ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՆ-ն Քննչական կոմիտեին նվիրեց ոչ միայն իր շենքերը, այլև «Գազպրոմ Արմենիա»-ին ունեցած պարտքը 07/23/2015 20:36 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված մի շարք մարզային կառույցներ ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտին հանձնելու մասին: Դրանք են՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Տավուշի մարզի Իջևան քաղաքի և Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի ՀՀ ՊՆ քննչական ծառայությանը պատկանող վարչական շենքերը:
Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Քննչական կոմիտեի համակարգում ներառվում է զինվորական քննչական գլխավոր վարչությունը և կայազորային քննչական բաժինները, որոնք ձևավորվել են ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հենքի վրա: Ուստի և ՊՆ քննչական ծառայության կողմից օգտագործվող վարչական շենքներն իրենց գույքով ու մատուցվող ծառայություններով անհատույց փոխանցվում են ՀՀ քննչական կոմիտեին:
Առաջին հայացքից այս պարզ ու տրամաբանական որոշումը, որն այսօր կառավարությունը միաձայն ընդունեց՝ գրեթե առանց քննարկումների, իր մեջ մի շատ տարօրինակ դրույթ է պարունակում: Այսպես՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աղայան 12 հասցեում գտնվող շենքի հետ միասին Քննչական կոմիտեին է փոխանցվում նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած 33 352 720 դրամ 36 լումա պարտքը: Ընդ որում, այն ենթակա է վճարման մինչև 2015 թվականի օգոստոսի 4-ը: Եվ այս պարտավորությունը ևս Քննչական կոմիտեն ստանում է շենքի հետ միասին՝ որպես նվեր:
Կառավարության կայքում ներկայացված որոշման նախագծից պարզ է դառնում, որ Քննչական կոմիտեն այս պարտքի մարումն անհնար է համարել և համապատասխան առաջարկություն ներկայացրել կառավարություն:
«Նշված վարչական շենքերում քննչական կոմիտեի զբաղեցրած տարածքների կոմունալ-կենցաղային ծախսերի դիմաց վճարումները մեր կողմից հնարավոր կլինի իրականացնել միայն 2016 թվականի հունվարի 1-ից՝ 2016 թվականի բյուջեում համապատասխան ֆինանսներ նախատեսելով»,- ներկայացնում է Քննչական կոմիտեն՝ հավելելով. «Նման մոտեցումը թույլ կտա 2016 թվականի բյուջետային հայտում 2015 թվականին ներառել համապատասխան հաշվարկներով հիմնավորված ֆինանսական միջոցներ, իսկ ՀՀ քննչական կոմիտեն հնարավորություն կունենա կնքել պայմանագրեր համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ որպես բաժանորդ»:
Կառավարությունը, սակայն այս առաջարկությունը չի ընդունել՝ պատճառաբանելով. «Չի ընդունվել, քանի որ ՀՀ ՊՆ բյուջեի տնտեսագիտական դասակարգման համապատասխան հոդվածներով նախատեսված չէ քննչական կոմիտեին որոշմամբ ամրացվող շենք-շինությունների կոմունալ-կենցաղային ծախսերը»:
Իսկ որտեղի՞ց է ՀՀ ՊՆ Սևանի քննչական բաժինը 33 մլն-ից ավելի պարտք կուտակել «Գազպրոմ Արմենիա»-ին:
Այս հարցի պատասխանը ևս տրված է հենց նախագծում: Որոշման նախագծի «Առաջարկություններ» բաժնում գրված է. «Իջևան քաղաքի Աղայան 12 հասցեում գտնվող շենքը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2014 թվականին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից ձեռք է բերվել այն պայմանով, որ շենքը հետագայում պետք է փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեին` փոխանցման արդյունքում ձեռքբերման արժեքը վճարելու պայմանով»:
Ասել է թե՝ կուտակված 33 մլն դրամի պարտքը ոչ թե սպառված գազի դիմաց չվճարված գումար է, այլ հենց շենքի արժեքը: Այսինքն՝ ՊՆ-ն մեկ տարի առաջ շենք է գնել «Գազպրոմ Արմենիա»-ից ու չի վճարել դրա դիմաց՝ իմանալով, որ մեկ տարի անց շենքի սեփականատերը փոխվելու է: Ու հիմա, փաստորեն, Քննչական կոմիտեն պետք է վճարի մասնավոր ընկերությանը իրեն «անհատույց» փոխանցված շենքի արժեքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից