ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյան. Միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր բովանդակություն ստանա 07/08/2015 19:52 | ԼՐԱՀՈՍ
Հաճախ թվում է, որ միջազգային իրավունքի զարգացմանը, քաղաքական մտքի առաջխաղացմանը զուգընթաց մարդկությունը պետք է արդեն իսկ հաղթահարած լիներ ցեղասպանության հանցագործության արհավիրքը: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը հավելել է, որ այնքան է խոսվել մարդկության դեմ ուղղված այս հանցագործության բաղադրիչների մասին, այնքան ջանք է ներդրվել այս հանցագործությունը բնորոշելու, կանխարգելելու, պատժելու և դատապարտելու ուղղությամբ, որ թվում էր, թե «այլևս երբեք» կարգախոսն իր լիարժեք իրագործմանը կհասնի:
Միաժամանակ ՀՀ նախագահը հպարտություն է հայտնել, որ լինելով մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործության՝ ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, «մենք վերածնվել ենք, պետականություն կերտել և այսօր հնարավորություն ունենք հանդես գալու որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը»։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ «մենք այսօր էլ ականատեսն ենք դառնում ցեղասպանական գործողությունների, այլատյացության քարոզչության, ֆաշիստական գաղափարախոսության առաջմղմանը»: ՀՀ նախագահը հավելել է. «Մենք տեսնում ենք զանգվածային սպանություններ, վայրագություններ, կոտորածներ, կրոնական, ազգային, լեզվական տարբերակմամբ հիմնավորվող խտրականություն, առանձին խմբերի հատվածային կամ ամբողջական ոչնչացման փորձեր, մշակութային ժառանգության և հոգևոր կյանքի թիրախավորում»:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ դա հուշում է, որ միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի, նոր բովանդակություն ստանա և օգտագործի բոլոր հնարավոր հարթակները:
Նշելով, որ հաճախ ցեղասպանության մասին խոսելիս ոմանք օգտագործում են «ողբերգություն» ձևակերպումը, ՀՀ նախագահն անհրաժեշտ է համարել, որ մշտապես օգտագործվի այդ եզրույթի միակ ճիշտ բնորոշումը` «հանցագործություն»: Հայաստանի ղեկավարը պարզաբանել է, որ ողբերգությունը հաճախ կարող է տեխնոլոգիական աղետի հետևանք լինել, կարող է լինել բնական արհավիրքի հետևանք, նույնիսկ կարող է լինել պատահականության հետևանք, մինչդեռ ցեղասպանությունը, ի տարբերություն այդ ամենի, խորապես հաշվարկված, նախագծված, նախապատրաստված հանցագործություն է, որն ունի հստակ թիրախ, սահմանված գործիքակազմ և այլատյացության վրա հենվող գաղափարախոսություն:
Եվ հաշվի առնելով այդ հանցագործության բազմաշերտ բնույթը, չափազանց կարևոր է, գտնում է ՀՀ նախագահը, որ դրա բնորոշման, կանխարգելման, դադարեցման, դատապարտման, դրա համար պատժի կիրառման գործընթացը լինի բազմակողմանիորեն հիմնավորված, և այդ հիմնավորվածությունը կառուցված լինի գիտական հենքի վրա:
Ուստի պատմաբաններ, քաղաքագետներ, ազգագրագետներ, մշակութաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, հոգեբաններ, բազմաթիվ այլ մասնագետներ են անհրաժեշտ ցեղասպանության հանցագործության դեմ պայքարն ավելի արդյունավետ առաջ մղելու համար, ինչպես նաև ցեղասպանությունների հետևանքները հաղթահարելուն ուղղված քայլեր ծրագրավորելու և իրականացնելու համար: Դրանով է կարևորվում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության այս հարթակը. «Դուք մասնագիտորեն եք զբաղվում մարդկության առջև ծառացած այդ դժոխային երևույթով»:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ցավոք, պատմության ընթացքում հաճախ տարատեսակ շահերն անհեռատեսորեն վեր են դասվում ցեղասպանությունները կանխարգելելու հրամայականից՝ մարդկության տարեգրության մեջ ստեղծելով անպատիժ նախադեպեր ու դրանով իսկ խթանելով այդօրինակ վարքագծի հետագա դրսևորումները։ Գաղտնիք չէ, որ կատարված հանցագործությունները քողարկելու, զոհին ոճրագործ և ոճրագործին զոհ ներկայացնելու փորձերից զերծ չի մնում նաև գիտությունը կամ միգուցե ավելի ճիշտ է ասել՝ «հակագիտությունը»:
Հետևաբար, նաև այդ առումով է ՀՀ նախագահն արժևորում այս համաժողովի առաքելությունը և տարիներ ի վեր ցեղասպանագետների ներդրած ջանքերը՝ ուղղված գիտական մակարդակում պատմական արդարության վերականգնմանը։ «Բարձր ենք գնահատում, որ դեռևս 2007 թվականին ձեր ընկերակցությունը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը»,- նշել է ՀՀ նախագահը։
Ս.Սարգսյանն ընդգծել է, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելման գործում առանցքային նշանակություն ունի հասարակական-քաղաքական լայն շրջանակների ներգրավումը: Այդ պայքարում իրենց ջանքերը պետք է համատեղեն քաղաքական գործիչները, մշակութային, հոգևոր, գիտական շրջանակները, քաղաքացիական հասարակությունն ու ազատ մամուլը:
ՀՀ նախագահը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում սույն թվականի ապրիլին Երևանում կայացել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումը, որին մասնակցել են շուրջ 600 պատգամավորներ, լրագրողներ, հոգևոր առաջնորդներ, գիտնականներ: Այն ուղղված չէր որևէ պետության կամ ժողովրդի դեմ, այլ ուղղված էր ցեղասպանության հանցագործության դեմ:
«Հենց ֆորումի մասնակիցների առաջարկն էր, և պարոն Ֆեյերստայնը միացավ դրան, որ Հայաստանն այդ գործում ստանձնի առաջնորդի դերակատարում և պարբերական բնույթ հաղորդի համաժողովին: Անցկացնելով անհրաժեշտ քննարկումներ՝ մենք ընդունել ենք այդ առաջարկը և նախատեսում ենք համաժողովն անցկացնել երկու տարին մեկ անգամ` սկսված 2016 թվականից»,- հայտնել է ՀՀ նախագահը: Երկրի ղեկավարը, նշել է, որ արդյունավետ կլինի, որ գլոբալ ֆորումը հաջորդի այն տարիներին, երբ անցկացվում են Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համաժողովները և դառնա նաև վերջինիս համար նոր հարթակ` տարածելու իր փորձը և գիտելիքները ավելի լայն շրջանակների ներգրավմամբ: «Ես պաշտոնապես առաջարկում եմ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությանը դառնալ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովի համահիմնադիր, կազմակերպիչ և մշտական մասնակից»:
Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել, սակայն ոչինչ չի մոռացվել, չեն մոռացվել նաև այն մտավորականների, գիտնականների ու առհասարակ մարդասերների անունները, ովքեր իրենց մտքի ու գրչի շնորհիվ լույս են սփռել 100 տարի առաջ կատարված ոճրագործության վրա՝ թույլ չտալով ժամանակին քողարկել այն։ ՀՀ նախագահը պատահական չի համարել, որ 100-րդ տարելիցի ոգեկոչման չորս սյուներից մեկն էլ հենց երախտագիտության սյունն է. «Մենք երախտապարտ ենք բոլոր այն գիտնականներին ու հասարակական, քաղաքական գործիչներին, ովքեր, անտեսելով բոլոր դժվարությունները, բարձրաձայնեցին և շարունակում են բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին»:
ՀՀ նախագահը չափազանց կարևոր է համարել, որ Հայոց ցեղասպանության փաստը հիշատակվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագում, Ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար Երևան ժամանած Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահների ելույթներում, Վաշինգտոնի Մայր տաճարում կայացած ոգեկոչման արարողության ժամանակ, Գերմանիայի Նախագահ Յոախիմ Գաուկի պատմական խոսքում, որում նա ուղիղ խոսեց կայսերական Գերմանիայի մեղսակցության մասին, Չիլիի, Բրազիլիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ռուսաստանի օրենսդիր մարմինների կողմից ընդունված փաստաթղթերում, Հունաստանի և Կիպրոսի կողմից՝ այդ հանցագործության ժխտման քրեականացման որոշումներում, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բանաձևերում, և որ ամենակարևորն է, տասնյակ միլիոնավոր մարդկանց սրտերում, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդի արդար պայքարին։
«Այս նույն համատեքստում եմ դիտում նաև ձեր կողմից կայացված որոշումը ձեր համաժողովը ոգեկոչման այս կարևոր տարում Հայաստանում անցկացնելու մասին: Մենք շնորհակալ ենք բոլորիդ այս աննախադեպ աջակցության և ցուցաբերած խիզախության համար»,- ընդգծել է ՀՀ նախագահը՝ հայտարարելով՝ «Ցեղասպանությունների կանխարգելման գործում մեր պայքարը լինելու է շարունակական, ու դրանում մենք անընդհատ զգալու ենք նաև ձեր աջակցության և խորհրդի կարիքը»: ՀՀ նախագահն իր ելույթը եզրափակել է՝ ասելով. «Մենք պայքարում ենք մեր իրավունքները վերականգնելու համար և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ սատարում են, գոնե բոլոր նրանց, ովքեր մեզ չեն խոչընդոտում»:
Նշենք, որ Համաժողովը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին: Համաժողովին մասնակցում են Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆեյերստայնը, ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրից ավելի լավագույն մասնագետներ, հեղինակավոր գիտնականներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից