Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

ՄԻՊ-ը Ոստիկանության գործողությունները համարում է ոչ իրավաչափ 07/06/2015   12:28  |  ԼՐԱՀՈՍ

Օմբուդսմենը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ վերջնական գնահատական տալով հունիսի 23-ին Ոստիկանության գործողություններին:
 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
 
Հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում  և Ազատության հրապարակում տեղի ունեցած զանգվածային դեպքերի առնչությամբ մենք մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում էինք խնդրել Ոստիկանությունից: Վերլուծելով Ոստիկանությունից 2015թ. հուլիսի 3-ին ներկայացված պարզաբանումները, համադրելով դրանք հրապարակված տեսանյութերի և մեր կողմից արձանագրված փաստերի հետ` հունիսի 23-ի Ոստիկանության գործողությունները համարում ենք ընդհանուր առմամբ ոչ իրավաչափ և ստորև ներկայացնում ենք արձանագրված խախտումներն` ըստ դրանց մտահոգիչ լինելու աստիճանի:
 
Մինչ առանձին խնդիրներին անդրադառնալը՝ հարկ ենք համարում ընդգծել նաև, որ դրական ենք գնահատում հավաքի մյուս օրերին Ոստիկանության հանդուրժողական գործելաոճը, օրինապահությունը, ցուցարարների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցների չկիրառումը և  հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելուն ուղղված հետևողական ջանքերը:
 
Ոստիկանության գործողությունների վերաբերյալ մեր դիրքորոշման հիմքում ընկած են հետևյալ խնդիրները.
 
1. Քաղաքացիական հագուստով մի շարք ոստիկաններ օրենքի խախտմամբ մասնակցել են հունիսի 23-ի գործողություններին, ոչ իրավաչափ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, խախտել Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները:
 
 «Ոստիկանության մասին» օրենքը պարտավորեցնում է Ոստիկանության ծառայողներին հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են Ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Սակայն Ոստիկանության բազմաթիվ ծառայողներ ոչ միայն չեն կրել սահմանված ձևի համազգեստ, այլև հագուստի վրա չեն ունեցել նույնիսկ որևէ տարբերանշան, որը հնարավորություն կտար առանձնացնելու նրանց: Բազմաթիվ դրվագներում ցուցարարներին բերման ենթարկելիս քաղաքացիական հագուստով ծառայողները նրանց նկատմամբ կիրառել են բռնություն, որը որևէ կերպ պայմանավորված չի եղել կոնկրետ իրավիճակում ցուցարարների ագրեսիվ վարքագծով և Ոստիկանության կողմից ակնկալվող նպատակի իրագործմամբ: Դեռ ավելին, օգտվելով տեղում իրենց նույնականացնելու անհնարությունից` մի շարք դեպքերում այդ անձինք ցուցարարների հասցեին թույլ են տվել հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ:
 
Կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած քաղաքացիական հագուստով ոստիկաններին խիստ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
 
2. Ոստիկանության ծառայողները խոչընդոտել են զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ուժ գործադրել լրագրողների նկատմամբ և բերման ենթարկել նրանց, վնասել նրանց տեխնիկական միջոցները:
 
Լրագրողական գործունեության ազատությունը ներառում է նաև հավաքներն ազատորեն լուսաբանելու իրավունքը: Ընդ որում, իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, լրագրողը՝ որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ: «Հավաքների ազատության մասին» օրենքն ամրագրում է, որ հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները հավաքի մասնակիցներ չեն: Դեռ ավելին, Ոստիկանությունը պարտավոր է աջակցել իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին, ապահովել նրանց պաշտպանությունը ցանկացած ոտնձգությունից: Մինչդեռ Ոստիկանության ծառայողներն իրենք հունիսի 23-ին բազմաթիվ դեպքերում արգելել են տեսանկարահանումներ կատարելը, այդ թվում` ֆիզիկական ուժ գործադրելով, առանց որևէ պատճառաբանության բերման են ենթարկել նրանց: Ինչ վերաբերում է լրագրողների տեխնիկական միջոցները վնասելուն, ապա այդ դեպքերի կապակցությամբ Ոստիկանությունն ընդհանրապես որևէ պատճառաբանություն չի ներկայացրել: Այդպիսի գործելաոճը հակասում է Ոստիկանության՝ մարդկանց և նրանց գույքը պաշտպանելու հիմնարար նպատակին, առավել ևս, երբ խոսքը մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների մասին է:
 
Կոչ ենք անում վերականգնել լրագրողներին պատճառված նյութական վնասները, խիստ պատասխանատվության ենթարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտած Ոստիկանության ծառայողներին:
 
3. Բաղրամյան պողոտայում, իսկ այնուհետև` Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին հատուկ միջոցի` ջրանետի և ֆիզիկական ուժի կիրառմամբ ցրելը պայմանավորված չի եղել բացարձակ անհրաժեշտությամբ:
 
Ոստիկանությունը պարզաբանել է, որ դեպի Նախագահի նստավայր երթն արգելելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ օրենքն արգելում է հավաք անցկացնել Հանրապետության Նախագահի նստավայրից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է այդ հաստատության բնականոն գործունեությանը, ուստի անհրաժեշտություն է եղել ձեռնարկելու կանխարգելիչ, խափանիչ միջոցառումներ: Հարկ է նշել, որ Բաղրամյան պողոտայի այն հատվածը, որտեղ Ոստիկանության կողմից արգելափակվել էր երթը, չի կարող  դիտվել ՀՀ Նախագահի նստավայրի վարչական շենքից այնպիսի հեռավորության վրա գտնվող, որն անցնելու դեպքում հավաքը կարող էր սպառնալ համապատասխան պետական մարմնի բնականոն գործունեությանը:
 
«Հավաքների ազատության մասին» օրենքը նախատեսում է, որ եթե հավաքն անցկացվում է իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա Ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Սակայն դրա հետ մեկտեղ` օրենքը նաև նշում է, որ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա Ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Թեկուզ առանց իրազեկման, բայց խաղաղ բնույթ ունեցող հավաքը ցրելու անթույլատրելիության և այդպիսի հավաքին աջակցելու Ոստիկանության պարտականության մասին նույնպիսի իրավական դիրքորոշում է արտահայտվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում և «Հավաքների ազատության մասին»  օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում:
 
Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում իրականացվող հավաքի մասնակիցներին բերման ենթարկելը Ոստիկանությունը պատճառաբանել է նրանց արարքներում խուլիգանության հատկանիշների առերևույթ առկայությամբ, ինչի կապակցությամբ հարկ է նշել, որ Ոստիկանություն տարված բոլոր ցուցարարները, առանց որևէ պաշտոնական մեղադրանքի առաջադրման, բաց են թողնվել:
 
Հավաքը ցրելը կարող էր իրավաչափ դիտվել, եթե Ոստիկանությունը հիմնավոր տեղեկություններ ունենար այնպիսի առանձնահատուկ հանգամանքների մասին, ինչպիսիք են, մասնավորապես` ցուցարարների զինված լինելը, նրանց կողմից նախապատրաստվող զանգվածային անկարգությունները կամ ազգային անվտանգությանը սպառնացող հավանական գործողությունները: Սակայն Ոստիկանությունն այդպիսի տեղեկությունների տիրապետելու մասին որևէ հայտարարություն կամ նախազգուշացում չի արել: Դեռ ավելին, Ոստիկանության գործելաոճը հակասել է կամայականության արգելքի կարևորագույն սկզբունքին, քանի որ հավաքը ցրելու նույն օրը երեկոյան, հաջորդող օրերին ևս Բաղրամյան պողոտայում կրկին բազմամարդ հավաքներ են իրականացվել, սակայն, ի տարբերություն հունիսի 23-ի առավոտյան իրականացված գործողությունների՝ Ոստիկանությունը հավաքը ցրելուն ուղղված որևէ քայլ չի ձեռնարկել:
 
Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ տեղափոխված ցուցարարների նկատմամբ իրականացված բռնի գործողություններին, ապա Ոստիկանության՝ մեզ ուղղված այն պատճառաբանությունը, որ Ազատության հրապարակում գտնվող ցուցարարները կոչեր են հնչեցրել վերադառնալ Բաղրամյան պողոտա, չի բխում օրենքից: Նախ` Ոստիկանությունն ինքն է կոչ արել ցուցարարներին տեղափոխվել Ազատության հրապարակ և բացի այդ, թեկուզև չիրազեկված հավաք անցկացնելու կոչերը չեն կարող հիմք հանդիսանալ խաղաղ հավաքը ցրելու կամ դադարեցնելու համար:
 
Կոչ ենք անում բացառել հետագայում խաղաղ հավաքների ընթացքում Ոստիկանության պատշաճ չհիմնավորված գործողությունները, հավաքները ստիպողաբար դադարեցնել բացառապես ծանրակշիռ և հետևողական պատճառաբանությունների և հիմնավորումների առկայության դեպքում, այն էլ բացառիկ դեպքերում:
 
4. Երևանի Ոստիկանության առանձին բարձրաստիճան սպաներ որոշ դեպքերում անտեսել են Ոստիկանության գործունեության ապաքաղաքականացվածության և բացառապես օրենքով նախատեսված խնդիրների շրջանակներում գործելու պահանջը:
 
Ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերն արգելում են ոստիկանին ծառայողական պարտականություններն իրականացնելիս քաղաքական դիրքորոշումներ կամ տեսակետներ արտահայտել, քաղաքական որևէ երևույթի, գործընթացի կամ դրանցում ներգրավված անձանց վերաբերալ վերաբերմունք քարոզել կամ գնահատականներ հնչեցնել: Մինչդեռ հավաքի առաջին իսկ օրերից տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից ցուցարարների և նրանց գործողությունների վերաբերյալ հնչեցվել են ոչ իրավական բնույթի` քաղաքական կամ անձնական տեսակետներ: Մասնավորապես, բարձրատիճան սպան ցուցարարներին հորդորել է ընդունել իշխանությունների առաջարկը, վերանայել հավաքի մարտավարությունը կամ առանձին խորհուրդներ տվել ոստիկանության իրավասություններից դուրս խնդիրների կապակցությամբ: Բացի այդ, նրանց կողմից հավաքի առանձին մասնակիցներ պիտակավորվել են որպես սադրիչներ (առանց իրավական հիմքերի), առանձին ցուցարարների անձնական բնույթի դիտողություններ են արվել: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հետագայում նմանատիպ գործելաոճից:
 
Ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ բոլոր գործողությունների կապակցությամբ ակնկալում ենք ինչպես Ոստիկանության, այնպես էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության մանրամասն քննությունն ու համարժեք գնահատականը:
 
Օմբուդսմենի վերջնական գնահատականը հունիսի 23-ին Ոստիկանության գործողությունների վերաբերյալ
 
Հարակից հրապարակումներ`

11:40 06/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի երթևեկությունը
22:36 04/07/2015  |  ԼՐԱՀՈՍԱրհեստականորեն բախում է հրահրվում ոստիկանության հետ.Վալերի Օսիպյան
22:34 04/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵթե պահանջները չկատարվեն` նախաձեռնող խումբը երկուշաբթի Բաղրամյան պողոտայում մեկ քայլ առաջ կգնա
13:26 04/07/2015  |  ԼՐԱՀՈՍԲողոքի ակցիայի նախաձեռնողները կդիմեն վճռական քայլերի
12:32 04/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՑուցարարները պահանջում են բացե՞լ Բաղրամյան պողոտան
09:49 04/07/2015  |  ՄամուլԻնչո՞ւ մենք պետք է ձեռքներս բռնենք որևէ դրոշ՝ բացի Եռագույնից. խմբագրական. «Առավոտ»
09:03 04/07/2015  |  ՄամուլԲաղրամյան պողոտայի նստացույցը՝ ճգնաժամի մեջ. «Հայկական ժամանակ»
22:46 03/07/2015  |  ԼՐԱՀՈՍԲաղրամյան պողոտայից բերման ենթարկվածի մոտ կռփազենք է հայտնաբերվել
12:18 03/07/2015  |  ԼՐԱՀՈՍԲաղրամյան պողոտայում երիտասարդը կոտրել է քիթը (Տեսանյութ). 1In.am
11:49 03/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ

Արխիվ

[]