ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչական ու կարգապահական վարույթների դեպքում ևս պետք է ամրագրվի անմեղության կանխավարկածի սկզբունքը. Երեմ Սարգսյան 07/03/2015 21:24 | Վերլուծություններ
Քրեական վարույթների շրջանակում պրակտիկայում որոշակի խնդիրներ կան քննչական մարմնի, դատախազության և պետական այլ մարմինների կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքը պահպանելու հետ կապված: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ «երբեմն նույնիսկ դատավորների կողմից ենք հանդիպում նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների»:
Օրինակ՝ բժիշկների դեմ գործով դատական նիստի ժամանակ դատավորը կարող է վկային հարց տալ՝ «եթե բժիշկն ամեն ինչ ճիշտ արեց, ինչի՞ մահացավ»: Արդեն իսկ այդ ձևակերպումն ինքնին անթույլատրելի է, գտնում է փաստաբանը: Ե.Սարգսյանն ընդգծեց, որ գուցե կոնտեքստից կտրված այդ միտքը այլ անձանց այդքան էլ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում չթվա, բայց ակնհայտորեն դատավորի մոտ միանշանակ ձևավորված է բացարձակ դիրքորոշում և հարցադրումն էլ այդ եղանակով է: «Բա հիվանդանոցում մահացել է, մեղավոր մարդ չկա՞» հարցադրումն ինքնին, փաստաբանի համոզմամբ, անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման դրսևորում է, քանի որ եթե անձը հիվանդանոցում է մահացել, դա դեռևս չի նշանակում, որ ինչ-որ մեկը մեղավոր է դրանում: «Դատավորի հարցադրումների ուղղվածությունը դեպի մեղավորություն է տանում»,- նշեց Ե.Սարգսյանը:
Որպես ավելի տիպիկ օրինակներ փաստաբան հիշատակեց մեղադրանքի կողմի թույլ տված անմեղության կանխավարկածի սկզբունքների խախտումները, երբ կոնկրետ հանցագործության դեպքի վերաբերյալ, որով կայացված դատավճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, հեռուստատեսային հաղորդման մեջ մեղադրողը միանշանակ համոզմունք է հայտնում, որ դատավճռով մեղավոր ճանաչված անձը մեղավոր է, բավական չէ, որ մեղավոր է, նույնիսկ կազմակերպչի պիտակ է կպցնում այն դեպքում, որ անգամ դատավճռում նման ձևակերպումներ չկան: Այդ դիրքորոշումները հրապարակայնացվում են և դրվում պաշտոնական կայքէջում, ինչը բացարձակ անթույլատրելի է: Երեմ Սարգսյանն ընդգծեց, որ ընդդիմախոսներն ասում են, որ դատախազն ի պաշտոնե պարտավոր է մեղադրել՝ եթե ինքը համոզմունք չունենար, որ մեղավոր է, մեղադրական եզրակացություն չէր հաստատի: «Համոզմունքը դեռևս միանշանակ չէ, ինքը պարտավոր է վերապահումներով խոսել, որ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու կամ կասկածելու, որ այս անձի կողմից է կատարվել հանցագործությունը: Միանշանակ ու հաստատապես, որ անձը կատարել է հանցագործություն, կարող է ասել միայն դատարանը՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ի պատասխան մեր հարցի, Երեմը Սարգսյանը նշեց, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը պետք է կիրառվի նաև վարչական ու կարգապահական վարույթների շրջանակում՝ որոշակիորեն համադրելով անմեղության կանխավարկածի սկզբունքը վարչական ու կարգապահական վարույթների առանձնահատկությունների հետ:
Ի՞նչ է ընդհանուր առմամբ ասում անմեղության կանխավարկածի սկզբունքը քրեական վարույթների շրջանակում՝ անձն անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել պատշաճ ընթացակարգի շրջանակներում իրավասու դատարանի կողմից կայացված, օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Վարչական ու կարգապահական վարույթների դեպքում ևս, կարծում եմ, նույն տրամաբանությամբ, պետք է ամրագրվի անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ անձը համարվում է միանշանակ անմեղ, քանի դեռ անձի կողմից զանցանք կատարելը չի հաստատվել իրավասու մարմնի կողմից վերջնական օրինական ուժի մեջ մտած ակտով:
Նշենք, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը նաև զանցանքների քննության շրջանակում ամրագրելու հարցը իրավաբանական շրջանակներում լայնորեն քննարկվում է արդեն ավարտական փուլ մտնող ՀՀ սահմանադրության նախագծի մշակման շրջանակում:
Ինչպես և նախատեսվում էր, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները մեկնել են Վիեննա՝ Սահմանադրության նախագծի արդեն մշակված գլուխների շուրջ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ քննարկումներ անցկացնելու նպատակով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ