Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ)
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել

«Ոչ թալանին» նախաձեռնող խումբը կփոխի արդյոք պայքարի մարտավարությունը. Հանրահավաք Բաղրամյանում (լրացվող) 06/28/2015   18:10  |  ԼՐԱՀՈՍ

01:50 Չնայած ուշ ժամին, Բաղրամյան պողոտան շարունակում է մարդաշատ մնալ: Մարդիկ վերջին մեկ շաբաթվա սովորույթով պատրաստվում են քնել փողոցում, իսկ պատգամավորներն ու մտավորականներո, ովքեր այստեղ էին եկել իրավիճակը հանդարտեցնելու, շարունակում են մնալ աստեղ՝ որպես անվտանգության երաշխավոր և միջնորդ ժողովրդի ու ոստիկանական ուժերի միջև:

23:40 «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ հրապարակում թռուցիկներ են բաժանում, որտեղ կոչ են անում գնալ բաղրամյան պողոտա: «Ինքնահաստատվելու կարիք ունե՞ք, եկեք հարթակը կտրամադրենք»,- հայտարարեց նա:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն իրենց ֆեյսբուքյան էջերում հայտարարություններ են տեղադրում, որտեղ խնդրում են չքաղաքականացնել տեղի ունեցածը: «Մենք մաքուր ենք... մի թույլ տվեք ձեր վրա ուժ գործադրեն», «սա նահանջ չէ, սա պայքարի այլ հարթակ է»,- գրում են նրանք: Ի դեպ, նշվում է նաև՝ «վաղը, ժամը 18. 00 մենք ունենք անելիք»:

23:12 Վալերի Օսիպյանը շրջում է ցուցարարների եւ ոստիկանների միջեւ ընկած միջանցիկ տարածքում տեղադրված աղբամանների մոտ, զննում:

23:05 Ցուցարարներին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` հայտարարելով, որ համակեցության կանոնները խախտվում են, արդեն տեւական ժամանակ է, ինչ խախտվում է հասարակական կարգը:

23:03 Բաղրամյան պողոտայում հավաքի նոր կազմակերպիչներից մեկը հայտարարեց, որ իրենց ուժը միասնության մեջ է, որին հաջորդեցին  «Մենք ուժեղ ենք միասին» վանկարկումները:

23:01 Ցուցարարները վանկարկում են «միասին»: Իրավիճակը շարունակում է բավական լարված մնալ:

22:57 «Մարդիկ պատրաստ են անվերջ նստել ու սպասել, մինչև, որ պահանջը չկատարվի»,- «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում  հայտարարեց Բաղրամյան պողոտայում գտնվող ակտիվիստ Տիգրան Խեչումյանը:
Նա նշեց, որ պահանջը ՀԾԿՀ այս տարվա նոր թանկացման որոշման չեղարկումն է, անցյալ տարվա որոշմամն հաստատված սակագնի որոշման նվազեցումը, ինչպես նաև ՀԷՑ-ի պատասխանատուների ն պատժելը:
Տիգրան Խեչումյանը նշեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, թերևս վախեցան պատասխանատվությունից ու հետ կանգնեցին պայքարը ղեկավարելուց, քանի որ բախումն անխուսափելի էր թվում:

22:56 Իշխանությունները չցանկացան կատարել խաղաղ ակցիայի մասնակիցների որևէ պահանջ, դրա փոխարեն փորձ է կատարվում մոլորեցնել ժողովրդին:  Առաջին լրատվականի ուղիղ եթերում այս մասին նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:  «Փոխանակ այդ հարցին տան քաղաքական լուծում, տարատեսակ մեխանիզմների միջոցով իրենք փորձեցին կազմակերպիչներին շատ չնչին մասնակիցների հետ տանել դեպի Ազատության հրապարակ՝ չհասկանալով, որ դրանով իրենք կոտրում են ոչ թե այս պայքարի ալիքը, այլ դրանով իրենք ընդամենը քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչներին դարձրեցին  քաղաքական հայկական տերմինոլոգիայով ասած՝  Արթուր Բաղդասարյան»,- ասաց վերլուծաբանն՝ ընդգծելով, որ  հարթակը մնաց դատարկ, ինչը  հղի է անկանխատեսելի հետևանքներով՝  քաոսի:

Շոուբիզնեսի ներկայացուցիչները, պատգամավորները խնդրել են ցուցարարներին ազատել միջանցիկ տարածքը, որպեսզի իրենք, ովքեր եկել են կենդանի պատ կազմելու կարողանան կատարել իրենց առաքելությունը:

Բաղրամյան պողոտայում են մի շարք պատգամավորներ, որոնց թվում են նաեւ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով հանրահավաքի անցած օրերին Երեւանում չէր: Նա հայտարարեց, որ  Բաղրամյան պողոտայում են ոստիկանների ու ցուցարարների միջև հնարավոր բախումը կանխելու համա:  Նաիրա Զոհրաբյանը Առաջին լրատվականի ուղիղ եթերում հայտնեց, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրել է, որ իրենք օպերատիվ տեղեկություն ունեն, որ ինչ-որ երիտասարդների մոտ պայթուցիկ նյութեր, սարքեր կան: «Ես կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է օպերատիվ դրան արձագանքի»,- ասաց պատգամավորը: «Մենք այստեղ ենք և լինելու ենք այնքան ժամանակ մինչև լարվածությունը չթուլանա, քանի դեռ բախման, սադրանքի անգամ փոքր հավանականություն կա»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

22: 10 Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հետ տարավ ոստիկանության ներքին զորքերին, ռետինե մահակներով ու վահաններով զինված, զրահապատված ծառայողների շարքերը: Նրանց փոխարեն առաջնագծին մոտեցան ոստիկանության «հրեշտակների» խումբը, ովքեր այս պահին մեկ շարքով ապահովում են ցուցարարների ու ոստիկանության միջև ընկած տարածությունը:

22:05 Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց մոտ պայթուցիկ սարքեր կան՝ պատգամավորներին կոչ անելով հայտնաբերել դրանք ու միջոցներ ձեռք առնել՝ կանխելու համար:

Վալերի Օսիպյանը նշեց նաև, որ իրենց տեղեկություններով դրանք աղբամանների մոտ են՝ աջ ու ձախ կողմերում: Բացի այդ՝  կան հարբած մարդիկ:

21 49 Ցուցարարները երգում են ազգային երգեր, Հայաստանի պետական օրհներգը: Ցուցարարների շարքերով շրջում են տարբեր երիտասարդներեր եւ ջուր տալիս:

21:37 ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվականի» ուղիղ եթերում  պետք է ճանապարհներ որոնել բանակցությունների միջոցով լիցքաթափել վիճակը: Հասարակության կողմից հարգված մարդիկ գան այստեղ եւ հանդարտության կոչեր անեն եւ բացառվի բռնությունը: Նույն հանդարտության կոչերը վերաբերում են նաեւ ոստիկանությանը:

21:29 հավաքվածները վանկարկում են «Չեղարկում»:

21:27 տեղաշարժ նկատվեց ոստիկանության շարքերում. նրանք սկսեցին կամաց-կամաց առաջանալ եւ վերադասավորվել:

21:18  Հավաքվածները վանկարկում են «Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի»:

21:12 Ցուցարարներին մոտեցավ ոստիկանության ավտոմեքենան, որի բարձրախոսով ժոլովրդին դիմեց Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը` տերունական աղոթքով: Ապա կոչ արեց Աստծո օրհնությամբ ու խաղաղությամբ անցկացնել հավաքները: Հոգևորականը՝ Տերունական աղոթք կարդալուց հետո նաև հանդես եկավ խոսքով՝ ուղղված հայ ժողովրդին:  «Բոլորիս այս պահին պետք է զգոնություն, պետք է յուրաքանչյուր քայլը կշռադատված լինի»,- ասաց հոգևորականը՝  ցուցարարների շարքերից հնչեց գոչյուն՝ ոստիկաններին ասեք: «Մենք մի բռունցք ենք, որին անվանում ենք հայ ժողովուրդ, այսօր, այս ժամին, եթե մենք բոլորս այստեղ ենք, ուրեմն Աստծո օգնությամբ և կարողությամբ անցկացնենք մեր հանրահավաքները»,- անվրդով շարունակեց Հայ Առաքելական եկեղեցու սպասավորը՝ յուրաքանչյուրին խնդրելով ու հորդորելով, որպեսզի ավելորդ տարաձայնություններ չառաջացնեն: «Սա այն դեպքը չէ,  որ երեսիդ ապտակում են, մյուսն էլ պետք է տաս, ուղղակի խնդրում եմ համբերություն ու խաղաղություն մեզ բոլորիս»:

21:05 տարբեր անձինք փորձում են համոզել ցուցարարներին հեռանալ պողոտայից, սակայն նրանք չեն հեռանում: Բաղրամյան պողոտայում կան նաեւ բազմաթիվ կանայք եւ երեխաներ:

20:42 «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամները հեռացել են եւ ներկայումս բարձրախոսների մոտ են այլ անձինք, ովքեր նախկինում հրապարակային ելույթներում ակտիվություն չէին ցուցաբերում: Հազարավոր երիտասարդներ մնացել են Բաղրամյան պողոտայում:

20:41 հավաքվածերը շարունակում են վանկարկել «կասեցում», «հաղթանակ», «մենք ենք տերը մեր երկրի»

20:38 Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորեց չխախտել հասարակական կարգը և հեռանալ Բաղրամյան պողոտայից, նաև կոչ արեց ցուցարների շարքերից հեռացնել կանանց, հատկապես՝ հղի կանանց, անչափահասներին:

20:32 Ցուցարարներին ոստիկանական ուժերից բաժանող կենդանի պատնեշին միացել են հոգևորականներ, նախկին պատգամավորներ: Վերջիններից Ստեփան Գրիգորյանն ուղիղ եթերում կոչ արեց այստեղ գալ ՀՀԿ-ի ներկայացուցիչներին՝ հայտարարելով, որ ուժ կիրառվելու դեպքում ՀՀԿ-ն կհեռացվի ԵԺԿ-ից:

20:29 Ցուցարարները չեն հեռանում Բաղրամյան պողոտայից եւ հայտարարել են նստացույց:

20:25 պատգամավորները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:

20:22 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, հանրահավաքը խաղաղ բնույթի է եւ ոստիկանությունը, գործող օրենքի համաձայն, պետք է աջակցի դրան անցկացմանը: Ավելին` ողջամիտ ժամկետ չի տրվել ցուցարարներին հեռանալու համար:

20:15 ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում պահանջեց, որ Բաղրամյան պողոտայից հեռացնեն Ժիրայր Սեֆիլյանի թիմին եւ Արգիշտի Կիվիրյաններին:

20:10 Բաղրամյան պողոտայում է Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ ոստիկանության տված ժամանակը բավարար չէ: Ավելին` դա հայտարարվել է առանց բարձրախոսի, ինչի ասին հանրության առավել լայն շրջանակները չեն լսել: Ավելին` ըստ նրա անհասկանալի է, թե ինչն է փոխվել, որ վերջին մի քանի օրերին խաղաղ հավաք է տեղի ունեցել, ինչը չի խոչընդոտվել: Հավաքի էությունը չի փոխվել:

20:09 ՀՀ ոստիկանապետը պահանջեց խոսափողն իրեն տրամադրել, այն չտրամադրվեց: Ոստիկանապետը պահանջեց պողոտան ազատել: Իրավիճակը շատ լարված է:

20:03 Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ հանրահավաքն անօրինական է եւ կոչ արեց սթափվել եւ հեռանալ Բաղրամյան պողոտայից եւ գնալ Ազատության հրապարակում: Չհեռանալու դեպքում ոստիկանությունը կկիրառի ուժ: Վ.Օսիպյանը միաժամանակ կոչ արեց ԶԼՄ-ներին հեռանալ եւ չխանգարել ոստիկանությանը կատարել իրենց պարտականությունները:

Բաղրամյան պողոտայում ոստիկանության մեծ ուժեր են կենտրոնացվել:

19:48 ՀՀ ոստիկանապետը հայտարարեց, որ ովքեր կմնան Բաղրամյան պողոտայում, կպատժվեն, պողոտան էլ կմաքրվի: Լրագրողի հարցին ի պատասխան՝ սպառնաց, որ ավելի խիստ կպատժվեն, քան նախորդ անգամ:

19:43 Կարծիքները կիսվել են: Մի մասը վանկարկում է «Օպերա», մի մասը՝ «Բաղրամյան»: Նախաձեռնության համակարգող խմբի անդամներն իջան պատնեշից: Նրանք հակված են հեռանալ Բաղրամյան պողոտայից:

19:36  «Միայն զոռբայությամբ չի»,-ի  պատասխան պայքարը շարունակելու  հնչող պահանջի՝ հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ  Վաղինակ Շուշանյանը: Նաև նկատեց, որ կան պայքարի այլ տարբերակներ ևս:

19:31Ցույցի մասնակնակիցները վանկարկում են «Չեղարկում»:

19:26 Վաղինակ Շուշանյանը դատապարտեց քաղաքական բոլոր շահարկումները` հայտարարելով, որ  նախաձեռնությունը հավատարիմ է իր պայքարին եւ առաջարկեցին մասնակիցներին փոքր խմբերով քննարկել եւ որոշել հետագա քայլերը:

19:23  Հավաքի վայր ժամանեց շտապօգնության մեքենան. վատացել է ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը եւ ընդհատվեց հայտարարության ընթերցումը: 

19:19 Հանրահավաքը մեկնարկեց: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն ընթերցում է նախաձեռնության հայտարարությունը:

19:00 Հանրահավաքը դեռ չի սկսվել, սակայն հավաքվածները շարունակում են վանկարկել «Հայաստան»: Բարձրախոսով նախաձեռնողներից մեկը հայտարարեց, որ իրենց պայքարը խաղաղ է, ինչն ընդունվեց ծափողջյուններով եւ «այո» վանկարկումներով:

18:20 խոստացված հանրահավաքը դեռ չի սկսվել, սակայն Բաղրամյան պողոտա են ժամանել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ` ոստիկանապետ Վովա Գասպարյանը, նրա տեղակալները, Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը:

Բաղրամյան պողոտան կրկին մարդաշատ է: Երիտասարդությունը երգում-պարում է` սպասելով «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող անդամներին:

Նշենք, որ այսօր ժամը 18-ին մեծ հանրահավաք անցկացնելու մասին հայտարարվել է երեկ ուշ երեկոյան` ինչպես նախաձեռնության անդամներն են նշել` քննարկելու իրենց հետագա գործողությունները: Առանցքում  ըստ էության մեկ հարց է` շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում, թե փոխում են պայքարի ձեւը եւ հեռանում պողոտայից:

Նախօրեին նախաձեռնող խմբի անդամները հայտարարել էին, որ Նախագահի հայտարարություններն իրենց չեն գոհացնում եւ իրենց պահանջները չեն կատարվել, իսկ այսօր առավոտյան համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանն այսօր առավոտյան լրագրողներին ներկայացնելով իր կարծիքը հայտարարել է, որ  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխելուն ուղղված մեծ պատերազմի առաջին ճակատամարտը հաղթել են եւ ճիշտ կլինի ազատել Բաղրամյան պողոտան:

Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկել մեկ այլ ակտիվիստ` Տիգրան Խաչումյանը` նշելով, որ նախաձեռնության երեք պահանջներից ոչ մեկն իրականում չի կատարվել:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը երեք պահանջ էր ներկայացրել, դրանք են` վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը,  անցած տարվա սակագինը՝ նվազեցման նպատակով, պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան:

«Մեր ընկերներից մեկը կարծիք հայտնեց, որ ճիշտ է համարում լքել տարածքը եւ ընդունել հաղթանակը: Նրա խոսքը լսեցին, նաեւ այստեղ հավաքված ժողովուրդը եւ բոլորն էլ տարակուսած են. ինչ հաղթանակի մասին է խոսքը, երբ ի վերջո ոչ մի պահանջ չի կատարվել», - ասել է Խաչումյանը:

Ոստիկանությունը հայտարարել է, որ հասարակական կարգը կվերականգնեն եւ այսօր թույլ չեն տա ժամը 23-ից հետո աղմկել պողոտայում:

 

 


Հարակից հրապարակումներ`

14:50 28/06/2015  |  ԼՐԱՀՈՍԺիրայր Սեֆիլյանը միացել է նստացույցին
14:16 28/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրևանի փոխոստիկանապետը շնորհավորում է բոլորին, բայցև՝ նախազգուշացնում
13:44 28/06/2015  |  ԼՐԱՀՈՍ«Ոչ թալանին» նախաձեռնությունը պառակտվում է. տարակարծություն` ակտիվիստների եւ համակարգող խմբի գնահատականների միջեւ
11:59 28/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեծ պատերազմի առաջին ճակատամարտը հաղթել ենք. պետք է սառը դատել որոշում կայացնելուց առաջ. Վաղինակ Շուշանյան
10:50 28/06/2015  |  ԼՐԱՀՈՍԵրեւանի փոխոստիկանապետը հրահանգեց ապամոնտաժել Բաղրամյան պողոտայում պատրաստված վրանանման կառույցները
22:38 27/06/2015  |  ԼՐԱՀՈՍԱռնվազն հաղթանակ, որ դուռ և պատուհան բացեց հաջորդ քայլերը համատեղ անելու. Թևան Պողոսյան
20:02 27/06/2015  |  ԼՐԱՀՈՍԲաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան (լրացվող)
18:34 27/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախքան եզրակացությունը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը. ՀՀ Նախագահ
13:30 27/06/2015  |  ԼՐԱՀՈՍՍանմաքրման ծառայությունը ջրեց Բաղրամյանը
13:07 27/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈրևէ նմանություն ուկրաինական Մայդանի ու Երևանի կենտրոնում տեղի ունեցող դեպքերի միջև չկա. Ռիչարդ Միլզ

Արխիվ

[]