ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան (լրացվող) 06/27/2015 20:02 | ԼՐԱՀՈՍ
Վաղը երեկոյան նախատեսվում է ընդդեմ էլէներգիայի սակագնի բարձրացման քաղաքացիական նախաձեռնության մեծ հավաք: Այդ հավաքի ընթացքում էլ քաղաքացիները պետք է որոշեն հետագա քայլերը: «Ազատության» ուղիղ եթերում նշվեց, որ քաղաքացիական նախաձեռնությունից ասել են, որ իրենք չեն կարող որոշել բոլորի փոխարեն, սակայն կարծիք են հայտնել, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իրենց համար անընդունելի է:
Բաղրամյան պողոտայում ավելացել են նոր պաստառներ` «Պահանջը չի կատարվել» բովանդակությամբ:
22:38 Չնայած անձրեւին` Բաղրամյան պողոտայում երիտասարդ ցուցարարները շարունակում են երգել, պարել, ինչն ուղեկցվում է «Հայաստան» վանկարկումներով:
22:20 Նախաձեռնող խմբի անդամներից Վաղինակ Շուշանյանը Երեւանի ոստիկանապետի տեղակալի հետ բանակցությունների ժամանակ խնդրեց չխոչընդոտել եւ ապահովել ինքնաբուխ խաղաղ հավաքի անվտանգությունը` պնդելով, որ իրենց հավաքները շարունակելու են խաղաղ բնույթ կրել, իսկ հետագա գործողությունները կորոշեն մեծ հանրահավաք ժամանակ: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց դադարեցնել հանրահավաքը: «Հաշված րոպեների հարցը Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը կարող է վերականգնվել, բայց մենք ուզում ենք, որ բացատրական աշխատանքների արդյունքում համակարգող խումբը դադարեցնի հանրահավաքը», - ասաց Վ.Օսիպյանը:
22:15 «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի ներկայացուցիչը հայտարարեց, որ իշխանությունները կայացրել են այնպիսի որոշում, որը չի բավարարում իրենցպահանջին եւ գիշերը մնում Բաղրամյան պողոտայում: Առաջարկվեց գիշերվա ընթացքում խմբերի բաժանվել եւ որոշել գործողությունների ծրագիրը, ինչը կքննարկեն եւ միասին որոշում կկայացնեն: Նախաձեռնող խումը հունիսի 28-ին` ժամը 6-ին հրավիրել է մեծ հանրահավաք` միասին որոշելու հետագա գործողությունները:
Այս հայտարարությանը հաջորդեցին «Մենք ենք տերը մեր երկրի», «Հայաստան» վանկարկումները:
22:10 Երիտասարդ ցուցարարները շուրջպար են բռնել Բաղրամյան պողոտայում, մինչ նախաձեռնող խմբի անդամները շարունակում են քննարկումները:
Բաղրամյան պողոտայում նորից ցուցարարներին են միացել պատգամավորները, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանը, Թեւան Պողոսյանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր եւս պատրաստ է կենդանի պատ կանգնեն ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
20:20 Բաղրամյան պողոտայում ցուցարարները շարունակում են երգել ու պարել, իսկ նախաձեռնող խմբի անդամները քննարկում են իրենց հետագա գործողությունները` հանրությանը ներկայացնելու համար:
20:06 նախաձեռնող խմբի անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարեց, որ տարածված հաղորդագրությունը հաղթանակ չէ: «Ի վերջո, կառավարության բյուջեն եւս ձեւավորվում է մեր հարկերից: Սա կարելի է համարել փոքրիկ հաջողություն: Ժողովրդին կներկայացնենք մեր առաջարկությունները եւ ժողովուրդը կորոշի», - ասաց նա:
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում շարունակում է բողոքի ակցիան: Նախաձեռնության ակտիվիստները հայտարարել են, որ իրենց հետագա քայլերի մասին կհայտարարեն ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունն ուսումնասիրելուց հետո:
Բաղրամյան պողոտայում է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները:
Խորհրդակցության վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը, ըստ որի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն արդարացված է եւ սակագինը չբարձրացվելու դեպքում էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի:
Միաժամանակ Նախագահն առաջարկել է` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավել նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարել աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին`
• ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և
• սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:
«Համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից», - հայտարարել է Նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ