Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Անտրամաբանական է, որ ժողովրդավարական սահմանադրությունը ավելի նպաստավոր է իշխանության վերարտադրման համար. Վարդան Պողոսյան 07/17/2015   22:57  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ սահմանադրության բարեփոխումների նախագծում հանրային քննարկման ներկայացված  2-րդ գլխում՝ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, տեղ է գտել նոր,   կյանքի իրավունքի խախտման սահմանափակում նախատեսող դրույթ:

Այսօրվա ասուլիսում լրագրողներից մեկը «Կյանքից զրկելը չի համարվում կյանքի իրավունքի  խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է» դրույթը  բնորոշեց որպես  ոչ օրինական նպատակներով  սպանության լեգիտիմացում: 

Սահմանադրության բարեփոխումների նախագիծը մշակող մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը չհամանաձայնեց այս ձևակերպման հետ և նշեց, որ ավելացած հոդվածն իրենք չեն  հնարել, նույնաբովանդակ դրույթ կա նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ՝ Կյանքի իրավունքը, հոդվածում:  Կոնվենցիայի հիշյալ դրույթին  հետևում են  նաև երեք կետեր.

«ա».  եթե ուժի գործադրումը բացարձակապես անհրաժեշտ է ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,

«բ».  եթե այն բացարձակապես անհրաժեշտ է օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար, 

«գ».  խռովությունը կամ ապստամբությունը  ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:

 Վ.Պողոսյանը նշեց, որ  սահմանադրական բարեփոխումների նախնական  նախագծում թվարկվել էին այդ կետերը  առանց որևէ փոփոխության, բուռն քննարկումներ էին տեղի ունեցել, մասնավորապես, «բ»  և «գ»  կետերի առնչությամբ: Հանձնաժողովը եկել է եզրահանգման, որ այդ կետերն այդ տեսքով մեր սահմանադրությունում ամրագրել չի կարելի, առավել ևս որ,  «գ»  կետում առկա «խռովություն կամ ապստամբություն»  իրավական տերմիններ մեզանում գոյություն չունեն:   Առաջարկվել են տարբեր ձևակերպումներ, որոնք մինչև հուլիսի 15-ի դրությամբ, բավարար չեն համարվել:

Վ.Պողոսյանը հայտնեց, որ  Հանձնաժողովում այդ հարցին նորից անդրադարձ լինելու է:  Նա  միաժամանակ ընդգծեց, որ  եթե նույնիսկ նախագիծը դառնա սահմանադրություն և որևէ փոփոխություն հոդվածում չկատարվի,  այդ դեպքում նույնպես չի կարելի պնդել, որ «մենք սպանությունը լեգիտիմացնում ենք ոչ օրինական նպատակներով»: 

«Առաջինը նույն Կոնվենցիան է այդ խոչընդոտը հանդիսանալու, ինչպես էլ որ մեկնաբանենք այդ Կոնվենցիան, ՄԻԵԴ դատական նախադեպեր կան, որոնք ինչ-որ առումով անդրադարձել են այս հարցին, չնայած  չեն տվել սպառիչ պատասխաններ»,- ասաց Վարդան Պողոսյանը՝  հավելելով, որ Հայաստանի գործող սահմանադրությունը և առաջարկվող սահմանադրական բարեփոխումների նախագիծը հստակ ամրագրում են, որ մարդու հիմնական  իրավունքների սահմանափակումները չեն կարող գերազանցել այն սահմանը, որը սահմանված է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով, և այդ դրույթը պարզապես սահմանադրության մակարդակով արգելելու է, որպեսզի հանկարծ օրենսդիրը այս կետերի թվում՝ չորրորդ,  հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պատճառներ գտնի ու օրենքով լեգիտիմացնի ուժի գործադրումը:

Վ.Պողոսյանը նշեց, որ  Սահմանադրական հանձնաժողովը մեկ անգամ ևս հանրային քննարկումների արդյունքում կանդրադառնա այդ հարցին և կփորձի գտնել այնպիսի ձևակերպումներ, որը մի կողմից չլինի այնպիսի լակոնիկ,  ինչպես Հանձնաժողովի  առաջարկած տեքստում է, բայց նաև չպարունակի այն անորոշությունները, որոնք կան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տեքստում: 

Վարդան Պողոսյանը չհամաձայնեց նաև լրագրողներից մեկի այն դիտարկման հետ, որ Նախագիծը նպաստում է  իշխանության վերարտադրությանը: Ըստ նրա, շատ ավելի հեշտ է վերարտադրվել այնպիսի համակարգում, որը որ թույլ է տալիս իշխանության գերկենտրոնացում, այն համակարգում, որը որ Հայաստանում կա 1995թ.-ից սկսած մինչև այժմ: Այն համակարգը, որը որ առաջարկվում է սահմանադրական փոփոխություններով,  ըստ նրա, շատ ավելի ժողովրդավարական համակարգ է, ստեղծում է շատ ավելի լայն հնարավորություններ և՛ վերահսկողության տեսանկյունից,  և՛ ժողովրդի մասնակցության տեսանկյունից:  «Եթե թեզն այն է, որ ժողովրդավարական սահմանադրությունը ավելի նպաստավոր է իշխանության վերարտադրման համար, ապա ես նման թեզը տրամաբանական չեմ համարել և մինչև հիմա էլ չեմ համարում»,- ասաց Վ.Պողոսյանը: 

 Հանձնաժողովի անդամներ Վ.Պողոսյանը և Հրայր Թովմասյանը դժվարացան նշել, թե երբ է նախագիծն ամբողջությամբ ներկայացվելու ՀՀ նախագահին, սակայն հայտնեցին, որ  Վենետիկի հանձնաժողովի հետ պայմանավորվածություն կա՝   մինչև ամսվա վերջ ներկայացնել  նաև մնացած յոթ-ութ գլուխները, որից հետո կլինի Վենետիկի հանձնաժողովի նախնական եզրակացությունը, ապա նախագիծը  կներկայացվի ՀՀ նախագահին:

 


Հարակից հրապարակումներ`

17:32 17/07/2015  |  ԼՐԱՀՈՍ«Ոտքի՛, Հայաստան»-ը պահանջում է լուծարել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը
16:21 17/07/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագծով անվտանգության ու պաշտպանության համակարգն ավելի կայուն ու արդյունավետ է, քան գործող սահմանադրությունում. Հրայր Թովմասյան
15:39 17/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀովհաննես Սահակյան. Մեր հիմնական ընդդիմախոսները մեզ հետ բովանդակային քննարկման չեն գնում
15:26 17/07/2015  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության իրականացմանը միջամտելու արգելքը դատարանի անկախության լրացուցիչ երաշխիք է, սակայն դա բավարար չէ. Վարդան Պողոսյան
14:54 17/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄիասեռական ամուսնությունները Հայաստանում, ինչպես և նախկինում, հակասահմանադրական են
09:21 17/07/2015  |  ՄամուլՆոր Սահմանադրությամբ առանցքային դերակատարություն է վերապահվելու ԱԱԽ-ին. «Հրապարակ»
09:10 17/07/2015  |  ՄամուլՄարդուն կյանքից զրկելը արդարացվո՞ւմ է Նոր Սահմանադրությամբ. «Ժողովուրդ»
23:55 16/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀԿ-ի համար սահմանադրական բարեփոխումների անցկացումն ամեն գնով նպատակ չէ (Տեսանյութ). 1in.am
19:57 16/07/2015  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական բարեփոխումների նախագծով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների և պալատների նախագահների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով
17:31 16/07/2015  |  ԼՐԱՀՈՍՆախատեսվում է խիստ կենտրոնացվածությամբ վարչապետական կառավարում, որը մեզ պետք չէ. Մհեր Շահգելդյան

Արխիվ

[]