Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք

Փայլակ Հայրապետյանը դատարանում պնդեց օֆշորային սկանդալին նախկին վարչապետի և Կճոյանի առնչությունը 07/09/2015   18:34  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Օֆշորային հայտնի սկանդալային գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց գործով տուժող ճանաչված գործարար Փայլակ Հայրապետյանը:
 
Նա պատմեց, որ 2009թ. որոշել է զբաղվել ադամանդագործությամբ ու ոսկերչությամբ: Նույն թվականին, տեղեկանալով, որ ռուսական 500 մլն-անոց վարկի 100 մլն-ը լինելու է ադամանդի հումքի ձևով, ադամանդի արտադրություն հիմնելու, ադամանդագործության ուսումնական կենտրոն բացելու և 10 000 աշխատատեղ ստեղծելու ծրագիր է մշակել ու ներկայացրել կառավարությանը:
Շատ չանցած էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը զանգահարել է իրեն ու հրավիրել ադամանդագործների խորհրդակցությանը, որտեղ էլ, իր խոսքով, առաջին անգամ հանդիպել է այժմ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին:
 
Չի ճանաչել ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին,  Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով առաջին դատական նիստին ցուցմունք տալիս ասաց Փայլակ Հայրապետյանը:
 
«Վերևում նստած էր նախարար Ներսես Երիցյանը, մի կողքին Գագիկ Քոչարյանը, մյուս կողքին Աշոտ Սուքիասյանը, որին այդ ժամանակ բոլորովին չէի ճանաչում, բոլորովին»,- ասաց Փայլակ Հայրապետանն ու նշեց, որ այդ խորհրդակցության ժամանակ Գագիկ Քոչարյանը հայտնել է, թե ռեուսական հումքը որակյալ չէ, և որոշվել է գնել Աշոտ Սուքիասյանին պատկանող, Աֆրիկայում գտնվող հանքերի հումքը: 
 
«20 օր հետո բերեց նմուշները, փակ ծրարով, Քոչարյանը ծրարը բացեց, լցրեց սեղանին դրված թղթի վրա: Բոլորը հավանեցին, ես մասնագետ չեմ, բայց ասում էին, որ լավն է: Բոլորը անկեղծորեն ուրախացան, որ արդեն ապրանքը կա, նմուշը եկել է: Ես էլ սկսեցի վստահել իրեն, նույնիսկ սեղան գցեցի, նշեցինք էդ հաջողությունը»,- պատմեց տուժողը՝ հենց այդ վստահությամբ պայմանավորելով իր հետագա քայլերը:
 
Նոր գործի համար վարկ ստանալու նպատակով իրենք դիմել են «Արմսվիս» բանկ, սակայն հինգ օր հետո Աշոտ Սուքիասյանը զանգահարել ու ասել է, թե բանկը չի կարողացել 12 միլիոն դոլարի վարկ տալ, և որ ինքը հիմա վարչապետի հետ գտնվում է «Ամերիաբանկ»- ում: Հայրապետյանը, վստահելով Աշոտ Սուքիասյանին, լիազորագիր է տվել նրան: Նա էլ իրականացրել է բանկի հետ հետագա գործարքները՝ առանց Հայրապետյանի:
 
Այս գործարքից ամիսներ անց, սակայն, հասկացել է, որ խաբված է: «Երբ որ տեսա ապրանքը չի գալիս, ասացի՝ Աշոտ ինչո՞ւ չի գալիս: Ասաց՝ տեխնիկան դեռ տեղ չի հասել, մինչև Հարավային Աֆրիկայից հասնի, երկու-երեք ամիս կանցնի: Ես զգացի այդ պահին, որ խաբված եմ, դրանից հետո հաճախ էի գնում նրանց տուն, թե ի՞նչ եղավ, ե՞րբ կլինի: Այդ ընթացքում մահացավ նրա հայրը, մեր հայկական սովորությունները գիտեք՝ թաղում, քառասունք, նա գնաց Աֆրիկա, եկավ, հետո մահացավ մայրը, եւ այդպես հասավ հունվար ամիսը»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:
 
Իսկ նոր ծանոթի նկատմամբ նման վստահությունը Փայլակ Հայրապետյանն այսպես մեկնաբանեց. «Վստահել եմ, որովհետև այնտեղ վարչապետ կար, Կճոյան կար, սրբություններ կային: Մտնում էինք Աշոտենց տունը, Սուրբ Սարգսի խաչն էր դրված, մոմ պիտի վառեինք, խաչ համբուրեինք: Սա իրեն սրբի տեղ էր դրել, սրբի գրքեր էր բաժանում, ճիշտ «Խաչագողի հիշատակարանի» պես էլ ինձ խաբեց»:
 
Մի օր էլ տանը նստած է եղել, զանգահարել ասել են, որ «40 միլիցիաներով, զենքով-զրահով եկել են խանութը գրավել», իսկ պատճառը բանկին չվճարված գումարն է: Երբ զանգահարել է Աշոտ Սուքիասյանին, նա խոստացել է վաղը 100 000 դոլար վճարել, բայց սա միայն սկիզբն է եղել: Դրանից հետո Փայլակ Հարյապետյանն աստիճանաբար կորցրել է գրավադրված ամբողջ ունեցվածքը:
«Ամեն անգամ հենց զանգում էի իրեն, թե գալիս եմ խոսենք, գնում էի իրենց տուն, տեսնում Կճոյանը այ այստեղ նստած է,- ասաց Հայրապետյանը՝ մատնացույց անելով սեղանի կողմը,- առանց զանգելու էի գնում, 5 րոպե հետո Կճոյանը գալիս էր: Դե էլ Կճոյանի ներկայությամբ ի՞նչ խոսեի»:
 
«Ինձ թվում էր, թե ես պետական այրերի հետ գործ ունեմ, սրբությունների հետ գործ ունեմ»,- հայտարարեց տուժողը՝ հավելելով, որ եղելությունը պարզելու համար հասել է անգամ Աֆրիկա՝ Սիերա Լիոնե:
Փայլակ Հայրապետյանը դատարանում հայտարարեց, որ այս գործում Աշոտ Սուքիայանից բացի պետք է ներգրավվեն նաև Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ դժգոհություն հայտնելով, թե այդ մասով գործն անջատվել է դատարան ուղարկված գործից:
 
 «Վերջը մի օր մենք պիտի կանչենք, ասենք՝ այ ընկեր, եկեք տեսնենք էս ի՞նչ եք արել»,- ասաց նա՝ հավելելով, որ հենց այդ գործն է պատճառը, որ Հայաստանում դրսից ներդրումները 68%-ով կրճատվել են:
 
 

Արխիվ

[]