ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համահայկական խաղերի ընթացքում կվառվի հայ ժողովրդի միասնականությունը խորհրդանշող երեք ջահ 07/02/2015 18:26 | Մարզական
Համահայկական խաղերի Համաշխարհային Կոմիտեի պատվիրակությունը Համահայկական 6-րդ խաղերի մեկնարկին ընդառաջ այցելեց Սփյուռքի ամենահայաշատ գաղութներից մեկը` Լիբանան, Անթիլիասի մայր տաճարում սփյուռքը խորհրդանշող ջահը վառելու համար:
Ինչպես հայտնում են Համահայկական խաղերի Համաշխարհային Կոմիտեից, Բեյրութում պատվիրակությանը դիմավորեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայ համայնքի կուսակցական ու հասարակական-բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ դեսպանը կարևորեց համահայկական 6-րդ խաղերի դերը, հատկապես այն, որ խաղերի անցկացումը համընկնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների հետ:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ Համահայկական խաղերի ընթացքում պիտի վառվի հայ ժողովրդի միասնականությունը խորհրդանշող երեք ջահ` Հայաստան, Արցախ եւ Սփյուռք: Նա նաև հայտնեց, որ այս տարի Համահայկական խաղերը կընդգրկեն 17 մարզաձևեր եւ կմասնակցեն 5000 -ից ավելի մարզիկներ:
«Մեր նշանաբանն է միասնություն սպորտով, և այս տրամաբանությամբ մենք երեք ջահ ենք վառելու, և այդ երեք վառված ջահերը համահայկական խաղերի օրը մուտք կգործեն հանրապետական մարզադաշտ, որտեղ կվառվի համահայկական խաղերի խորհրդանիշ ջահը», - ասաց Ի. Զաքարյանը:
Լիբանանի Այնճար Մուսալեռ գյուղը ամենահայաշատն է: Սա սփյուռքի այն եզակի բնակավայրերից է, որտեղ ամեն բան հայկական է: Այնճարը Փոքրիկ Հայաստանն է միջին Արևելքում, այստեղ նույնիսկ մունիցիպալ կառույցներում ծառայում են հայեր, և քաղաքապետն էլ իսկական Մուսալեռցի է:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և իր գլխավորած պատվիրակությունը Այնճարում հանդիպեցին տեղի բնակչությանը, ծաղկեպսակ դրեցին Մուսա Լեռան հերոսամարտի զոհերի հուշարձանին: Այնճարցիները պատրաստվում են մեծ պատվիրակությամբ մասնակցելու համահայկական 6-րդ խաղերին :
Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը: Ջահավառության արարողության ընթացքում հայ սկաուտները շեփորահարեցին Լիբանանի և Հայաստանի քայլերգները, կատարեցին նաև «Կիլիկիա» մաղթերգը:
Վեհափառ հայրապետը իր մաղթանքի խոսքում վստահություն հայտնեց ,որ այս համազգային նախաձեռնությունը ավելի պիտի ամրապնդի հայ ժողովուրդի հավատը, կամքն ու միասնությունը:
«Մեր միասնականությունը անհրաժեշտ է այնպիսի միջոցներով արտահայտել, որով կարելի լինի մեր ներքին միասնականությունը ամրապնդել: Համազգային, համահայկական այս խաղերը մեր ժողովրդի համար մարտահրավեր են, կոչ ու պատգամ են, հիշեցում են, որպեսզի մենք բոլորս Հայաստան, Արցախ և Սփյուռք համահայկական մտածողություն ձևավորենք, համահայկական մեր մտածողությունը դարձնենք մեր մտածողության, մեր գործելակերպի առանցքը», - հորդորեց Արամ Ա կաթողիկոսը:
Ապա ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդիսավոր պատվիրակության հետ հանդիպեց վեհարանում, որտեղ վեհափառ հայրապետին Իշխան Զաքարյանը ներկայացրեց համահայկական 6-րդ խաղերի ընթացքը ու քննարկեցին Լիբանանահայ մարզիկների մասնակցությանը վերաբերող հարցեր: Արամ Կաթողիկոսը ևս մեկ անգամ շեշտեց Համահայկական խաղերի կարևորությունը հատկապես հայրենիք սփյուռք նոր ու ամուր կապերի ձևավորման գործում :
Անթիլիասում ջահավառություինց հետո մայր հայրենիքից մեկնած հյուրերին Հայկական ընդհանուր բարեգործական միության դահլիճում պաշտոնական ընթրիքի հրավիրեցին սփյուռքի ավանդական քաղաքական կուսակցությունների, բարեգործական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ընդունելության ընթացքում քննարկվեցին համահայկական խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված խնդիրներ: Կոմիտեի նախագահը նշեց, որ «մեր հաղթանակների գրավականը մեր միասնություն է, հենց միասնական լինելով մենք կարող ենք հաղթահարել մեզ ուղղված բոլոր մարտահրավերները: Համահայկական խաղերը մեր համախմբման ու միասնականության լավագույն օրինակներից են, եթե ոչ լավագույնը»:
Այցի վերջին օրը Հայաստանից ժամանած պատվիրակությունն այցելեց Հայկազյան համալսարան, որտեղ նրանց ողջունեց Համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը: Հայկազյան համալսարանն իր ստեղծման օրից մեծ առաքելություն ունի ` ուղղված հայապահպանությանը և հայագիտական հետազոտությունների իրականացմանը, Հայկազյան համալսարանը սերտ գործակցություն ունի Հայաստանի պետական կառույցների, կրթական և մշակութային հաստատությունների հետ: Իշխան Զաքարյանը լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին հանձնեց նվերներ, ինչպես նաև առաջին անգամ ներկայացրեց համահայկական 6-րդ խաղերի համար պատրաստված համազգեստներ: Համահայկական 6-րդ խաղերի` Լիբանանում վառված ջահը կանցնի սփյուռքի Հայաշատ քաղաքաներով, կկտրի օվկիանոսը և կհասնի միչև Ամերիկա մայրցամաք: Ջահի հաջորդ կանգառը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից