Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Միսակ Մարտիրոսյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման 07/18/2015   18:00  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարկվեց սույն գործով դատավճիռը:
 
Դատավճռով Միսակ Մարտիրոսյանը անմեղ ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքում՝ վերոնշյալ հանցանքի կատարմանը նրա մասնակցությունը ապացուցված չլինելու պատճառաբանությամբ, և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության դեպքի բացակայության պատաճառաբանությամբ:
 
Միսակ Մարտիրոսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ  հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը՝ երկու դրվագով, և դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ՝ ոչ ավել քան 728 180 ՀՀ դրամի չափով, իսկ որպես պատժի կրման սկիզբ հաշվել՝ 2013թ. նոյեմբերի 14-ից:
 
Պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, սակայն նրա նկատմամբ ևս կիրառվեց համաներում և ազատվեց պատժի կրումից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացվեց, և վճարած 1մլն դրամ գումարները կվերադարձվեն երաշխավորներին՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
 
Պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանն անմեղ ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34- 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում՝ վերոնշյալ հոդվածներում հանցագորոծության բացակայության պատաճառաբանությամբ:
 
Գեղամ Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով և 38-314-րդ հոդվածով, նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման և տուգանքի՝ 600 000 ՀՀ դրամի չափով, որպես նրա պատժի կրման սկիզբ կհաշվվի 2013թ. դեկտեմբերի 3-ը:
 
Պաշտոնատար անձ չհանդիսացող պահեստապետ Յուրա Մուշկիդյանովը մեղավոր ճանաչվեց 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և2-րդ կետերով՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում և ազատվեց նշանակված պատժից, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվեց, և դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց:
 
Ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված հանցագործության մեջ՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվեց փորձաշրջան 3 տարի ժամկետով: Սակայն դատավճռով նրա նկատմամբ նաև կիրառվեց համաներում և ազատվեց պատժի կրումից, դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո Սաթենիկ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը կվերացվի:
 
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մեջ՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման և տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով, սակայն  նրա կատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Նրա նկատմամբ ևս կիրառվեց համաներում և նշանակված պատիժներից ազատվեց: Խափանման միջոց ընտրված կալանքը վերացվեց և դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց:
 
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով՝ դատապարտվելով ազատազրկման՝ 5 տարի ժամկետով, տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով, սակայն նրա նկատմամբ ևս պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվեց փորձաշրջան 3 տարի ժամկետով, այս դեպքում էլ դատավճռով՝ համաներման կիրառմամբ, Արման Փալիկյանն ազատվեց պատժի կրումից: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Փալիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը կվերացվի:
 
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, և  տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով, սակայն նրա նկատմամբ ևս պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանվելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Մերուժան Կյուրեղյանը ևս համաներման կիրառմամբ ազատվեց պատժի կրումից, իսկ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը կվերացվի:
 
Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման առանց գույքի բռնագրավման և տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով, սակայն նրա նկատմամբ ևս պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվեց փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Արմեն Ավագյանը ևս համաներման կիրառմամբ ազատվեց պատժի կրումից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվեց և դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց:
 
Անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  և 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, և տուգանքի՝ 400 000 ՀՀ դրամի չափով: Նրա նկատմամբ ևս պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվեց փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով, համաներման կիրառմամբ նա ևս ազատվեց պատժի կրումից: Վերացվեց նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը և դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց: 
 
Վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ դատապարտվելով 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, սակայն համաներման կիրառմամբ ազատվեց պատժի կրումից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կվերացվի:
 
Հիմնարկի առանձնացված ստորաբաժանման՝ Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով՝ դատապարվելով 3 տարի ժամկետով ազատազրկման և տուգանքի՝ 100 000 ՀՀ դրամի չափով, սակայն համաներման կիրառմամբ ազատվեց պատժի կրումից: Վերացվեց նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը և դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց:
 
Հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ դատապարտվելով 2 տարի ժամկետով ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան 72 280 ՀՀ դրամի չափով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին վերացվեց, իսկ որպես պատժի կրման սկիզբ կհաշվի փաստացի արգելանքի վերցնելու պահը:
 
Մինչ դատավճռի հրապարակումը և դատարանի խորհրդակցական սենյակ գնալը՝ այսօր վերջին խոսքով հանդես եկավ պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանը, ով հայտարարեց, որ կատարել է իր վերադասի հրամանը, սակայն գտնվելով բուժման մեջ՝ ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին, երբևէ չի խուսափել, հայտնել է ողջ ճշմարտությունը, եթե ինչ-որ բան արած լիներ, ապա չէր ներկայանա:
 
Գեղամ Գրիգորյանն իրեն մեղավոր է ճանաչում միայն այն բանում, որ չի կարողացել ստել, զրպարտել, ինչպես որ մյուսները: Իսկ պետությանը հասցրած վնասը փոխհատուցվել է, ունի 2 անչափահաս երեխա, որոնցից մեկը դատաքննությունը ձգձվելու պրոցեսում օրերս արդեն չափահաս է դարձել:
 
Նա նաև հայտարարեց, որ եթե դատարանը կգտնի, որ ինքը մեղավոր է, ապա խնդրեց, որ իր նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառվի: 
 
Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր Միսակ Մարտիրոսյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, որը չպետք է գերազանցի հանցագործությամբ պատճառված վնասի չափը:
 
 

 


Հարակից հրապարակումներ`

16:40 06/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻշխանական բուրգի մեջ միայն դատական իշխանությունն է թույլ օղակը, որի վրա էլ արշավ կազմակերպվեց. Միսակ Մարտիրոսյան
14:06 29/06/2015  |  Քրեական խրոնիկոնԴատական դեպարտամենտի գործով ամբաստանյալները վերջին խոսքով հանդես կգան հաջորդ նիստում
16:16 15/06/2015  |  Քրեական խրոնիկոնՅուրացման ապացույցներն առկա չեն, առկա են միայն մեղադրողի ենթադրությունները. Դատական դեպարտամենտի գործով ամբաստանյալի պաշտպան
19:46 08/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատական կարգադրիչների գործը հարձակում էր անկախ դատական իշխանության վրա. Տիգրան Աթանեսյան
19:09 01/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄիսակ Մարտիրոսյանն ուշադրության պակաս չի ունեցել. Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը դժգոհ է
15:42 25/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄիսակ Մարտիրոսյանը մեկ շաբաթ ժամանակ խնդրեց
19:25 18/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատական դեպարտամենտի գործով մեղադրանքը հիմնավորված է` թույլատրելի ու արժանահավատ ապացույցներով. մեղադրող
17:02 18/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեղադրողը միջնորդեց Միսակ Մարտիրոսյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման
14:42 18/05/2015  |  Քրեական խրոնիկոնՄեղադրանքի փոփոխման որոշումը իրավագիտության գլուխգործոցներից է. Միսակ Մարտիրոսյան
15:36 11/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄիսակ Մարտիրոսյանի ու Անգին Ղուկասյանի մեղադրանքը փոփոխվեց

Արխիվ

[]