Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Դատարանին ներկայացված գրությունը, ըստ պաշտպանի, հաստատում է ոստիկանի այլուրեքությունը 07/08/2015   17:32  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Ոստիկանների կողմից շորթմամբ կաշառք ստանալու վերաբերյալ գործով երկրորդ դատաքննությունն ավարտական փուլում է, դատարանը քննության է առնում երկրորդ դատաքննությունը լրացնող միջնորդությունները, որոնցով հանդես է գալիս պաշտպանական կողմը:
 
Այսպես, այսօր   պաշտպանական կողմը պնդեց, որ ամբաստանյալներ,  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանի և բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանի  հեռախոսային խոսակցությունները վերաբերել են ոչ թե կաշառքին, այլ Է.Զաքարյանի՝  գերեզմանաքարերի հետ կապված Վահագն Հակոբյանին ունեցած պարտքի գումարին: 
 
Պաշտպանական կողմը նշեց, որ իր  այս հայտարարությունը հաստատվել է նաև առաջին դատաքննության ընթացքում Վահագն Հակոբյանի տված ցուցմունքով: Պաշտպանական կողմը միջնորդեց հրապարակել  առաջին դատաքննության ընթացքում Հակոբյանի տված ցուցմունքը՝ հաշվի առնելով, որ վերջինս ներկայումս բնակվում է Ռուսաստանում և նրա բնակության հասցեն հայտնի չէ: 
Սակայն դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը և հարցում անել Հայաստանի սահմանային ծառայություններին՝ պարզելու համար, թե արդյոք վկան գտնվո՞ւմ է Հայաստանում, եթե ոչ՝   ե՞րբ է մեկնել Հայաստանից: 
 
Ամբաստանյալ Վաղինակ Վարդանյանի պաշտպան Կարեն Հակոբյանը  դատարանին ներկայացրեց իր գնահատմամբ՝   իր պաշտպանյալի այլուրեքությունը հաստատող գրություն առ այն, որ 2012թ. դեկտեմբերի  12-ին  ժամը 12-ից սկսած Վ.Վարդանյանը մասնակցել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում անցկացված խորհրդակցությանը, ուստի չէր կարող  մյուս ամբաստանյալների հետ համաձայնության գալով՝   կաշառք պահանջել: 
 
Դատարանը որպես այլ ապացույց գրությունը կցեց գործին:
 
Հիշեցնենք, որ առաջին դատաքննության  շրջանակում կայացված դատավճռով ամբաստանյալները  դատապարտվել էին չորսուկես տարվա ազատազրկման: Առաջին ատյանի դատարանը   հաստատված էր համարել, որ   ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը՝ նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի օպերլիազոր Գևորգ Գևորգյանի, ինչպես նաև՝ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանի հետ, շորթմամբ պահանջել են խոշոր չափերի կաշառք` թմրամիջոց օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված Դավիթ Եդիգարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ չկատարելու համար:
 
Դատարանը գտել էր, որ ամբաստանյալներին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներում և մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատված` սակարկությունների վերաբերյալ փաստական տվյալները չեն արտացոլվել:
 
Դա, ըստ դատարանի, թեև առերևույթ չի խախտել գործով ամբաստանյալների իրավունքները, սակայն իրականում հանգեցրել է նախաքննության փուլում դատավարության մրցակցային բնույթի և մրցակցության սկզբունքի, արդար դատաքննության (հատկապես` արդարության և կողմերի հավասարության) սահմանադրական սկզբունքի խախտմանը և իրական հնարավորություն չի տվել պաշտպանական կողմին, տվյալ դեպքում` ամբաստանյալ Էդ.Զաքարյանին և մյուսներին, դեռևս մինչդատական վարույթից ընկալելու կաշառքի առանձնապես խոշոր չափի վերաբերյալ նրանց ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և իրավաչափությունը։
 
Առաջին ատյանի դատարանը  վերաորակել էր  ամբաստանյալներին առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը,  մեղադրանքը նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ շորթմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով կաշառք ստանալը, մեղադրանքի:
 
Վերաքննիչ դատարանը գտել էր, որ  առաջին ատյանի դատարանը հանգել է իրավաչափ հետևության այն մասին, որ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու մասով ամբաստանյալներ Էդուարդ Զաքարյանին, Գևորգ Գևորգյանին և Վաղինակ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, վերջիններս քրեական պատասխանատվության ենթակա են՝ նախնական համաձայնության գալով, շորթմամբ խոշոր չափերի կաշառք պահանջելու համար:
 
Վճռաբեկ դատարանը, սակայն,  առաջին ատյանի դատարանի դատավճիռն  օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանել էր և գործն ուղարկել   Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։
 
 Վճռաբեկ դատարանն այս որոշումն ընդունել էր՝ մասնակիորեն բավարարելով մեղադրող Արթուր Երիցյանի բողոքը. մեղադրողը խնդրում էր բեկանել առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի մարտի 25-ի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` Էդ.Զաքարյանին, Վ.Վարդանյանին և Գ.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝  առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու մեղադրանքով դատապարտելու համար: 
 
Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ կաշառքի չափի վերաբերյալ ստորադաս դատարանները հանգել են սխալ հետևության՝ փաստելով, որ  ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը փաստական տվյալները պատշաճ գնահատականի չեն արժանացրել, այլ ապացույցների բավարար համակցությամբ չեն հերքել դրանք և այդ պայմաններում հաստատված են համարել Էդ.Զաքարյանի, Գ.Գևորգյանի և Վ.Վարդանյանի կողմից խոշոր չափերով` 2.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ ներկայացրած պահանջը:   
 
Վճռաբեկ դատարանը գտել էր, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ առանձնապես խոշոր չափերով կաշառքի վերաբերյալ ամբաստանյալների ներկայացրած պահանջն իրական չի եղել, հիմնավորված չեն։ Կաշառքի պահանջը, ըստ Վճռաբեկ դատարանի, եղել է իրական, մասնավորապես՝ արտահայտվել է այնպիսի եղանակով, որ տուժողի մոտ կասկած չի առաջացել, որ պաշտոնատար անձն իր կամ այլ անձի օգտին կարող է համապատասխան գործողությունը (անգործությունը) կատարել միայն ներկայացված պահանջն ի կատար ածելու դեպքում, ներկայացված պահանջը մի քանի անգամ վերահաստատվել է, ինչը վկայում է դրա նպատակաուղղվածության և ինտենսիվության մասին։
 
Հետևաբար, ամբաստանյալներ Էդ.Զաքարյանի, Գ.Գևորգյանի և Վ.Վարդանյանի արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետից 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով վերաորակելու մասին որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները։
 
 

Հարակից հրապարակումներ`

14:35 06/07/2015  |  Քրեական խրոնիկոնԿաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Ոստիկանության 3 պաշտոնյա
15:17 11/06/2015  |  Քրեական խրոնիկոնՁերբակալվել է՝ կաշառք տալու միջնորդության կասկածանքով
18:43 03/02/2015  |  Քրեական խրոնիկոնԴատավորը, բնականաբար, կաշկանդված է Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշմամբ. փաստաբան
20:29 25/12/2014  |  Քրեական խրոնիկոնՔԿ վարչության աշխատակիցը 26 500 ԱՄՆ դոլար է վերցրել՝ դատապարտվածին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար. ՀՔԾ
10:45 08/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄաշտոցի անձնագրային բաժնի աշխատակիցները բռնվել են կաշառք վերցնելիս
11:24 21/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԸստ «Նուբարաշեն»-ի կալանավորի՝ ոստիկանության աշխատակիցն իրենից պահանջել և ստացել է կաշառք
11:44 24/06/2014  |  Քրեական խրոնիկոնԱնչափահաս աղջկան քրեական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանները կաշառք են պահանջել
09:51 26/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերաքննիչ դատարանը մերժեց թե ամբաստանյալ - ոստիկանների պաշտպաններին, թե մեղադրող դատախազին
21:09 22/03/2014  |  Քրեական խրոնիկոնՔաղաքացին սուտ մատնություն է կատարել՝ ոստիկաններին մեղադրելով իրենից կաշառք պահանջելու մեջ
17:31 29/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿաշառք պահանջելու գործով 3 ոստիկանները դատապարտվեցին 4,5-ական տարվա ազատազրկման

Արխիվ

[]