ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անտրամաբանական է, որ ժողովրդավարական սահմանադրությունը ավելի նպաստավոր է իշխանության վերարտադրման համար. Վարդան Պողոսյան 07/17/2015 22:57 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ սահմանադրության բարեփոխումների նախագծում հանրային քննարկման ներկայացված 2-րդ գլխում՝ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, տեղ է գտել նոր, կյանքի իրավունքի խախտման սահմանափակում նախատեսող դրույթ:
Այսօրվա ասուլիսում լրագրողներից մեկը «Կյանքից զրկելը չի համարվում կյանքի իրավունքի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է» դրույթը բնորոշեց որպես ոչ օրինական նպատակներով սպանության լեգիտիմացում:
Սահմանադրության բարեփոխումների նախագիծը մշակող մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը չհամանաձայնեց այս ձևակերպման հետ և նշեց, որ ավելացած հոդվածն իրենք չեն հնարել, նույնաբովանդակ դրույթ կա նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ՝ Կյանքի իրավունքը, հոդվածում: Կոնվենցիայի հիշյալ դրույթին հետևում են նաև երեք կետեր.
«ա». եթե ուժի գործադրումը բացարձակապես անհրաժեշտ է ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
«բ». եթե այն բացարձակապես անհրաժեշտ է օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
«գ». խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:
Վ.Պողոսյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների նախնական նախագծում թվարկվել էին այդ կետերը առանց որևէ փոփոխության, բուռն քննարկումներ էին տեղի ունեցել, մասնավորապես, «բ» և «գ» կետերի առնչությամբ: Հանձնաժողովը եկել է եզրահանգման, որ այդ կետերն այդ տեսքով մեր սահմանադրությունում ամրագրել չի կարելի, առավել ևս որ, «գ» կետում առկա «խռովություն կամ ապստամբություն» իրավական տերմիններ մեզանում գոյություն չունեն: Առաջարկվել են տարբեր ձևակերպումներ, որոնք մինչև հուլիսի 15-ի դրությամբ, բավարար չեն համարվել:
Վ.Պողոսյանը հայտնեց, որ Հանձնաժողովում այդ հարցին նորից անդրադարձ լինելու է: Նա միաժամանակ ընդգծեց, որ եթե նույնիսկ նախագիծը դառնա սահմանադրություն և որևէ փոփոխություն հոդվածում չկատարվի, այդ դեպքում նույնպես չի կարելի պնդել, որ «մենք սպանությունը լեգիտիմացնում ենք ոչ օրինական նպատակներով»:
«Առաջինը նույն Կոնվենցիան է այդ խոչընդոտը հանդիսանալու, ինչպես էլ որ մեկնաբանենք այդ Կոնվենցիան, ՄԻԵԴ դատական նախադեպեր կան, որոնք ինչ-որ առումով անդրադարձել են այս հարցին, չնայած չեն տվել սպառիչ պատասխաններ»,- ասաց Վարդան Պողոսյանը՝ հավելելով, որ Հայաստանի գործող սահմանադրությունը և առաջարկվող սահմանադրական բարեփոխումների նախագիծը հստակ ամրագրում են, որ մարդու հիմնական իրավունքների սահմանափակումները չեն կարող գերազանցել այն սահմանը, որը սահմանված է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով, և այդ դրույթը պարզապես սահմանադրության մակարդակով արգելելու է, որպեսզի հանկարծ օրենսդիրը այս կետերի թվում՝ չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պատճառներ գտնի ու օրենքով լեգիտիմացնի ուժի գործադրումը:
Վ.Պողոսյանը նշեց, որ Սահմանադրական հանձնաժողովը մեկ անգամ ևս հանրային քննարկումների արդյունքում կանդրադառնա այդ հարցին և կփորձի գտնել այնպիսի ձևակերպումներ, որը մի կողմից չլինի այնպիսի լակոնիկ, ինչպես Հանձնաժողովի առաջարկած տեքստում է, բայց նաև չպարունակի այն անորոշությունները, որոնք կան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տեքստում:
Վարդան Պողոսյանը չհամաձայնեց նաև լրագրողներից մեկի այն դիտարկման հետ, որ Նախագիծը նպաստում է իշխանության վերարտադրությանը: Ըստ նրա, շատ ավելի հեշտ է վերարտադրվել այնպիսի համակարգում, որը որ թույլ է տալիս իշխանության գերկենտրոնացում, այն համակարգում, որը որ Հայաստանում կա 1995թ.-ից սկսած մինչև այժմ: Այն համակարգը, որը որ առաջարկվում է սահմանադրական փոփոխություններով, ըստ նրա, շատ ավելի ժողովրդավարական համակարգ է, ստեղծում է շատ ավելի լայն հնարավորություններ և՛ վերահսկողության տեսանկյունից, և՛ ժողովրդի մասնակցության տեսանկյունից: «Եթե թեզն այն է, որ ժողովրդավարական սահմանադրությունը ավելի նպաստավոր է իշխանության վերարտադրման համար, ապա ես նման թեզը տրամաբանական չեմ համարել և մինչև հիմա էլ չեմ համարում»,- ասաց Վ.Պողոսյանը:
Հանձնաժողովի անդամներ Վ.Պողոսյանը և Հրայր Թովմասյանը դժվարացան նշել, թե երբ է նախագիծն ամբողջությամբ ներկայացվելու ՀՀ նախագահին, սակայն հայտնեցին, որ Վենետիկի հանձնաժողովի հետ պայմանավորվածություն կա՝ մինչև ամսվա վերջ ներկայացնել նաև մնացած յոթ-ութ գլուխները, որից հետո կլինի Վենետիկի հանձնաժողովի նախնական եզրակացությունը, ապա նախագիծը կներկայացվի ՀՀ նախագահին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից