ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդու իրավունքները հետևողականորեն խախտող երկրի ղեկավարության կողմից ՄԻԵԴ որոշմանը հղումներ անելը նմանվում է մղձավանջի. Շավարշ Քոչարյան 07/08/2015 20:00 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հրաժարվում է որևէ տրամաբանություն փնտրել Ադրբեջանի ղեկավարության վարքագծում: Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով «Ադրբեջանում որոշակի դադարից հետո կրկին սկսել են շահարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործը» «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին՝ հավելելով, որ Մարդու իրավունքներն ամեն օր հետևողականորեն խախտող երկրի ղեկավարության կողմից ՄԻԵԴ որոշմանը շարունակական հղումներ անելը նմանվում է մղձավանջի։
Շ.Քոչարյանն ընդգծել է, որ ավտորիտար երկրներում հաճախ իշխանությունների գործունեությունը տրամաբանության չի ենթարկվում, այլ թելադրված է անհատական շահերով, պատեհապաշտությամբ:
«Կարող եմ միայն ենթադրել, որ չստանալով ՄԻԵԴ-ի Ձեր նշած գործի վերաբերյալ իրենց ակնկալած արձագանքը և առերեսվելով հայկական կողմի տրամադրած հիմնավոր փաստարկներին` ադրբեջանական քարոզչության պատասխանատուները հրահանգ են ստացել փրկել իրավիճակը` միջոցներ ձեռք առնել իրենց կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար»,- նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը:
Փոխնախարարը համաձայնել է լրագրողի այն դիտարկման հետ, որ Ադրբեջանում առաջին արձագանքներից հետո որոշ դադար պահանջվեց՝ կրկին մեկնաբանություններով հանդես գալու համար: «Հավանաբար փորձել են լավագույնս նախապատրաստվել, սակայն ինչպես հայտնի է` «հալվա, հալվա» ասելով, բերանը չի քաղցրանա: Առավելագույնը, ինչ ադրբեջանական կողմը կարողացավ անել, դա իրենց առաջին հայտարարության դրույթների կրկնությունն է»:
Շ.Քոչարյանը նկատել է, որ այս անգամ էլ Բաքուն չի խորշել խեղաթյուրել իրականությունը և ՄԻԵԴ-ին վերագրել այնպիսի ձևակերպումներ, որոնք գործում ուղղակի չկան: Մասնավորապես, վճռում ուղղակի չկան ադրբեջանական կողմի պնդումներն առ այն, որ «Դատարանը վերահաստատեց, որ Հայաստանի տարածքային պահանջները և Ադրբեջանի տարածքների մի մասը զավթելու փորձերը այս հակամարտության դրդապատճառներն են»: Ավելին, խոսելով հակամարտության պատմության մասին, Դատարանն անդրադառնում է ԼՂ-ի ժողովրդագրական պատկերին, ԼՂ ազգաբնակչության խաղաղ ձգտումներին, Ադրբեջանի կողմից դրանց մերժմանը, ԼՂԻՄ-ի ինքնավարության վերացմանը, ԼՂ-ում անցկացված ռեֆերենդումին և անկախության հռչակմանը և շատ այլ գործոնների, որոնք ադրբեջանական քարոզչամեքենային դժվար կացության մեջ կարող էին դնել, այդ պատճառով էլ անտեսվել են դրա կողմից:
Ավելին, նշել է ՀՀ փոխարտգործնախարարը, ՄԻԵԴ-ի՝ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի վճռում նկարագրվում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայկական ազգաբնակչության նկատմամբ իրականացված բռնությունները և տեղահանությունը:
Ըստ Շավարշ Քոչարյանի, դատարանին վերագրելով այնպիսի դրույթներ, որոնք գործում չկան, բացահայտ կերպով փորձելով ապատեղեկացնել իր քաղաքացիներին՝ Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը թե՛ ՄԻԵԴ-ի, թե՛ վճռի, թե՛ հենց իր քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ` ևս մեկ անգամ ապացուցելով, որ Ադրբեջանը հարցին վերաբերում է զուտ քարոզչական շահարկումների տեսանկյունից: «Այլ կերպ անհնար է բացատրել ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իբր Դատարանը հրահանգել է պաշտպանել ներքին տեղահանված անձանց հիմնարար իրավունքները: Նման դրույթ գործում ևս չկա»,- նշել է փոխնախարարը:
Իրականում, ինչպես նշվում է գործում, վճիռը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող անհատական իրավունքների պաշտպանությանը: ՀՀ փոխարտգործնախարարը ստիպված ադրբեջանցի «մասնագետների» համար հղում է կատարում Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 147-րդ հոդվածին, որում հստակ նշվում է՝ «Դատարանը պետք է հաշվի առնի Կոնվենցիայի յուրահատկությունը՝ որպես Եվրոպական հասարակական կարգի սահմանադրական գործիք` անհատ անձնավորություններին պաշտպանելու համար»: Ինչ վերաբերում է ընդհանրապես փախստականների հարցերին, ապա Դատարանը դրա հստակ պատասխանը ևս տվել է Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 216-րդ հոդվածում՝ շեշտելով, որ դրանց «համապարփակ լուծումը … կարող է իրականացվել միայն խաղաղության համաձայնագրի միջոցով»: Վճռում նույնիսկ նման հստակ ձևակերպումները արգելք չեն հանդիսանում, որ Ադրբեջանը իր ցանկացած ձևով փորձի խեղաթյուրել փաստերը:
Շ.Քոչարյանն այս առումով ևս մեկ ցայտուն օրինակ է բերում. Չիրագովի գործի 198-րդ հոդվածում նշվում է, որ «Դատարանը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղահանված անձանց հարցերով ընթացող բանակցությունները իրավական արդարացում չեն հանդիսանում միջամտելու դիմումատուների իրավունքներին»: Ադրբեջանական կողմն՝ անդրադառնալով այս ձևակերպմանը՝ ընդամենը «դիմումատու» բառը փոխարինում է «Ադրբեջանի ներքին տեղահանվածներով»` ստանալու համար իրեն ձեռնտու ձևակերպումը: Եվ նման օրինակները շատ են, նշել է Շ.Քոչարյանը՝ հավելելով, որ մարդու իրավունքների պաշտպանության ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՄԻԵԴ-ի որոշման նկատմամբ նման անպատասխանատու, մանկամիտ մոտեցումը տարակուսանք է առաջացնում:
Շ.Քոչարյանը զավեշտալի է համարել այն, որ ՄԻԵԴ-ի որոշումներից և դրանց կշռից համարձակվում է խոսել մի երկիր, որը, ոտնահարելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ-ի մի շարք որոշումներ, ցուցադրաբար, տարբեր պատրվակներով ձգձգում և, ըստ էության, հրաժարվում է իրականացնել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկողության տակ գտնվող՝ Ադրբեջանի դեմ կայացրած վճիռները, դրանցով պահանջվող ժողովրդավարական բարեփոխումները: Նախարարների կոմիտեից բացի այս իրավիճակին անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ն իր 2015թ. հունիսի 23-ին Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձևի 11.2 կետով՝ Ադրբեջանին կոչ անելով ամբողջությամբ իրականացնել ՄԻԵԴ վճիռները՝ նախարարների կոմիտեի բանաձևերին համապատասխան։
Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի շարունակական վատթարացման ֆոնի վրա և բարեփոխումների համար անհրաժեշտ քաղաքական կամքի բացակայության պայմաններում Բաքվի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների իրականացումը դառնում է գրեթե անհնարին։ Բայց սա չի խանգարում Ադրբեջանին շահարկել և իր ցանկացած ձևով մեկնաբանել ՄԻԵԴ-ի այն որոշումը, որը Բաքուն փորձում է օգտագործել իր քարոզչական նպատակներով:
Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե իբր Չիրագովի գործով վճիռը՝ ըստ իրենց ձևակերպման, «աննախադեպ է»: Սա ևս, ըստ Շ.Քոչարյանի, ապատեղեկատվություն է. առաջին անգամ չէ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ինչպես նշվում է նույն վճռի 129-րդ հոդվածում ՄԻԵԴ-ն առաջին անգամ նման գործ քննել է դեռ 1996թ.-ին և հետագայում մի քանի անգամ կրկին անդրադարձել է նման գործերի` բավարարելով տեղահանված անձանց՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները: Չիրագովի գործով ընդունված որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել` պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Վերը նշված երկու գործերում էլ Դատարանի կայացրած վճիռները գրեթե կրկնում են միմյանց, երկու դեպքերում էլ դատարանն արձանագրել է, որ առկա են Կոնվենցիայի նույն իրավունքների խախտումներ: «Կարծում եմ, դրանով ՄԻԵԴ-ը ցույց է տվել, որ ԼՂ հակամարտության արդյունքում տեղահանված անձանց, անհատների հարցերը պետք է լուծվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,- նշել է ԱԳ նախարարի տեղակալը:
Փոխնախարարն ընդգծել է, որ իր կամայական մոտեցումները հիմնավորելու համար Բաքուն չի խորշում յուրովի մեկնաբանել միջազգային փաստաթղթերը, մասնավորապես հղում է կատարում ՄԱԿ ԳԱ 1974թ. բանաձևին, որով սահմանվում է ագրեսիան: «Եթե ադրբեջանական քարոզչամեքենայի գրչակները կարդային այդ փաստաթուղթը, կհասկանային, որ իրականում այն իրավական սահմանում է տալիս հենց Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Նախ բանաձևը վերահաստատում է երկրների պարտավորությունը՝ զինված ուժեր չօգտագործել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման դեմ: Ավելին, բանաձևի համաձայն՝ ագրեսիայի կարող են ենթարկվել ինչպես միջազգայնորեն ճանաչված, անպես էլ՝ չճանաչված երկրները: Հենց սա է տեղի ունեցել ԼՂ հակամարտության պարագայում, երբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա իր անկախության մասին հռչակած Լեռնային Ղարաբաղը դարձել է Ադրբեջանի ագրեսիայի թիրախ: Ուստի, հակամարտության կարգավորման բանալին գտնվում է ԼՂ ազգաբնակչության իրավունքների լիակատար ճանաչման և իրագործման մեջ»:
Այս համատեքստում Շավարշ Քոչարյանը անդրադարձել է ադրբեջանական ևս մեկ խեղաթյուրման: Ըստ իրենց «Դատարանը, փաստորեն, համաձայնել է Ադրբեջանի այն դիրքորոշման հետ, թե հայկական զորքերի դուրսբերումը նախապայման է հանդիսանում … հակամարտության լուծման համար»: Բնականաբար, ինչպես նախորդ դեպքերում, վճռում նման ձևակերպում ևս ու ևս չկա: «Այստեղ մեզ առավել հետաքրքրում է այն, թե ինչպես է Բաքուն փորձում օգտագործել իր իսկ ապատեղեկատվության վրա հիմնված փաստարկը` խաթարելու համար ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը: Ավելին, Ադրբեջանը պնդում է, թե դատավճիռը պետք է ուղղորդի Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: Թե ինչպես է Բաքվի ապատեղեկատվությունը ուղղորդելու եռանախագահների գործունեությանը, թողնենք ադրբեջանական ստրատեգներին: Այստեղ կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը անթաքույց միջամտության փորձ է կատարում համանախագահների` միջազգային մանդատ ունեցող միջնորդների գործունեության մեջ՝ փորձելով թելադրել նրանց առաջնորդվել իր սցենարով»:
Մյուս կողմից, ըստ Շ.Քոչարյանի, Ադրբեջանը վերահաստատում է, որ հրաժարվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից արված առաջարկություններից, այդ առաջարկություններում ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքները չի դիտարկում որպես մեկ ամբողջություն, ևս մեկ անգամ խեղաթյուրում է բանակցությունների բովանդակությունը:
Փաստացի, Բաքուն անթաքույց կերպով հայտարարում է, որ չի կատարելու համանախագահների հայտարարություններում ամրագրված դրույթները: Պետք է նշել, որ համանախագահները կատարել են մի շարք հայտարարություններ, այդ թվում նաև՝ համանախագահ երկրների Նախագահների մակարդակով, որոնցում ամրագրված են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը: Բաքուն երբեք չի աջակցել դրանց, սակայն այժմ բացահայտ հայտարարում է դրանց հետ իր անհամաձայնության մասին:
Եթե Բաքուն անհագուրդ ցանկություն ունի, շրջանցելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, հասնել խնդրի կարգավորմանը, ապա ճանապարհը մեկն է՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսել նրա հետ, նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից