ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրության նախագծով՝ ՀՀ նախագահին կընտրի Ընտրիչների ժողովը 07/15/2015 21:21 | Սահմանադրական բարեփոխումներ
Հանրային քննարկման ներկայացված Սահմանադրության բարեփոխումների նախագծի 5-րդ և 6-րդ գլուխները տալիս են հանրությանն ու քաղաքական շրջանակներին ամենաշատը հուզող հարցերի պատասխանը` ինչ կարգով է ձևավորվելու Ազգային ժողովը և ով է ընտրելու Հանապետության նախագահին:
Նախ` ԱԺ-ի մասին.
Նախագծով սահմանվում է, որ Ազգային ժողովը կազմված է լինելու ոչ թե 131, ինչպես հիմա, այլ առնվազն հարյուր մեկ պատգամավորից, որոնք ընտրվելու են համամասնական ընտրակարգով:
Ընդ որում, ԱԺ-ում պարտադիր պետք է ձևավորվի մեծամասնություն, իսկ եթե այն ընտրությունների առաջին փուլի արդյունքում չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:
Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակվում են Հանրապետության նախագահի հրամանագրով:
Խմբակցության մեջ ընդգրկվում են միևնույն կուսակցության կամ կուսակցությունների նախընտրական դաշինքի պատգամավորները: Ազգային ժողովում նոր խմբակցություններ չեն կարող ձևավորվել:
ԱԺ-ն վարչապետին անվստահություն կարող է հայտնել միայն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից և միայն այն դեպքում, եթե այդ որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածություն:
Սահմանադրության նոր նախագծով ավելացվել է նաև Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը: Նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Սակայն, նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, առնվազն վերջին յոթ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Նախագահի ուղիղ ընտրություններ նախագծով նախատեսված չեն, նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից: Ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:
Ընտրիչների ժողովը գումարվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում: Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման իրավունք ունի ընտրիչների ժողովի անդամների առնվազն մեկ հինգերորդը: Ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է ընտրիչների ժողովի անդամների ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե որևէ թեկնածու ձայների նման մեծամասնություն չի ստանում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է ընտրիչների ժողովի անդամների ձայների կեսից ավելին: Եթե որևէ թեկնածու երկրորդ փուլում չի ստանում ընտրիչների ժողովի անդամների ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է քվեարկության երրորդ փուլ, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստանում է առավելագույն ձայներ:
Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության, ինչպես նաև Սահմանադրության կոպիտ խախտման համար:
Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:
Ազգային ժողովը Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողովին: Հրաժարականը համարվում է ընդունված Ազգային ժողովի` իրավունքի ուժով անհապաղ գումարված արտահերթ նիստում՝ հրաժարականի հրապարակման պահից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից