ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պրոբացիոն ծառայության ռիսկերն ու վտանգները Հայաստանում 07/06/2015 19:48 | Հարցազրույց
Հունիսի 17-ից Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց Պրոբացիոն ծառայության ներդրման պիլոտային ծրագիրը: Ծրագրի ընթացքի և հետագա քայլերի, ինչպես նաև հնարավոր ռիսկերի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ծրագրի խորհրդատուներ, միջազգային փորձագետներ Քրիս Ֆրոսթի, Իոհան Դուրնեսկուի և Էնդի Բերնհարդտի և ծրագրի համակարգող Հայկ Խեմչյանի հետ:
-Պրոբացիոն ծառայության փորձնական ծրագրի մեկնարկը, թեև հունիսի 17-ից պաշտոնապես տրվել է, բայց հայաստանյան օրենսդրությամբ առայժմ նման մարմնի գոյությունը նախատեսված չէ: Որքանո՞վ է իրավական դաշտի բացակայությունը խանգարում այս նոր մարմնի կայացմանը:
Քրիս Ֆրոսթ- Իրավական դաշտը, իհարկե, շատ կարևոր է, բայց կարծում եմ, որ պիլոտային ծրագրերը, որոնք արդեն մեկնարկել են, կկարողանան որոշ բաներ անել այդ կերպ, բայց, իհարկե, կպահանջվի մեծ էնտուզիազմ աշխատողներից և ներգրավված անձանց կողմից: Եթե նայենք Արևմտյան Եվրոպայի և Արևելյան Եվրոպայի երկրների փորձը, խնդիրը հիմնականում կայանում է նրանում, որ դատավորները կարող են ռիսկ տեսնել առ այն, թե արդյո՞ք նշանակեն պատիժ, թե՞ ուղարկեն Պրոբացիոն ծառայություն: Հատկապես դատավորների համար շատ դժվար է պարտադրել նման որոշում կայացնել, քանի որ նրանք պետք է մի քիչ ավելի լայն մտահորիզոն ունենան և նշանակեն համայնքային պատժամիջոցներ:
Իոհան Դուրնեսկու- Մի բան, որ տեղի է ունենում շատ երկրներում, այն է, որ պրոբացիոն ծառայությունը պետք է շատ կենտրոնանա վերականգնման վրա, և սա շատ դժվար է, որովհետև պետք է դուրս գալ պատժողական մտածելակերպից և շատ ավելի կենտրոնանալ իրավախախտի վերականգնողական հարցերի շուրջ:
Էնդի Բերնհարդտ- Բացի դատավորներից ու պրոբացիոն աշխատողներից, նաև խնդիր է ընդհանոր հասարակությունը: Հասարակությանը պետք է լավ իրազեկել, թե ինչ է նշանակում պրոբացիա, որովհետև քաղաքական գործիչները չեն ցանկանա սատարել այս գաղափարին, եթե հասարակությունը չսատարի դրան: Իսկ հասարակությունը պետք է տեսնի և հասկանա, թե ինչ է նշանակում համայնքային ծառայություն, երբ որ թիմը գաիս է և աշխատում և ինչ-որ լավ բան է անում:
-Պրոբացիոն ծառայությունը Հայաստանում ձևավորվեց Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման հիմքի վրա: Արդյո՞ք մտավախություն չկա, որ այն այդպես էլ կմնա որպես այս ծառայության կցորդ մարմին:
Քրիս Ֆրոսթ- Ներկայում լավ փորձ կա Այլընտրանքային ծառայությունում իրավախախտների հետ աշխատելու առումով, բայց նաև կա մտավախություն, որ այն, ինչ իրենք անում են այս վերջին տարիներին, ճիշտ է եղել, ուրեմն՝ ինչո՞ւ փոխել: Բայց այդ փոփոխությունն անհրաժեշտ է, և այն պետք է շատ զգույշ իրականացնել, որովհետև, եթե այս փոփոխությունը ճիշտ կատարվի, մենք կունենանք այնպիսի պրոբացիոն ծառայողներ, որոնք կկարողանան ճիշտ կայացնել ծառայությունը:
Իոհան Դուրնեսկու- Կարծում եմ, որ սա ճիշտ պրակտիկա է՝ սկսել արդեն գոյություն ունեցող ինչ-որ բանից: Դա տեղի է ունեցել մի շարք երկրներում, օրինակ, Մոլդովայում և մի շարք այլ երկրներում: Ճիշտ է սկսել գոյություն ունեցող կառույցից, ու զարգացնելով դարձնել մի այնպիսի ծառայություն, որը կհամապատասխանի ՀՀ հասարակության պահանջներն, կարիքներին:
Իմ պատկերացմամբ, այս ծառայությունները պետք է առանձին լինեն, քանի որ ունեն տարբեր փիլիսոփայություն և մտածելակերպ, սակայն Հայաստանն ինքը կորոշի, թե որն է առավել հարմար տարբերակը:
-Ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր կան պրոբացիոն ծառայության աշխատանքում:
Էնդի Բերնհարդտ- Կարծում եմ, եթե պրոբացին ծառայությունում լինի կոռուպցիոն ռիսկ, դա պետք է շատ արագ վերացվի, այլապես կվերանա դրա գոյություն պայմանը: Նման կազմակերպություններում չպիտի լինեն կոռուպցիոն ռիսկեր, բայց երբեմն լինում են, և դրանք պետք է շատ արագ վերացվեն:
Իոհան Դուրնեսկու- Պրոբացիոն ծառայությունը վակուումում չի գտնվում, այն հասարակության մի մասն է, և եթե հասարակության մեջ կա կոռուպցիա, ապա հնարավոր է, որ այն սողոսկի նաև պրոբացիոն ծառայություն: Բայց կան մեխանիզմներ դրա վերահսկման համար, օրինակ ՝ պրոբացիոն ծառայողների եկամուտների հայտարարագրում և այլն, որոնց միջոցով հնարավոր է վերահսկել:
Էնդի Բերնհարդտ- Կոռուպցիայից բացի, մեկ այլ հանգամանք էլ կա, դա վստահությունն է: Պետք է լինի վստահություն պրոբացիոն ծառայության հանդեպ: Օրինակ՝ Միացյալ Թագավորությունում բացարձակ վստահություն չկար ոստիկանության, բանտերի ծառայության և պրոբացիայի միջև, նրանք միմյանց թշնամի էին համարում և հաճախ հարաբերությունները շատ լարված էին: Սակայն, իրենք նստեցին կլոր սեղանի շուրջ և որոշեցին, որ պետք է ավելի լավ աշխատեն՝ միմյանց նկատմամբ վստահությունը խթանելով:
-Պրոբացիոն ծառայության աշխատանքի մի կարևոր բաղադրիչն իրավախախտի մասին զեկույցի ներկայացումն է դատարան: Սակայն, Հայաստանում այն պարտադիր չի լինելու և թողնվել է վարույթ իրականացնող մարմնի հայեցողությանը: Իսկ հնարավոր չէ՞, որ վարույթ իրականացնող մարմինն ընդհանրապես նման զեկույց չպատվիրի:
Էնդի Բերնհարդտ- Այստեղ դարձյալ հարցը վստահությանն է վերաբերում: Միացյալ Թագավորությունում դատավորները մտածում էին, որ մենք դատավորներ ենք, մենք դրա կարիքը չունենք, բայց երբ որ նրանց սկսեցին ավելի լայնածավալ տեղեկություններ տալ իրավախախտի մասին, նրանք կարողացան պատկերն ավելի ամբողջական տեսնել՝ նրանց ընտանիքը, հասարակական դիրքը, և համակարգն սկսեց ավելի լավ աշխատել:
Հայկ Խեմչյան- Այդ նույն մտահոգությունը բոլորի կողմից կար՝ թե ինչ գործ ունի մեկը, կլինի դա պրոբացիան աշխատող, թե մեկ ուրիշը, որ դատավորին խորհուրդ տա՝ ինչպես վարվել: Բայց երբ որ ժամանակի ընթացքում մեր միջազգային գործընկերների հետ եկանք նրան, որ պրոբացիոն ծառայությունը կոչված է օգնելու ճիշտ որոշում կայացնելու: Ճիշտ է, ես չէի ասի, թե բոլոր դատավորներն այս պահին այդ նույն պատկերացումն ունեն, բայց շատերի մոտ արդեն կա այն համոզմունքը, որ դա իսկապես կարող է օգնել կայացնելու օբյեկտիվ պատժամիջոցի մասին որոշում: Վերաբերմունքը զգալիորեն փոխվեց:
Իհարկե, ես որևէ ձևով չեմ բացառում կոռուպցիոն ռիսկերը, բայց հաշվի առնելով այն, որ եզրակացությունները կամ զեկույցները, որ ներկայացվելու են դատավորին, պարտադրող չեն և դատավորի հայեցողությանն է թողնվելու որոշում կայացնելը, այստեղ գոնե զեկույցների մասով կոռուպցիոն ռիսկերը մի փոքր նվազում են:
Բայց, իհարկե, ես որևէ ձևով չեմ ուզում բացառել դա: Կուզեի նաև նշել, որ այս պահին գոնե անչափահասների մասով զեկույց պահանջելը լինելու է պարտադիր:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան