Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Հովհաննես Սահակյան. Մեր հիմնական ընդդիմախոսները մեզ հետ բովանդակային քննարկման չեն գնում 07/17/2015   15:39  |  ԼՐԱՀՈՍ

 
«Մեր նպատակը բարեփոխումներ իրականացնելն է: Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվող համակարգն այլընտրանք չունի, որովհետև շատ ավելի ժողովրդավար է և շատ ավելի լայն հնարավորություններ է ստեղծում փոքր քաղաքական թիմերի համար»,-«Փաստինֆո»-ի թղթակցին ասաց Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը՝ ընդգծելով, որ «ընդդիմությանը ռեալ լծակներ են տրվում»:
 
«Մեր հիմնական ընդդիմախոսները բովանդակային քննարկման չեն գնում մեզ հետ, և միակ փաստարկը, որ, այ, տեսեք՝ իշխանության վերարտադրություն և այլն, բայց երկրի Նախագահն երեկ ևս մեկ անգամ շեշտեց, որ, եթե հանրաքվեի արդյունքում Սահմանադրությունն ընդունվի և կառավարման համակարգը փոխվի, ինքը նույնիսկ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի հավակնություն չունի»,-ասաց քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը:
 
Ըստ Հովհաննես Սահակյանի՝ գլոբալ առումով առարկություններ կան կամ նույնիսկ ոչ ճիշտ ընկալում, օրինակ, Ազգային ժողովի ընտրության առաջին, երկրորդ փուլերի հետ կապված: «Մեր գործընկերների մոտ տպավորություն է, որ առաջին փուլին մասնակցեցին, մեծամասնություն չձևավորվեց,  փոքր կուսակցություններն երկրորդ փուլին այլևս չեն մասնակցում և չեն ունենում քաղաքական որևէ դերակատարում, այսինքն՝ Ազգային ժողովում չեն լինում: Սա ամենաշատ հնչող հարցադրումն է, խնդիրն է, որը բարձրաձայնում են, կամ պատերազմի ժամանակ Գլխավոր գերագույն հրամանատարի հարցը: Այս հարցերը շատ ավելի լավ և ճիշտ կարգավորված են այսօրվա նախագծում, քան գործող Սահմանադրությունը փորձում է կարգավորել»,-նշեց նա:
 
Հովհաննես Սահակյանն ասաց, որ նախապես ձեռք բերված համաձայնության արդյունքում սահմանադրական փոփոխությունների նախագծում ամրագրվել են ընտրական համակարգի հիմնական դրույթները, մնացած հարցերը կկարգավորվեն հետագայում՝ Ընտրական օրենսգրքով:
 
Նա նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների օրերս հրապարակված նախագծի նախնական տարբերակում ամրագրված է, որ ԱԺ-ն ընտրվելու է 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ԱԺ-ում պատգամավորների նվազագույն թիվը 101-ն է և այդ թվաքանակը կարող է «լողացող» լինել: 
 
Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե նախագծում նշվում է, որ «քաղաքական առումով կայուն մեծամասնություն պետք է ձևավորվի, որն էլ իրենից ենթադրում է կայուն կառավարման համակարգ, և որպեսզի այդ կայունությունն ապահովվի, կարող է ԱԺ-ում մեծամասնությունն անցնի երկրորդ փուլով, և երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու քաղաքական ուժերը, որոնք կարող են անցողիկ նվազագույն շեմը հաղթահարած մյուս մասնակիցների հետ համատեղ դաշինքով գնալ երկրորդ փուլ»: 
 
Ըստ Հովհաննես Սահակյանի՝ սակայն, եթե մյուս մասնակիցները՝ առավել քիչ ձայներ հավաքած քաղաքական ուժերը, երկրորդ փուլ գնալու ցանկություն չունենան, ապա իրենք կունենան առաջին փուլով արդեն իսկ ձեռք բերած իրենց մանդատները: Այս դեպքում, կարծես թե, պատգամավորական մանդատների թիվը 101-ից անցնում է: «Օրինակ՝ տարբեր երկրներում միջազգային փորձը հետևյալն է. վերցնում են այդ մանդատներն առաջին փուլի մասնակիցներից, բայց մենք չգնացինք այդ ճանապարհով, որովհետև, եթե ժողովուրդն իր քվեն տվել է այս կամ այն քաղաքական ուժին՝ իր չափով, ապա նա պետք է պահպանի դա»,-ասաց նա:
 
Հովհաննես Սահակյանը նշեց նաև, որ ԱԺ պատգամավորների թվաքանակի վերին շեմը թեև սահմանված չէ, սակայն գործնականում հազիվ թե պատգամավորների թվաքանակն անցնի այսօրվա խորհրդարանի թվաքանակից՝ 131-ից:
 
«Հրապարակված նախագիծը վերջնական չէ, դոգմա չէ, որ պետք է անպայման ընդունվի: Ես ինքս, երբ մասնակցել եմ ՀՀ Նախագահի մոտ տեղի ունեցած քննարկումներին և, այժմ էլ արդեն ձեռքի տակ ունենալով հրապարակված փաստաթուղթը, մի քանի նկատառումներ, նշումներ արել եմ, որ պետք է քննարկեմ մասնագիտական խմբի հետ: Նախագիծը, բնականաբար, կարող է փոփոխվել, և այս առումով շատ կարևոր է անցնել նախագծի բովանդակային քննարկումներին»,-նշեց նա: 
 
Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ հրապարակված նախագծով, ըստ էության, ԱԺ-ի մասով տեսնում ենք, որ փոքր կուսակցությունները կարող են ունենալ ավելի մեծ դերակատարում: Ինչո՞ւմ է դա արտահայտված:
 
Օրինակ՝ եթե 5 տոկոս նվազագույն շեմը հաղթահարած քաղաքական թիմը, ենթադրենք, կարողանում է համաձայնության գալ ընտրությունների առաջին փուլը հաղթահարած՝ առաջին կամ երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժի հետ, ապա կարող է նույնիսկ ձևավորել կառավարությունը, եթե երկրորդ փուլում նախընտրական կոալիցիայի մեջ է, կարող է մասնակից դառնալ պետության կառավարմանը, կարող է երկրորդ փուլում ունենալ ավելի մեծ թվով պատգամավորներ: 
 
«Այսինքն՝ սրանք մեխանիզմներ են, որոնք հնարավորություն են տալիս առավել փոքր, նոր քաղաքական ուժերին ունենալ որոշակի դերակատարում, ինչը շատ կարևոր է»,-ասաց Հովհաննես Սահակյանը:
 
 

Հարակից հրապարակումներ`

15:26 17/07/2015  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության իրականացմանը միջամտելու արգելքը դատարանի անկախության լրացուցիչ երաշխիք է, սակայն դա բավարար չէ. Վարդան Պողոսյան
14:54 17/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄիասեռական ամուսնությունները Հայաստանում, ինչպես և նախկինում, հակասահմանադրական են
09:21 17/07/2015  |  ՄամուլՆոր Սահմանադրությամբ առանցքային դերակատարություն է վերապահվելու ԱԱԽ-ին. «Հրապարակ»
09:10 17/07/2015  |  ՄամուլՄարդուն կյանքից զրկելը արդարացվո՞ւմ է Նոր Սահմանադրությամբ. «Ժողովուրդ»
23:55 16/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀԿ-ի համար սահմանադրական բարեփոխումների անցկացումն ամեն գնով նպատակ չէ (Տեսանյութ). 1in.am
19:57 16/07/2015  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական բարեփոխումների նախագծով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների և պալատների նախագահների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով
17:31 16/07/2015  |  ԼՐԱՀՈՍՆախատեսվում է խիստ կենտրոնացվածությամբ վարչապետական կառավարում, որը մեզ պետք չէ. Մհեր Շահգելդյան
11:09 16/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԱյսուհետ կարիք չի լինի հնարավորինս հաճախ դիմելու սահմանադրական փոփոխությունների գործընթացի. Գևորգ Դանիելյան
11:00 16/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատական համակարգը պետք է ոչ ֆորմալ առումով դուրս հանել գործադիր իշխանության ենթակայությունից. Նորայր Նորիկյան
21:21 15/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության նախագծով՝ ՀՀ նախագահին կընտրի Ընտրիչների ժողովը

Արխիվ

[]