ԱՄՆ դոլար է, ՀՀ կառավարությունը մասնակցելու է ծրագրի համաֆինանսավորմանը մինչև 25 տոկոսի չափով, այդ թվում՝ բնաիրային տեսքով: Օժանդակությունն ուղղված է լինելու փորձագիտական հանձնախմբի ստեղծմանը, 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկմանը և շահագրգիռ կողմերի համար հասարակայնության հետ կապերի ռազմավարության և իրականացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը:
 
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն կտա ներգրավել բարձրակարգ միջազգային և տեղական փորձագետների՝ Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկման համար գերակա ճանաչված կրթության, պետական եկամուտների, առողջապահության և ոստիկանության կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների ոլորտներում կարիքների և ռիսկերի գնահատման, խնդիրների վերլուծության, կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման, մասնագիտական և մեթոդական խորհրդատվության տրամադրման, ինչպես նաև հասարակության տարբեր թիրախային խմբերի իրազեկվածության աստիճանի բարձրացման նպատակով: Խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված համաձայնագրի կնքման առաջարկությունը:
 
«Սա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ մեր արդյունավետ աշխատանքի ևս մեկ վառ օրինակ է, և մենք շնորհակալ ենք այս կարևոր գործընթացին աջակցելու պատրաստակամության համար», - հավելել է ՀՀ վարչապետը և հանձնարարել համաձայնագրի վերջնական տարբերակը նախապատրաստել կառավարության հաջորդ նիստի օրակարգում ընդգրկելու համար:
 
Այնուհետև խորհուրդը քննարկել է հայտարարագիր չներկայացնելու համար պատասխանատվության միջոցների սահմանման հարցը: ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում կարևոր և պարտադիր միջոցառում է հայտարարագրման գործընթացը կանոնակարգող նորմերի պահանջները չկատարելու համար իրավական ներգործության միջոցների սահմանման կիրառման գործուն ընթացակարգերի մշակումը:
 
Նա նշել է, որ 2015 թ. մարտին ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի շրջանակում նախատեսվում է հայտարարագրման կանոնակարգումները խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառում: Մասնավորապես, որպես ընդունելի պատասխանատվության տեսակ ընտրվել է վարչական պատասխանատվությունը, որպես տույժի տեսակներ՝ նախազգուշացումը և տուգանքը:
 
Սիրանուշ Սահակյանն ընդգծել է, որ ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը լիովին սատարում է նման քայլերի ձեռնարկումը և միաժամանակ մի շարք նկատառումներ է ներկայացրել, որոնք, ըստ նրա,  կնպաստեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրման համակարգի ամբողջականության ապահովմանը և գործիքակազմի կատարելագործմանը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք կարծիքներ և առաջարկություններ: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է. ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումից ի վեր բազմաթիվ քննադատություններ են եղել հայտարարագրման ինստիտուտի անկատարության վերաբերյալ: Ես համաձայն եմ, որ հայտարարագրման ինստիտուտը համեմատաբար նոր է և գուցե օրենսդրությամբ ամբողջապես կարգավորված չէ: Սակայն այս ոլորտում ահռելի աշխատանք է կատարվել, դա բոլորս պետք է արձանագրենք:
 
Հենց այդ աշխատանքի շնորհիվ է, որ զանգվածային լրատվության միջոցները կարողանում են հետևել հայտարարագրման ընթացքին, բացթողումներ նկատել և քննադատել: Ես գտնում եմ, որ հայտարարագրման գործընթացում թերացող պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առաջին քայլն իրականացնելու համար հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը երկամսյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով էթիկայի հանձնաժողովին հնարավորություն կտրվի հայտարարագրման գործընթացի կանոնները խախտելու համար պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության»:
 
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստին մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են խորհրդի աշխատանքների մեկնարկը և կարևորել իշխանության մարմինների ու քաղաքացիական հասարակության միջև երկխոսության նման ձևաչափի առկայությունը:
 
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքի կարևոր նախապայմանը քաղաքացիական հասարակության վստահության ձևավորումն է՝ խորհրդի աշխատանքի շոշափելի արդյունքները:
 
Շուշան Դոյդոյանը նշել է, որ վերջին տարիներին տեղեկատվության ազատության ոլորտում լուրջ առաջընթաց է արձանագրվել և որպես արդյունքներ նշել է պետական կառավարման բոլոր մարմիններում տեղեկատվության ազատության պատասխանատու անձանց առկայությունը, կառավարության կողմից տեղեկատվության տրամադրման կարգի մշակումը և այլն:
 
Իր ելույթում նա անդրադարձել է նաև տեղեկատվության ազատության ոլորտում առկա իրավիճակին և խնդիրներին՝ նշելով, որ տեղեկատվության մատչելիությունը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման հիմնական գործիքն է, որովհետև այն ապահովում է կառավարության գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը, մարդկանց հիմնական իրավունքների իրացումը և իշխանության, կառավարության գործունեության հանդեպ վստահության ձևավորումը:
 
«Անընդունելի եմ համարում, որ 10 տարուց ավելի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը գործում է, սակայն այդ բնագավառը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը չեն ընդունվել», - նշել է վարչապետը և հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի նախագծերը։
 
Հաջորդիվ ելույթով հանդես է եկել Երևանի մամուլի ակումբի փորձագետ, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը, ով ևս ողջունել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի առաջին նիստի անցկացումը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը նիստին: Իր խոսքում Հերիքնազ Հարությունյանն անդրադարձել է ՀՀ նախարարներին կից Հանրային խորհուրդների ստեղծման հարցին և ներկայացրել իշխանության հետ համագործակցության տարբեր ձևաչափերում քաղաքացիական հասարակության ներգրավվածության վերաբերյալ անցկացված հետազոտություն-հարցման արդյունքները, որն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ «Քաղաքացիական հասարակություն. երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակում:
 
Խոսելով հանրային խորհուրդների գործունեության մասին՝ նա կարևորել է դրանց նկատմամբ հասարակական վստահության ձևավորումը և երկխոսության արդյունավետ մեխանիզմների ստեղծումը: Ամփոփելով մտքերի շահագրգիռ քննարկման արդյունքները և հնչած կարծիքները՝ վարչապետը կարևորել է  պետական մարմինների կողմից քաղաքականության մշակման գործում քաղաքացիական հասարակության մասնակցությունը:
 
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հանրային խորհուրդների ակտիվ և արդյունավետ գործունեությունը կարևոր է տեղեկատվության, գաղափարների փոխանակման, հասարակության պահանջների բարձրացման, երկխոսության ձևավորման համար. «Մենք կարևորում ենք քաղաքացիական հասարակության կարծիքը քաղաքականության և օրենսդրության մշակման հարցերում և պետք է համապատասխան գործիքներ և հարթակներ ստեղծենք, որպեսզի այդ համագործակցությունն արդյունավետ լինի: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարությանը քննարկել հնչեցված զեկույցի առաջարկությունները և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ նախարարներին կից հանրային խորհուրդների օրինակելի աշխատակարգը»:
 
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի ավարտին ազդարարվել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ անդամակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI):
 
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ միջազգային այս կազմակերպությունը կառավարությունների, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության կոալիցիա է, որը հնարավորություն է տալիս բարձրացնել արդյունահանող ոլորտում բիզնես գործունեության թափանցիկությունը և ապահովել մրցակցային նպաստավոր պայմաններ: Հարցի առնչությամբ վարչապետ Աբրահամյանը նշել է. « Ես շատ կարևորում եմ այս կազմակերպությանն անդամակցելու նախաձեռնությունը և անձամբ հետևելու եմ անդամակցության գործընթացը բարեհաջող ավարտին հասցնելուն: Հայաստանի Հանրապետությունը միշտ կարևորել է բիզնեսի համար թափանցիկ, կանխատեսելի և մրցակցային խաղի ապահովումը: Նախաձեռնությանն անդամակցելու մեր մտադրությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան ենք կարևորում միջազգային ստանդարտների ներդրումը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի ակտիվ մասնակցությունն աշխարհում ընթացող պրոցեսներին, որոնք շատ արագ են փոխվում: Ցանկանում եմ կառավարության անունից հանձնարարական տալ Դավիթ Հարությունյանին, որպեսզի համակարգի այդ գործընթացները և համապատասխան ստանդարտի ներդրման աշխատանքները»:
 
Ամփոփելով Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի աշխատանքները և քննարկումների արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Խորհրդի նիստում խոսեցինք պետության և հասարակության գործունեության տարբեր ոլորտներում կոռուպցիայի բացասական դերի մասին։ Նշվեց, որ նաև հսկայական է կոռուպցիայի բացասական ազդեցությունն երկրի տնտեսության զարգացման, տնտեսական ներդրումների իրականացման վրա։ Նման գործընթացները շատ բացասական ազդեցություն են ունենում: 
 
Մեզ համար երկրի տնտեսական կայուն զարգացումն ապահովելն օրակարգային խնդիր է։ Այս տեսանկյունից կարևորում եմ կոռուպցիայի դեմ պայքարում գործարար աշխարհի հետ ակտիվ համագործակցության իրականացումը։ Նման համագործակցությունն ապահովելու նպատակով կարծում եմ նպատակահարմար է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության շրջանակում ստեղծել համապատասխան հարթակ և հանձնարարում եմ ՀՀ կառավարության աշխատակազմին՝ տարվա ընթացքում հանդիպումներ կազմակերպել գործարար աշխարհի՝ խոշոր, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան բարձրացնելու կոռուպցիոն երևույթների հետ  կապված իրենց հուզող հարցերը, ներկայացնեն իրենց տեսակետները, իսկ մենք քննարկումների արդյունքում փորձենք արդյունավետ լուծումներ գտնել։
 
Կարծում եմ, որ համագործակցության նման հարթակն արդյունավետ կլինի բիզնեսի զարգացմանը խոչընդոտող կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և տնտեսության զարգացման համար: Մեր այսօրվա նիստը համարում եմ արդյունավետ, որովհետև մեր քննարկումը շատ անկեղծ էր և համոզված եմ, որ ապագայում լինելու է ավելի թափանցիկ ու անկեղծ»։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խորհրդի բոլոր անդամներին, հասարակական կազմակերպություններին արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ որպես վարչապետ անելու է ամեն ինչ՝ երկխոսության մթնոլորտ ձևավորելու և երկիրն առաջ տանելու նպատակով: 
 
 
 

Արխիվ

[]