ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պրոբացիոն ծառայությունը հատուկ ծառայություն է լինելու». Սուրեն Քրմոյան 07/08/2015 19:27 | Հարցազրույց
Արդեն շուրջ 20 օր է, ինչ Երևանի Շենգավիթ համայնքում և Վանաձորում մեկնարկել են պրոբացիոն ծառայության փորձնական ստորաբաժանումների աշխատանքները: Վեր հանված խնդիրները, արված ու անելիք աշխատանքները «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում ներկայացնում է ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
-Առաջին 20 օրվա ընթացքում նախ մենք փորձել ենք այդ փորձարարական ծրագրերում ներգրավված աշխատակիցներին շարունակական վերապատրաստում ապահովել: Այսինքն՝ այս ամբողջ ընթացքում, բացի փորձարարական տեղամասերի աշխատակիցներից, այնտեղ աշխատում են նաև մեր միջազգային փորձագետները, բացի այդ՝ ներկայում մենք տիպային փաստաթղթերի ձևեր ենք մշակում, դատապարտված անձանց ռիսկերի և վարքագծի գնահատման գործիքներ ենք մշակում և փորձում ներդնել այդ տեղամասերում: Տեղեկացնեմ նաև, որ մոտակա օրերին ծրագրում ենք նաև պիլոտային տեղամասերի և ծրագրի ղեկավարներին, ինչպես նաև նախարարության պատասխանատուին գործուղել Վրաստան, որտեղ կկարողանան ծանոթանալ, թե պրակտիկ ինչպես է պրոբացիայի ծառայությունը աշխատում Վրաստանում: Եվ փորձում ենք այս ընթացքում մեր փորձարարական տեղամասերը զինել համապատասխան գործիքներով, գիտելիքներով, համապատասխան փաստաթղթայն ձևերով:
- Առանց օրենսդրական կարգավորումների դժվար չէ՞ աշխատելը:
- Դե, իհարկե, առանց օրենսդրական կարգավորումների դժվար է աշխատել, դրա համար մենք փորձարարական տեղամասերում շեշտը դրել ենք այն գործառույթների վրա, որոնք կարելի է կատարել գործող օրենսդրության շրջանակներում կամ առանց հատուկ կարգավորումների: Մասնավորապես՝ եթե մենք խոսում ենք այլ պետական մարմինների հետ համագործակցության մասին, տեղեկացնեմ, որ մենք խնդրել ենք մեր բոլոր գործընկեր նախարարություններին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Սպորտի և երիտասարդության, Ոստիկանությանը համապատասխան աշխատակիցներ առանձնացնել, որոնք կօգնեն մեզ պիլոտային տեղամասերում: Եթե մենք խոսում ենք դատապարտված անձանց վերասոցիալականացման մասին, նրանց համար որոշակի կրթական, մշակութային միջոցառումների կազմակերպման մասին, մենք այստեղ որևէ լրացուցիչ օրենսդրական կարգավորման կարիք չունենք: Միաժամանակ մենք մշակում ենք համապատասխան օրենսդրական փաթեթը և համապատասխան կարգավորումները՝ էլեկտրոնային մոնիթորինգի իրականացման համար, որովհետև, ինչպես գիտեք, պլանավորում ենք սեպտեմբեր ամսից փորձարարական տեղամասերում էլեկտրոնային մոնիթորինգի սարքերը փորձենք կիրառել, որպեսզի, երբ որ վերջնական որոշում ընդունվի և օրենսդրական փաթեթն էլ ընդունվի, մենք ունենանք ամբողջական օրենսդրություն և փորձարկված համակարգ, որպեսզի ծառայությունը բնականոն աշխատի և իր առջև դրված նպատակներին հասնի և խնդիրները լուծի:
-Պրոբացիոն ծառայությունը քաղաքացիական ծառայությո՞ւն է լինելու, թե՞ զինվորական:
- Հատուկ ծառայություն է լինելու: Մենք նախատեսում ենք հայեցակարգով, որ զինվորական ծառայություն չի լինելու: Այսինքն՝ նախատեսվում է, որ հատուկ համազգեստ չեն կրելու, հատուկ ուսադիրներ չեն կրելու, բայց ունենալու են հատուկ ծառայությանը բնորոշ դասային աստիճաններ, որովհետև պլանավորում ենք, որ առնվազն ծառայության 1/3-ից մինչև կեսը մենք տեղափոխման կարգով կնշանակենք գործող Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումից, ծառայության մնացած մասը կներգրավենք հոգեբաններ, սոցիալական աշխատողներ որոնք կօգնեն և կհամալրեն այդ ծառայությունն ու կապահովեն միջազգայնորեն սահմանված չափանիշներին համապատասխան գործունեությունը:
-Կարծում եք հեշտությա՞մբ կհամաձայնեն համազգեստից հրաժարվել այդ ծառայողները:
-Ասեմ, որ ներկայում էլ լուրջ քննարկումներ են տեղի ունենում: Իհարկե, մարդիկ, որոնք տասնյակ տարիներ կրում են համազգեստ, որոշակի դժվարություններ կառաջացնեն, բայց մենք փորձում ենք մշակվող օրենսդրության սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի նրանց սոցիալական երաշխիքները պահպանենք առնվազն նույն մակարդակով, ինչ ունեն քրեակատարողական ծառայողները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից