Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Բարձրագույն դատական խորհրդին պետք է տրվի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորություն. Արա Ղազարյան 07/28/2015   10:26  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Ցանկալի կլիներ, որ սահմանադրական փոփոխությունների նախագծում Արդարարադատության խորհրդին փոխարինած Բարձրագույն դատական խորհուրդը կազմված լինի  մեծամասամբ, եթե ոչ  ամբողջությամբ դատավորներից՝  մանավանդ որ այս մասին բազմիցս հայտարարվել է  եվրոպական կառույցների կողմից:
 
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանն այս մասին  հայտարարեց՝ ընդգծելով, որ  Հայաստանի պարագայում այդ գիծը 2001 թվականից ի վեր պահպանվում էր՝ գործող Սահմանադրությունում Արդարադատության խորհուրդը կազմված է  մեծամասամբ դատավորներից՝ նրանք   9-ն են և 4 իրավաբան-գիտնականներից: 
 
Մինչդեռ  ըստ նախագծի,   Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասը անդամներից, որոնցից հինգին ընտրում է Ազգային ժողովը` գիտության ոլորտի և այլ հեղինակավոր իրավաբանների թվից, Ազգային ժողովի  պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, հինգին` դատավորների ընդհանուր ժողովը` դատավորների թվից, այսինքն՝   հիմա առաջարկվում է  Խորհրդի կազմում հավասար թվով ընդգրկել դատավորների ու գիտնականների: «Եվրոպական կառույցները սրա վերաբերյալ հնարավոր է ներկայացնեն իրենց կարծիքը»,- ասաց Ա.Ղազարյանը:  
 
Բացի այդ,  միջազգային իրավունքի մասնագետը գտնում է, որ Խորհուրդը պետք է ունենա շատ ավելի լիազորություններ, որոնցով  հնարավոր է օժտել Խորհրդին՝ առանց մեծ  ռեսուրսներ ներդնելու: 
Ա.Ղազարյանը նշեց, որ Արդարադաության խորհրդի երկու տեսակի մոդել գոյություն ունի՝ հյուսիսային եվրոպական ու հարավային եվրոպական: Հյուսիսային եվրոպական մոդելի համաձայն, Խորհուրդն  ունի շատ լայն գործառույթներ, չի սահմանափակվում միայն դատավորների նշանակման և  դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու երկու հիմնական գործառույթներով, կարող է ունենալ բյուջե կազմելու և գործադիրի առջև, մասնավորապես, սոցիալական քաղաքականության ոլորտում,  լոբբինգ անելու, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու լիազորություններ:
 
«Մենք էլի պահել ենք հարավային եվրոպական մոդելը, ավելացել է մեկ հիմնական լծակ՝ բյուջեի հարցում ինչ-ինչ ներգրավվածություն: Դա վատ չէ,  սակայն դա այն արդարադատության խորհուրդը  չէ, որ ես պատկերացնում էի: Ես կուզեի, որ այն լիներ մշտական հիմունքներով գործող, լավ,  թող մշտական հիմունքներով գործող չլինի, բայց շատ ավելի լիազորություններ ունենա, օրինակ՝ ունենա օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու լիազորություն»,- ասաց Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ  իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հնարավորություն  տա մի թևին մասնակցելու մյուս թևի կազմավորման գործընթացին,  բայց եթե Բարձրագույն դատական խորհրդին տրվեր ավելի լայն՝ մասնավորապես, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորություն, այդ սկզբունքը չէր խախտվի:
 
«Ինչո՞ւ պետք է դատական իշխանությունը խնդրի, որպեսզի գործադիրը դատավորների սոցիալական  ապահովության ոլորտում հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ: Ես չէի ուզենա, որ դատական համակարգը, որ բավականին հզորացել և կայացել է,  նորից խնդրեր գործադիրին, որ վերջինս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գար»,- նշեց միջազգային իրավունքի մասնագետը: Նա հավելեց.  «Շատ դատավորների հետ ենք զրուցել,  իրենք լրջորեն մտահոգված են այն սոցիալական քաղաքականությամբ, որ պետությունը դատավորների նկատմամբ վարում է,  դա լրջորեն վնասում է դատավորի անկախության սկզբունքին»,- ասաց Ա.Ղազարյանը՝ պարզաբանելով, որ  ՍԴ դիրքորոշման համաձայն,  դատավորի անկախությունը և ֆինանսական է, և գործառութային, պետք է ուշադրություն դարձնել նաև դատավորի սոցիալական ստատուսին: 
 
Ա.Ղազարյանը միաժամանակ ողջունում է, որ նախագծում տեղ չի գտել երդվյալ ատենակալների ինստիտուտը՝ այն արդեն ժամանակակից ինստիտուտ չէ, բավականին թանկ հաճույք է և  բավականին ծանրաշարժ է: «Հեծանիվ հորինել պետք չէ, ատենակալների ինստիտուտը որևէ նոր բան չէր տալու,  ողջունում եմ, որ նախագծում այդ ինստիտուտը չի ներառվել»,- ասաց նա: 
 
Ա.Ղազարյանը էական չի համարում, թե  Հայաստանը կունենա  երկաստիճան, թե եռաստիճան դատական համակարգ: Այն, որ նախագծով պահպանվել է եռաստիճան համակարգը, միջազգային իրավունքի մասնագետը որևէ  խնդրահարույց բան մարդու իրավուքների տեսանկյունից չի  տեսնում: Կարևորն այն է, որ պահպանվում է փաստերի դատարանը՝ առաջին ատյանի դատարանը, ամբողջ ծավալով կամ միայն իրավունքի մասով  ստուգող դատարանը՝ Վերաքննիչ դատարանը,  եթե այդ երկու հատկանիշներն  ապահովված են, ուրեմն մարդու իրավունքների խնդիր չի առաջանում դատական մատչելիության, արդարության ընդհանուր սկզբունքի ապահովման առումով:
 
 Նախագծով պահպանվել է Վճռաբեկ դատարանի հիմնական գործառույթը՝ օրենքների միատեսակ կիրառումն ապահովելը: Հոդվածն ավելի ծավալուն է դարձել, այն ավելի որոշակիություն է  տալիս Վճռաբեկ դատարանի   գործելակերպին: «Ես շատ կուզեի, որ Վճռաբեկ դատարանի  անունը փոխվեր,  դառնար Գերագույն դատարան: Այո, այն ըստ էության վճռաբեկում է, բայց իր գործելակերպը ավելի շատ հիշեցնում է կլասիկ Գերագույն դատարանը, քան թե ֆրանսիական համակարգից վերցված  Վճռաբեկ դատարանը: Վերջինս նշանակում է՝ բեկանել ու ուղարկել առաջին ատյանի դատարան,  բայց մենք այսօր ունենք դատական ակտեր, որոնցով  Վճռաբեկ դատարանը բեկանում,  որոշում է կայացնում՝  անդրադառնալով իրավունքի հարցերին և նույնիսկ փաստերին: Դա դառնում է կայուն,  հաստատված,  նախադեպային իրավունքի հիմք՝  սա Գերագույն դատարանին բնորոշ հատկանիշ է»,- նկատեց Արա Ղազարյանը:  
 
 Միջազգային իրավունքի մասնագետը նշեց, որ սահմանադրության փոփոխությունների նախագծով դատավորների մեծ մասի՝  մոտ 90 տոկոսի՝   առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների դատավորների,  վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդը կազմում է ցուցակներ, ներկայացնում Նախագահին, ով հաստատում է: Ընդ որում, Նախագահը բավականին թույլ է, չունի որևէ լիազորություն գործադիրի նկատմամբ: «Սա լավ է, նշանակում է, որ  գործադիրի միջամտությունը նվազագույնի է հասցվում կամ ընդհանրապես վերացվում է: Որպես հակակշիռ՝ Վճռաբեկ դատարանի դատավորները նշանակվում են պառմամենտի կողմից` պառլամենտարիստական  երկրի պարագայում սա նորմալ է»,- ասաց Արա Ղազարյանը:
 
 

Հարակից հրապարակումներ`

12:40 25/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրական բարեփոխումների նախագիծը Հայաստանում կոռուպցիոն իրավիճակի փոփոխության հույս չի տալիս
12:03 25/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱնհամատեղելիության կանոնների խախտումն իսկապես դարձել է սովորական երևույթ. Վարդան Պողոսյան
14:43 24/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊետք է առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի կարծիքով. Նախագահը պետք է ունենա ժողովրդական արբիտրի դեր. Արա Ղազարյան
16:21 21/07/2015  |  ԼՐԱՀՈՍ«Մենք ունենք երկու Սահմանադրություն, որոնք չեն ընդունվել արդար ձևով». Լարիսա Ալավերդյան
15:05 21/07/2015  |  ԼՐԱՀՈՍ«Սահմանադրությունը հոգեկերտվածքը փոխող փաստաթուղթ է». Լարիսա Ալավերդյան
14:49 21/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍահմանադրական փոփոխությունների նախագծով՝ պատգամավորները կզրկվեն կառավարությանն ուղղված գրավոր հարցերը բանավոր հնչեցնելուց
23:53 20/07/2015  |  ԼՐԱՀՈՍՎենդետայի արդարացում, թե միջազգային կոնվենցիայի նորմերի տեղայնացում
23:27 20/07/2015  |  ԼՐԱՀՈՍԱնմեղության կանխավարկածի սկզբունքը բացառապես քրեադատավարական երաշխիք է. Վարդան Պողոսյան
10:29 19/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԳլխավոր դատախազին անձեռնմխելիության բարձր մակարդակ օժտելով ՝ նրան դարձնում ենք անկառավարելի. փաստաբան Նորայր Նորիկյան
09:22 18/07/2015  |  Մամուլ Քաղաքական ուժերը պետք է ոչ թե 25 տարի կրկնվող բանաձևեր արտաբերեն, այլ պայքարեն Սահմանադրության նախագծի իրապես վտանգավոր, վիճահարույց թեզերի դեմ. «Առավոտ»

Արխիվ

[]