ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրահավաք՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման. Բաղրամյան պողոտան դարձյալ բազմամարդ է (Լրացվող) 06/25/2015 18:30 | ԼՐԱՀՈՍ
22: 30 «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում իրենց մեջ սադրիչներ են հայտնվել, որոնք ՀԱԿ-ի անունից իշխանափոխության կոչերով թռուցիկներ են բաժանել: «ՀԱԿ-ից հերքում են իրենց կապը այդ մարդկանց հետ»,- ասաց նա:
22:25 «Չենք նահանջելու ու չենք սակարկելու, մեր պահանջը հստակ է՝ ոչ մի լումա ավել»,- Բաղրամյան պողոտայում հայտարարում է «Ոչ թալանին» նախաձեռնությունը՝ վստահեցնելով, որ պայքարելու են մինչև հաղթանակ ու կիսատ չեն թողնելու այն, ինչպես եղել է մինչև հիմա Հայաստանում եղած մյուս պայքարների ժամանակ:
22:00 «Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչով դիմեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով բացել Մոսկովյան փողոցի երթևեկությունը և դրանով իսկ ապահովել իրենց անվտանգությունը, քանի որ արդեն 2-3 ժամ է, ինչ փողոցը փակվել է ոստիկանության կողմից: Վալերի Օսիպյանը խոստացավ կատարել նախաձեռնության անդամների խնդրանքը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար:
20:53 «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կանխեցին ալկոհոլի մուտքը հանրահավաքի տարածք: Նկատելով ցուցարարների միջով անցնող տղամարդուն, ով սայլակով երկու արկղ գարեջուր էր տեղափոխում, հանրահավաքի կազմակերպիչները, կանգնեցնելով նրան, հրավիրեցին ոստիկաններին՝ պարզելու, թե ով է նա և ինչ նպատակով է հայտնվել այդտեղ: Ի վերջո դեպքը մեկնաբանվեց նրանով, որ հարակից սրճարանի համար պատվիրված խմիչք է, իսկ, թե ինչու էր հայտնվել հանրահավաքի վայրում, մութ մնաց:
20:28 «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայում հավաքվածներին հայտարարեցին, որ Էջմիածին քաղաքից դեպի Երևան է ուղևորվում ցուցարարների մի խումբ, որն առաջիկայում կհասնի մայրաքաղաք ու կմիանա Բաղրամյան պողոտայի բողոքի ակցիային:
20:20 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին զգուշացրեց՝ թույլ չտալ ցուցարարների շարքերում ալկոհոլ օգտագործած մարդկանց ներկայությունը՝ հավելելով, որ երեկ գիշերը իրենց կողմից նման մարդիկ են հայտնաբերվել և հեռացվել Բաղրամյան պողոտայից:
20:15 Իրազեկման երթին մասնակցող երիտասարդների խումբը հասավ Բաղրամյան պողոտա: Շուրջ 1 ժամ առաջ, դուրս գալով Ազատության հրապարակից, երթի մասնակիցները՝ «Ոչ թալանին» պաստառներով, անցան Նալբանդյան, Սայաթ Նովա փողոցներով ու միացան Բաղրամյան պողոտայում անցկացվող հանրահավաք-նստացույցի մասնակիցներին:
19:43 Այս պահին մի խումբ երիտասարդներ, մի քանի տասնյակ հոգուց բաղկացած խմբով, «Ոչ թալանին» վանկարկումներով և պաստառներով անցնելով Նալբանդյան փողոցի բանուկ հատվածով շարժվում են դեպի Նալբանդյան-Կորյուն փողոցների խաչմերուկ:
18:45 Չնայած տեղացող անձրեւին՝ երիտասարդները շարունակում են մնալ պողոտայում՝ վանկարկելով «Հայաստան», «Հաղթանակ»։
18:20 Երևանի Բաղրամյան պողոտայում այս րոպեներին մեկնարկում է արդեն ավանդական դարձած հանրահավաքը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Չնայած մայրաքաղաքում տեղացող անձրևին, Բաղրամյան պողոտան դարձյալ բազմամարդ է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ