ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղսագրվող նույն արարքի համար կրկին դատվել էին. Վերաքննիչ դատարանն ամբաստանյալներին արդարացրել է ու ճանաչել անմեղ 06/30/2015 22:58 | Արդարացման դատավճիռներ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ստորադասության հարաբերությունների բացակայության պարագայում մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ մեղադրվող Գևորգ Խնուսյանին ու Տիգրան Կոստանդյանին արդարացրել է ու ճանաչել անմեղ՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Գևորգ Խնուսյանի ու Տիգրան Կոստանդյանի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում առկա է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում:
Այսպես, քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, ոը 2011թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի զորանոցում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողին նվաստացնելու ու ծեծի ենթարկելու համար ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ՌՈ բաժնի պետի կողմից Խնուսյանին ու Կոստանդյանին տրվել է կարգապահական կալանք՝ 10 օր ժամկետով, նրանք տեղափոխվել են կարգապահական մեկուսարան, որտեղ պահվել են 2011թ. հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 25-ը:
Տասնօրյա կարգապահական կալանքն իր բնույթով ու տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ, արձանագրում է Վերաքննիչ դատարանը, սակայն նրանց մեղսագրվող նույն արարքի կատարման համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նրանք առաջին ատյանի դատարանի 2012թ. օգոստոսի 23-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել մեկ տարվա ազատազրկման՝ ի դեպ, նրանք մեկ տարի գտնվել են կալանքի մեջ:
Մեղադրական դատավճռի կայացվելուց հետո այն բողոքարկվել է և գտնվել շրջապտույտի մեջ՝ Վերաքննիչ դատարան-Վճռաբեկ դատարան և հակառակ ուղղությամբ:
Մինչ վերաքննիչ դատարանի կողմից 2015թ. հունիսի 9-ի այս որոշման կայացումը Վճռաբեկ դատարանը 2014թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ, մասնավորապես, Գևորգ Խնուսյանի մասով «նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը անտեսել է, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և դրանով սահմանված նոր քննության ծավալն իր համար պարտադիր բնույթ ունեն»: Վերաքննիչ դատարանը՝ չկատարելով 2013թ. հոկտեմբերի 18-ի որոշման պահանջը, ղեկավարվելով ընդհանրական բնույթ ունեցող և քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք չհանդիսացող իրավական նորմով, իր դատական ակտում չի մատնանշել քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք, ինչպես նաև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի 2013թ. հոկտեմբերի 18-ի որոշմամբ արտահայտված դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով: Արդյունքում, եզրահանգել է Վճռաբեկ դատարանը, Վերաքննիչ դատարանը ոչ միայն խախտել է մեջբերված իրավանորմերի պահանջները, այլև սահմանափակել է Խնուսյանի իրավունքները՝ թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտում:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս անձին պետք է տրվի արդարացվածի կարգավիճակ: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ կրկնակի դատապարտման անթույլատրելիության սկզբունքի հիմքում ընկած է մեղքը քաված լինելու կանխավարկածը, ինչը ենթադրում է, որ քրեական մեղադրանքի բովանդակությունը կազմող արարքի կապակցությամբ անձի և պետության միջև համապատասխան իրավահարաբերությունները վերջնականապես դադարել են, և իրավական առումով «հանցավոր արարք» գոյություն չունի: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ նույն արարքի համար կարգապահական կամ վարչական պատասխանատվությանը հաջորդած քրեական դատապարտումը կամ քրեական հետապնդումը գնահատվի որպես նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում, իրավակիրառողները պետք է ղեկավարվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ բացակայում է հանցագործության դեպքը, ինչն իր բնույթով արդարացնող հիմք է: Արդյունքում անձը ձեռք կբերի արդարացվածի կարգավիճակ, հետևաբար կդադարեցվի նաև խախտումը և նրան կտրամադրվի համարժեք հատուցում:
Վճռաբեկ դատարանը 2015թ. փետրվարի 27-ի որոշմամբ արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի 2014թ. մայիսի 6-ի որոշման դեմ Տիգրան Կոստանդյանը վճռաբեկ բողոք չի ներկայացրել, ուստի Վճռաբեկ դատարանն իրավասու չի եղել գործը ստուգման ենթարկել նաև նրա մասով:
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի՝ Տ. Կոստանդյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը օրինական ու հիմնավորված չէ, ուստի Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իր լիազորությունների շրջանակում Տ.Կոստանդյանի մասով Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը բեկանել է ու ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդունի նաև նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական հետապնդրումը դադարեցնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված համապատասխան հիմքը գործադրելու կապակցությամբ Գ.Խնուսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից