Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի

Անմեղության կանխավարկածը՝ քրեադատավարական, թե համաիրավական սկզբունք 06/30/2015   20:57  |  Սահմանադրական բարեփոխումներ

Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներն, ըստ ամենայնի, մինչև հուլիսի վերջ կավարտվեն:  Նախատեսվում է, որ օրերս՝    հուլիսի 1-2-ին  Վիեննայում տեղի կունենան քննարկումներ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Քննարկումների ժամանակ անդրադարձ կլինի  այն փոքր փոփոխություններին, որոնք արվել են առաջին երեք գլուխներում՝  «Սահմանադրական կարգի հիմունքները», «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները», «Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակները», ապա  ավելի մանրամասն անդրադարձ կլինի կառավարման համակարգին, այն է՝ Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին ու կառավարությանը վերաբերող երեք  գլուխներին, ինչպես նաև նախագծի յոթերորդ գլխին, որը վերաբերվում է դատական իշխանությանը:  

ՀՀ սահմանադրության նախագծի արդեն իսկ մշակված գլուխների թվում է երկրորդ՝  «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները», գլուխը:  Գործող Սահմանադրության մեջ  հենց  այդ՝   «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները»  գլխում է  ամրագրված  կարևորագույն՝  անմեղության կանխավարկածի սկզբունքը: 

Այսպես, ըստ Սահմանադրության 21-րդ հոդվածի, հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նույն հոդվածը ամրագրում է նաև, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի։

Ակնհայտ է, որ գործող Սահմանադրությունում անմեղության կանխավարկածի սկզբունքը տարածվում է  միայն քրեական դատավարության վրա, մինչդեռ իրավունքի ոլորտում զարգացումների հրամայականն է Սահմանադրության նախագծում ամրագրել այդ կարևորագույն սկզբունքը նաև վարչական ու կարգապահական վարույթների շրջանակներում: Այլ խոսքով՝ նախքան դատարանի օրինական ուժեի մեջ մտած դատավճիռն անմեղ համարվի իրավաբանական պատասխանատվության ենթարկվող յուրաքանչյուր ոք։

Առավել ևս, որ ՀՀ սահմանադրական դատարանը համապատասխան իրավական դիրքորոշում դեռևս տարիներ առաջ  հայտնել է՝  հիմնվելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին տարիների մեկնաբանությունների վրա:

Այսպես, ՀՀ սահմանադրական դատարանն իր 22.09.2009թ. ՍԴՈ-832 որոշմամբ  անդրադարձել է անմեղության կանխավարկածի գործողության ոլորտի հարցին: Ըստ այդմ, անմեղության կանխավարկածը միայն քրեադատավարական սկզբունք է, թեև կարող է կիրառվել նաև այլ վարույթների շրջանակներում:

ՀՀ սահմանադրական դատարանը, անմեղության կանխավարկածի կիրառելիության ոլորտը պարզելու համար վերլուծել է «քրեական մեղադրանք» հասկացության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  նախադեպային իրավունքը և հաստատել, որ անմեղության կանխավարկածը կարող է կիրառվել նաև վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների նկատմամբ:

Իրավունքի ընդհանուր տեսության մեջ վերջին ժամանակներս որպես իրավաբանական պատասխանատվության սկզբունք հիշատակվում է   անմեղության կանխավարկածի սկզունքը, ավելին այն իրավաբանական պատասխանատվության սկզբունքների համակարգում զբաղեցնում է առաջին տեղը: Այն դիտարկվում է որպես համաիրավական սկզբունք, իրավունքի գրեթե յուրաքանչյուր ճյուղի ելակետային դրույթ:

Մասնագետները գտնում են, որ Սահմանադրության նախագծում ևս լայն և ընդգրկուն ձևակերպում պետք է տրվի անմեղության  կանխավարկածի սկզբունքին՝  դուրս գալով քրեական իրավունքի շրջանակներից: Նախագծում ուղղակիորեն և լայնորեն պետք է նշվի, որ իրավաբանական պատասխանատվության ենթարկվող յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ: Այդպիսի ձևակերպումը, գտնում են մասնագետները,  կպարտավորեցնի ոչ միայն քննիչին, դատախազին, դատավորին, այլև ցանկացած պաշտոնատար անձի, ով իրավասու է քաղաքացուն ենթարկել պատասխանատվության, ղեկավարվել անմեղության կանխավարկածի սկզբունքով:

Ընդգրկուն ձևակերպումները թույլ կտան  անմեղության կանխավարկածի սկզբունքը տարածել    ոչ միայն քրեական հանցանքների, այլև վարչական ու կարգապահական զանցանքների վրա, որոնց բացահայտման և կանխարգելման պարտականությունը դրված է պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վրա: Այս դեպքում ևս, ինչպես քրեական հանցանքների դեպքում միանշանակ կերպով պետք է նշվի, որ ոչ մի քաղաքացի կամ այլ անձ չի կարող մեղավոր համարվել զանցանք կատարելու մեջ՝ քանի դեռ  ապացուցված չէ իրավասու մարմինների կողմից և իրենց ընդունած որոշումներով: Այս դեպքում ևս պետք է նշվի, որ քաղաքացիներն ազատվում են վարչական կամ կարգապահական զանցանք կատարելու համար իրենց  անմեղությունն ապացուցելու իրենց պարտականությունից, ինչպես ամրագրված է քրեական դատավարությունում: Այդպիսի ձևակերպումների դեպքում  անմեղության կանխավարկածի պաշտպանության ներքո կհայտնվեն բոլոր այն անձինք, ովքեր պատասխանատվության են ենթարկվում ինչպես հանցագործության, այնպես էլ վարչական զանցանքի համար:

 

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Հարակից հրապարակումներ`

16:16 26/06/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության փոփոխությունների նախագիծը չի շեղվել բարեփոխումների հայեցակարգից. Վարդան Պողոսյան
09:18 26/06/2015  |  ՄամուլՍահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող մասնագիտական հանձնաժողովն ամփոփում է իր աշխատանքները. «Ժողովուրդ»
09:02 25/06/2015  |  ՄամուլՌուսաստանը ՀՀ սահմանադրական բարեփոխումներ անել-չանելու խնդիրը թողել է Հայաստանին. «Հրապարակ»
17:40 22/06/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԲՀԿ-ն կմասնակցի՞ սահմանադրական բարեփոխումներին
17:00 22/06/2015  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
13:09 22/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍահմանադրության նախագծում երդվյալ ատենակալների ինստիտուտ նախատեսված չէ
13:01 20/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔաղաքական ուժերի հետ Սահմանադրական բարեփոխումների քննարկումները կշարունակվեն նախագիծը ԱԺ ներկայացվելուց հետո
12:45 18/06/2015  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրության փոփոխությունների ամբողջական նախագիծը պատրաստ կլինի հուլիսին
17:05 15/06/2015  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման որևէ առաջարկություն ԱԺ-ն այս պահին չունի
11:25 31/03/2015  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրության յուրաքանչյուր փոփոխություն պետք է քվեարկության դրվի առանձին. Հայկ Ալումյան

Արխիվ

[]