ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անմեղության կանխավարկածը՝ քրեադատավարական, թե համաիրավական սկզբունք 06/30/2015 20:57 | Սահմանադրական բարեփոխումներ
Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներն, ըստ ամենայնի, մինչև հուլիսի վերջ կավարտվեն: Նախատեսվում է, որ օրերս՝ հուլիսի 1-2-ին Վիեննայում տեղի կունենան քննարկումներ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Քննարկումների ժամանակ անդրադարձ կլինի այն փոքր փոփոխություններին, որոնք արվել են առաջին երեք գլուխներում՝ «Սահմանադրական կարգի հիմունքները», «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները», «Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակները», ապա ավելի մանրամասն անդրադարձ կլինի կառավարման համակարգին, այն է՝ Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին ու կառավարությանը վերաբերող երեք գլուխներին, ինչպես նաև նախագծի յոթերորդ գլխին, որը վերաբերվում է դատական իշխանությանը:
ՀՀ սահմանադրության նախագծի արդեն իսկ մշակված գլուխների թվում է երկրորդ՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները», գլուխը: Գործող Սահմանադրության մեջ հենց այդ՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները» գլխում է ամրագրված կարևորագույն՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը:
Այսպես, ըստ Սահմանադրության 21-րդ հոդվածի, հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նույն հոդվածը ամրագրում է նաև, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի։
Ակնհայտ է, որ գործող Սահմանադրությունում անմեղության կանխավարկածի սկզբունքը տարածվում է միայն քրեական դատավարության վրա, մինչդեռ իրավունքի ոլորտում զարգացումների հրամայականն է Սահմանադրության նախագծում ամրագրել այդ կարևորագույն սկզբունքը նաև վարչական ու կարգապահական վարույթների շրջանակներում: Այլ խոսքով՝ նախքան դատարանի օրինական ուժեի մեջ մտած դատավճիռն անմեղ համարվի իրավաբանական պատասխանատվության ենթարկվող յուրաքանչյուր ոք։
Առավել ևս, որ ՀՀ սահմանադրական դատարանը համապատասխան իրավական դիրքորոշում դեռևս տարիներ առաջ հայտնել է՝ հիմնվելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին տարիների մեկնաբանությունների վրա:
Այսպես, ՀՀ սահմանադրական դատարանն իր 22.09.2009թ. ՍԴՈ-832 որոշմամբ անդրադարձել է անմեղության կանխավարկածի գործողության ոլորտի հարցին: Ըստ այդմ, անմեղության կանխավարկածը միայն քրեադատավարական սկզբունք է, թեև կարող է կիրառվել նաև այլ վարույթների շրջանակներում:
ՀՀ սահմանադրական դատարանը, անմեղության կանխավարկածի կիրառելիության ոլորտը պարզելու համար վերլուծել է «քրեական մեղադրանք» հասկացության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և հաստատել, որ անմեղության կանխավարկածը կարող է կիրառվել նաև վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների նկատմամբ:
Իրավունքի ընդհանուր տեսության մեջ վերջին ժամանակներս որպես իրավաբանական պատասխանատվության սկզբունք հիշատակվում է անմեղության կանխավարկածի սկզունքը, ավելին այն իրավաբանական պատասխանատվության սկզբունքների համակարգում զբաղեցնում է առաջին տեղը: Այն դիտարկվում է որպես համաիրավական սկզբունք, իրավունքի գրեթե յուրաքանչյուր ճյուղի ելակետային դրույթ:
Մասնագետները գտնում են, որ Սահմանադրության նախագծում ևս լայն և ընդգրկուն ձևակերպում պետք է տրվի անմեղության կանխավարկածի սկզբունքին՝ դուրս գալով քրեական իրավունքի շրջանակներից: Նախագծում ուղղակիորեն և լայնորեն պետք է նշվի, որ իրավաբանական պատասխանատվության ենթարկվող յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ: Այդպիսի ձևակերպումը, գտնում են մասնագետները, կպարտավորեցնի ոչ միայն քննիչին, դատախազին, դատավորին, այլև ցանկացած պաշտոնատար անձի, ով իրավասու է քաղաքացուն ենթարկել պատասխանատվության, ղեկավարվել անմեղության կանխավարկածի սկզբունքով:
Ընդգրկուն ձևակերպումները թույլ կտան անմեղության կանխավարկածի սկզբունքը տարածել ոչ միայն քրեական հանցանքների, այլև վարչական ու կարգապահական զանցանքների վրա, որոնց բացահայտման և կանխարգելման պարտականությունը դրված է պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վրա: Այս դեպքում ևս, ինչպես քրեական հանցանքների դեպքում միանշանակ կերպով պետք է նշվի, որ ոչ մի քաղաքացի կամ այլ անձ չի կարող մեղավոր համարվել զանցանք կատարելու մեջ՝ քանի դեռ ապացուցված չէ իրավասու մարմինների կողմից և իրենց ընդունած որոշումներով: Այս դեպքում ևս պետք է նշվի, որ քաղաքացիներն ազատվում են վարչական կամ կարգապահական զանցանք կատարելու համար իրենց անմեղությունն ապացուցելու իրենց պարտականությունից, ինչպես ամրագրված է քրեական դատավարությունում: Այդպիսի ձևակերպումների դեպքում անմեղության կանխավարկածի պաշտպանության ներքո կհայտնվեն բոլոր այն անձինք, ովքեր պատասխանատվության են ենթարկվում ինչպես հանցագործության, այնպես էլ վարչական զանցանքի համար:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ