ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական բարեփոխումների նախագծով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների և պալատների նախագահների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով 07/16/2015 19:57 | ԼՐԱՀՈՍ
Հանրային քննարկման դրված՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծի յոթերորդ գլխով՝ Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը, սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, բարձրագույն դատական ատյանը Վճռաբեկ դատարանն է:
Վճռաբեկ դատարանն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակ֊ներում վերանայելու միջոցով իրավակիրառ պրակտիկայում ապահովում է օրենքի կամ այլ նորմատիվ ակտի միատեսակ կիրառությունը, վերացնում է դատական ակտերում առկա հիմնարար խախտումները:
Գործող սահմանադրության 92-րդ հոդվածով ևս ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Այսինքն՝ նախագծով առաջարկվում է Վճռաբեկ դատարանին օժտել ոչ միայն օրենքի, այլև ավելի լայն՝ «կամ այլ նորմատիվ ակտի» միատեսակ կիրառությունը ապահովելու, ինչպես նաև դատական ակտերում առկա հիմնարար խախտումները վերացնելու գործառույթներով:
Սահմանադրական բարեփոխումների նախագծով առաջարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորների և պալատների նախագահների ընտրությունն իրականացնել մրցութային կարգով: Բարձրագույն դատական խորհուրդը մրցույթի արդյունքներով Ազգային ժողովին ներկայացնում է Վճռաբեկ դատարանի դատավորների և պալատների նախագահների` յուրաքանչյուր տեղի համար երեք թեկնածու: Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրված թեկնածուին պաշտոնի է նշանակում Հանրապետության Նախագահը:
Ըստ նախագծի, Վճռաբեկ դատարանի նախագահին Վճռաբեկ դատարանի կազմից` վեց տարի ժամկետով, առանց վերանշանակման իրավունքի, նշանակում է Ազգային ժողովը` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովն առաջարկում է նաև, որպեսզի Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրվեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող իրավաբանների թվից, ում քառասուն տարին լրացել է և ովքեր ունեն բարձր մասնագիտական որակներ:
Ըստ գործող Սահմանադրության 95-րդ hոդվածի, Արդարադատության խորհուրդն է (այն նախագծում փոխարինվել է Բարձրագույն դատական խորհրդով) կազմում և ՀՀ նախագահի հաստատմանը ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները, եզրակացություն տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկում վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները:
Սահմանադրական բարեփոխումների նախագծով Վճռաբեկ դատարանի դատավորի լիազորու֊թյունները դադարեցվում են Դատավորների բարձրագույն խորհրդի եզրակացության հիման վրա՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: Գործող սահմանադրությամբ Արդարադատության խորհուրդն է Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնում առաջարկ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից