Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Պայքարում ենք կոռուպցիայի դեմ. պայքարի մեկնարկը` հուլիսի 28-ին 07/27/2015   09:52  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Վաղը` հուլիսի 28-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության օրոք ձևավորված Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդը կգումարի իր առաջին նիստը: Այս տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել, բայց հասարակական կազմակերպություններից մի քանիսն արդեն տեղյակ են անդրանիկ նիստիի գումարման մասին:
 
Այդուհանդերձ, վաղը նախանշված նիստի ոչ միայն անցկացման վայրն ու ժամը, այլև՝ մասնակիցների ու քննարկվելիք հարցերի ցանկը ևս առ այս պահն անհայտ են մնում:
 
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին ՀՀ Կառավարության ս.թ. փետրվարի 19-ի որոշումը հենց առաջին օրն իսկ արժանացավ մամուլի, քաղաքական ու քաղաքացիական կառույցների խիստ քննադատությանը, հենց միայն այն պատճառով, որ դրանում տեղ զբաղվեցրած պաշտոնյաներին կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկի դերում, մեղմ ասած, դժվար է պատկերացնել:
 
Հիշեցնենք՝ 5 ամիս առաջ կայացված այդ որոշման համաձայն՝ խորհրդի նախագահ էր նշանակվում ՀՀ վարչապետը, անդամներ` արդարադատության, ֆինանսների, կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարները, ՀՀ գլխավոր դատախազը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, Հանրային խորհրդի նախագահը:
 
Խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն նաև համայնքների միության մեկ ներկայացուցիչ, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից` մեկական և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ։ Բայց եթե նույնիսկ վերջինները չցանկանան մասնակցել խորհրդի աշխատանքներին, խորհուրդը միևնույն է կաշխատի առանց նրանց: Քանզի, ինչպես ասված է կառավարության որոշման մեջ. «Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Խորհրդի կազմում չընդգրկվելու դեպքում Խորհուրդը համարվում է ձևավորված»:
 
Թե վաղը ով կգնա կառավարություն` վարչապետի գլխավորությամբ կոռուպցիայի դեմ պայքարելու, դեռ հայտնի չէ, հատկապես, որ խորհրդարանական ընդդիմությունն ի սկսզբանե հայտարարել էր, որ չի մասնակցելու այդ կառույցի աշխատանքներին, իսկ հասարակական կազմակերպությունները, մեղմ ասած, որոշ վերապահումներով են վերաբերվում կառավարության նախաձեռնած այս հերթական պայքարի արդյունավետությանը:
 
«Կառավարությունը մրցութային կարգով սահմանվել էր ժամկետ, բայց ոչ մի կազմակերպություն չի ցանկացել և չի դիմել, որովհետև այն չափորոշիչները, որոնք կառավարությունը սահմանել էր, բավականին խիստ են եղել»,- մեզ հետ զրույցում հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանը:  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն էլ ասաց, որ նույնպես չի մասնակցելու վաղվա նիստին: «10 տարի է արդեն այդ խորհուրդը կա,մենք տեսանք, որ այդ մեխանիզմը չի աշխատում: Առավել ևս մտնել խորհրդի մեջ, ունենալով նախկին խորհրդի օրինակը, որևէ հույս չկա, որ արդյունավետ կաշխատի»,- ասաց նա:
 
Խորհուրդն, իսկապես նորություն չէ: Կոռուպցիայի դեմ պայքարի առաջին խորհուրդը ստեղծվել էր դեռ 2004 թ.-ին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով: Այդ խորհուրդը նախագահը ևս վարչապետն էր, խորհրդի կազմում ընդգրկված էին ԱԺ-ի, Վերահսկիչ պալատի, ՀՀ նախագահի գրասենյակի, կենտրոնական բանկի ներկայացուցիչներ և կառավարության աշխատակազմի ղեկավարն ու արդարադատության նախարարը: 2011 թ. Հայաստանի վերաբերյալ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունն իր Հայաստանի մասին զեկույցում արձանագրել էր, որ  այն թույլ կառույց է:
 
Ինչ վերաբերում է նորաստեղծ խորհրդի գործունեությանը, որպես առաջնահերթ առաքելություն Կառավարության որոշման մեջ նշված է Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկումը, հաստատումը, ապա այդ ռազմավարության հիման վրա մշակված ոլորտային ծրագրերի մշակումը, դրանցից բխող միջոցառումների իրականացումը, իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունը: Դե իսկ այդ ամենի ավաչտին խորհուրդը պետք է գնահատի իրականացված հակակոռուպցիոն ծրագրերի արդյունքներն ու կատարված աշխատանքը ներկայացնի համապատասխան կառույցներին: Կառավարության որոշման մեջ նախանշված այս գործընթացի նկատմամբ լավատեսությունը, սակայն, մեր զրուցակիցներին այնքան էլ չի ոգևորում:
 
Նախ, հակակոռուպցիոն ռազմավարությունը, որ պետք է դառնա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական փաստաթուղթը արդեն տևական ժամանակ է մշակվում է, քննարկվում, բայց վերջնական տեսքի այդպես էլ չի գալիս: Մարատ Ատովմյանը նշեց, որ այն ի սկզբանե նախատեսված էր 2014-18թթ-ի համար, հիմա արդեն նախագիծը կրում է «2015-18թթ» թվագրումը:
 
«Բայց տարին արդեն կիսվել է, և ընդհանրապես հայտնի չէ, թե ինչ տեսքով այդ ռազմավարությունը կհաստատվի»,- ասաց Մարատ Ատովմյանը` հավելելով, որ մեծ հույսեր այդ փաստաթղթի հետ չի կապում` հիշեցնելով աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դառը փորձը, որից հետո, իր բնորոշմամբ, Հայաստանում աղքատությունն այդպես էլ չհաղթահարվեց:
 
Վարուժան Հոկտանյանն էլ ռազմավարության ներկայացված նախագիծը «թույլ փաստաթուղթ»  որակեց` նշելով, որ այն ենթադրում  է 4 կոնկրետ ոլորտներում (կրթություն, առողջապահություն, ոստիկանություն և հարկային մարմիններ) իրականացվելիք գործողություններ: «Այսինքն` դա համապարփակ ռազմավարություն չէ»,- ասաց մեր զրուցակիցը, -«ռազմավարությունը դեռ ընդունված չէ, և ենթադրվում է, որ այդ ոլորտների վերաբերյալ չկան միջոցառումների ծրագրեր, և այն տեսքով, որ հիմա կա ռազմավարությունը, բավական քննադատության ենթարկվեց թե’ ՀԿ-ների կողմից, թե’ կուսակցությունների կողմից: Ռազմավարությունը պետք է հաստատվեր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի միջոցով, ապա ներկայացվեր կառավարության ընդունմանը, որից հետո որպես առաջին քայլ պետք է արվեր այդ 4 ոլորտների ուսումնասիրություն, կոռուպցիոն ռիսկերի բացահայտում և գրվեր միջոցառումների ծրագիր»:
 
Բայց այս ամենից այսօր կա միայն ռազմավարության նախագիծն ու խորհուրդ, որի անդրանիկ նիստի օրակարգում ռազմավարության նախագիծը ներկայացված կլինի, թե՝ ոչ, դեռ հայտնի էլ չէ:
 
 
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 
 

Արխիվ

[]