ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բողոքի ակցիան լուսաբանած լրատվամիջոցների տեսանյութերը կցվեցին քրեական գործին 07/08/2015 19:02 | Քրեական խրոնիկոն
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 28-ամյա Նարեկի գործով դատաքննությունն ավարտվեց և դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին:
Իսկ մինչ այդ, այսօր, դատարանում վերարտադրվեց դեպքի օրը 3 տարբեր լրատվամիջոցների կատարած նկարահանումները պարունակող սկավառակները, որոնք դատարանին ներկայացվեցին պաշտպանական կողմի միջնորդությամբ:
Նշենք, որ նախորդ դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել էր գործին որպես ապացույց կցել այդ սկավառակները և լուսանկարներ:
Դատարանում հետազոտված սկավառակներում պարզ երևում է, թե ինչպես են Նարեկին բերման ենթարկում կանգնած տեղից՝ նրա ձեռքերից ոտքերից բռնած տեղափոխելով ոստիկանական ավտոմեքենա:
Նշենք, որ, ըստ վկա Խաչատուր Հովակիմյանի դատաքննական ցուցմունքի, ինքն անձամբ է Նարեկին բերման ենթարկել, սակայն նրա ներկայացրած իրավիճակն ու տեսագրությունների բովանդակությունը տարբեր էին։ Ըստ տեսագրության Նարեկին Խ.Հովակիմյանը չի բերման ենթարկել։ Ավելին՝ Նարեկին բերման ենթարկելիս մի կին Խաչատուր Հովակիմյանին հարցնում է, թե ինչու այդ տղային տարան, ինչի ի պատասխան Հովակիմյանն ասում է, որ չգիտի:
Նշվածի վերաբերյալ մեղադրողը կարծիք հայտնեց, որ ոստիկան վկան, ասելով բերման ենք ենթարկել, նկատի է ունեցել ընդհանրապես ոստիկաններին եւ ոչ թե կոնկրետ իրեն։ Այստեղ էլ հակադարձեց պաշտպանական կողմը՝ նշելով, որ վկան դատարանում հայտնել է, որ Նարեկին բերման են ենթարկել թևերը ոլորելով՝ 2 հոգով, սակայն տեսանյութում երևում է, որ Նարեկին ձեռքերից ոտքերից գրկած են բերման ենթարկել:
Հաջորդ տեսանյութում երևում էր, որ Նարեկը ցույցի ընթացքում որևէ ակտիվ գործողություններ չի կատարել։ Ինչ վերաբերում է այն պատճառաբանությանը, թե նա փախուստի է դիմել, հետևել են ու բռնել, ապա պաշտպանական կողմը նշեց, որ տվյալ վայրում մարդկանց քանակն այնքան շատ է եղել, որ Նարեկը չէր կարող նրանց միջով վազեր և փախուստի դիմեր, որ նրան էլ բերման ենթարկեին:
Տեսանյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանական կողմը նաև նշեց, որ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել, քաշքշել միմյանց և չի բացառվում, որ այդ քաշքշուկի ընթացքում էլ տուժողը վնասվածք ստանար:
Նշված տեսանյութերը գործին կցելու պաշտպանական կոմի միջնորդությանը մեղադրողը դեմ էր՝ նշելով, որ այն ենթակա է մերժման։ Դատախազի խոսքերով, եթե ոստիկանությունը ցանկանար որևէ մեկի «գլխին սարքեր», ապա կաներ դա ցույցին ակտիվ մասնակցություն ցուցաբերած այլ անձանց նկատմամբ և ոչ թե Նարեկի:
Դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվեց մասնակի, ներկայացված սկավառակներից միայն երկուսը որպես այլ ապացույց կցվեց գործին:
Որպես այլ ապացույց գործին կցվեց նաև լուսանկարները:
Հաջորդիվ պաշտպանական կողմը հանդես եկավ միջնորդությամբ՝ դեպքի վայրում՝ Սարյան 22 շենքի մոտ քննչական փորձարարություն կազմակերպելու նպատակով՝ պարզելու, թե ինչպիսի դիրքում է կանգնած եղել Նարեկը և տուժողը, ինչպես է հարվածը տեղի ունեցել, նկարագրվող դիրքից հնարավոր էր, որ տուժողը հարված ստանար նշված հատվածում:
Այս միջնորդությունը մեղադրողին զավեշտալի թվաց: «Ու՞մ պետք է գտնենք, որ համաձայնի հարվածեն իր հետույքին,- ասաց նա:
Միջնորդությունը մերժվեց:
Դեպքի վայրի զննության վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը ևս մերժվեց:
Նշենք նաև, որ պաշտպանական կողմի միջնորդությամբ այսօր դատարան էր հրավիրվել նաև փորձագիտական եզրակացություն տված փորձագետ Արսեն Բաբայանը:
Եզրակացության մեջ նշվել է, որ տուժողին պատճառվել են վնասվածքներ բութ և կոշտ առարկաներով, չի բացառվում՝ նաև ձեռքերով և ոտքերով:
Ըստ փորձագետի՝ փորձաքննությունն անցկացվել է օբյեկտիվ զննությամբ, լաբորատոր փորձաքննության անհրաժեշտություն չի եղել:
Պաշտպանական կողմի հարցադրմանը, թե արդյոք փորձաքննություն իրականացնելիս լուսանկարչական մեթոդ կիրառվե՞լ է, տուժողի ստացած վնասվածքը լուսանկարվել է, թե ոչ, փորձագետն ասաց, որ չի իրականացվել, քանի որ այս մեթոդը կենդանի մարդկանց դեպքում չի կատարվում, այլ միայն դիակի նկատմամբ:
Ինչ վերաբերում է նրան, թե տուժողը հնարավոր էր ավտոմեքենային հպվելու հետևանքով վնասվածք ստանար, փորձագետն ասաց, որ իրեն կոնկրետ առաջադրվել է հանգամանք՝ ձեռքերով և ոտքերով հարվածելու վերաբերյալ:
Ըստ մեղադրանքի՝ Նարեկը 2014թ. հունիսի 23-ին, ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սարյան փողոցի 22 շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայող, ոստիկանության սերժանտ Կ. Սաղաթելյանի նկատմամբ, նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Նարեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել