Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ)
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ)

Հ. Նաղդալյան. «Չասեմ «հաղթանակ» կամ «պարտություն», քանի որ չեմ սիրում ամեն բան սև ու սպիտակի մեջ դիտել, բայց սա իսկապես նվաճում էր 06/24/2015   15:49  |  ԼՐԱՀՈՍ


Այսօր արդեն կարող ենք խոստովանել, որ շատերս համակերպվել էինք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում նախ մոնիտորինգի հանձնաժողովում, ապա լիագումար նիստում Ադրբեջանին առնչվող զեկույցը քննարկվելու է, մի քանի մեղադրանքներ են հնչելու ժողովրդավարության վիճակի, ազատությունների ոտնահարման, բռնաճնշումների ու բռնությունների, լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների ազատ աշխատանքների արգելակման մասին, բայց ամենակարևորը զեկույցում սևը սպիտակի վրա արձանագրվելու է «Ադրբեջանի տարածքի և յոթ շրջանների օկուպացիան» ու հետո Բաքուն, ինչպես ՄԱԿ-ի ԱԽ անցյալ դարում ընդունված բանաձևերը, թաշկինակ է դարձնելու ու անվերջ արցունքներ է քամելու «ագրեսոր» Հայաստանի առաջ իր անզորության ու միջազգային հանրության անգործունակության թեմայով, որին մնում է հակադրել միայն հարցի լուծման ռազմական ճանապարհը:

Ամեն ինչ գնում էր հենց այդ ճանապարհով: Բաքվին հաջողվել էր մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Պեդրո Ագրամունդի ու Թադեուշ Իվինսկու ձեռամբ հասնել իր նպատակին: Առանձնապես մեծ չէին սպասելիքները և ԵԽԽՎ-ում իրավիճակ շրջելու հնարավորությունից: Շանսերը իսկապես չնչին էին, երբ սկսում ես կոնկրետ հաշվել, թե Թուրքիա-Ադրբեջան տանդեմը մուսուլմանական ու մուսուլմանամետ երկրների պատվիրակների հաշվով ինչքան ձայներ ունի Հայաստանի պատվիրակության ութ ձայնի դիմաց, առավելևս, որ եվրոպացիներն էլ սիրում են «արևելյան հյուրասիրության» հմայքներից օգտվելը լիուլի: 

Երեկ ԵԽԽՎ մոնիտորինգի նիստում զեկույցից հանվեց հայտնի կետը, բայց դա ստեղծեց առավել վտանգավոր վիճակ, որովհետև Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարեց տոտալ մոբիլիզացիա և երեկոյան լիագումար նիստում զեկույցի քննարկման ժամանակ արդեն ռևանշի հասնելու ու հանված կետը վերականգնելու համաադրբեջանական ջանքեր գործադրվեցին ոչ միայն Ստրասբուրգում, այլև որտեղ ու ինչպես ինչ հնարավոր էր: Երեկոյան նիստում, սակայն, ի զարմանս Բաքվի, պատկերը չփոխվեց, ավելին՝ հնչեցին ելույթներ, որոնք մեղադրում էին Ադրբեջանին ժողովրդավարական արժեքներից նահանջը մի հարցի հետ կապելու համար, որը խնդրո առարկային ընդհանրապես չի վերաբերում: Դա ֆիասկո էր: Լիակատար ֆիասկո՝ հաշվի առնելով գործադրած վիթխարի ջանքերը, ծախսած գումարները ու ընդհանրապես քաղաքական-բարոյական իմիջին հասցված վնասը: 
 
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, սակայն, առանձնապես զարմացած չէր ստացված արդյունքից, նա գիտեր՝ ինչ ծավալուն ու ֆիլիգրան աշխատանքի արդյունք է եղել այդ պատկերը. 
 
«Իրատես դե ֆակտո» կայքի հետ ունեցած հարցազրույցում, անդրադառնալով ԵԽԽՎ-ում երեկ տեղի ունեցած իրադարձություններին, Հերմինե Նաղդալյանը նշել է հետևյալը.
 
-Զեկույցը վերաբերում էր Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքին, քաղաքացիական հասարակության, մամուլի վիճակին, ու դա էր զեկույցի բուն նպատակը: Բայց ադրբեջանցիները մտածել էին զեկույցը օգտագործել երկու նպատակներով, նախ՝ նոր թեմա ստեղծել, ԵԽԽՎ-ի համար առավել թեժ ու առավել հետաքրքիր, որը ինքնին ուշադրությունը կշեղի զեկույցի բուն թեմայից ու իրենց երկրում ստեղծված խայտառակ իրավիճակից, և երկրորդ՝ այդքան փող են ծախսել, այդքան ջանքեր են գործադրել, այնպես անել, որ դա օգտակար դառնա Լեռնային Ղարաբաղի խնդրի ադրբեջանանպաստ լուծմանը:
 
«Լեռնային Ղարաբաղի և յոթ շրջանների օկուպացիա» ձևակերպում երբևէ չի եղել, դա դիտվելու էր մեծ նվաճում: 2005-ին ընդունված 1416 բանաձևում արձանագրված «օկուպացիա» բառից 10 տարում արդեն հնարավորը քամել էին և 10 տարի հետո ուզում էին հաջորդ քայլն անել: Փաստորեն՝ ժողովրդավարության վիճակի մասին զեկույցում ինչ էլ գրված լիներ, հետագայում ադրբեջանական քարոզչությունն առանձնացնելու էր այդ մեկ կետը և մնացածը բարեհաջող մոռացության էր մատնվելու: Իրենց լոբբիստների հետ պայմանավորվածությունը դա էլ եղել էր՝ ինչ գրում եք՝ գրեք, բայց անպայման այդ մի կետը պարտադիր պիտի լինի, որով Բաքուն իրեն լիովին բավարարված կզգա: ԵԽԽՎ պատվիրակները, սակայն, լիագումար նիստում իրենց ելույթներում չընդունեցին այդ տեսակետը, նրանք մեղադրում էին քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների, լրատվամիջոցների վիճակի համար և հենց այդ խնդիրներն էին բարձրացնում:
 
Նրանք ընդունում էին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարևոր է, բայց արդյո՞ք այդ խնդրի մասին խոսելու տեղը ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին քննարկումն է և շեշտում էին, որ բացարձակապես անթույլատրելի է կոնֆլիկտն օգտագործել ժողովրդավարական ինստիտուտների գործունեության ձախողման մասին խոսելիս, առավելևս պատճառաբանել ձախողումը այդ հարցով: Մենք հասանք նրան, որ ԵԽԽՎ չընդունեց ադրբեջանցիների «պատվիրած» ձևակերպումը, այլ արձանագրվեց «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ՛՛ ընդունելի և բանակցային գործընթացում կիրառվող բառապաշարին հարիր արտահայտությունը: Չասեմ «հաղթանակ» կամ «պարտություն՛՛, որովհետև չեմ սիրում ամեն ինչ սև ու սպիտակի մեջ տեսնել ու բարձրագոչ բառեր ասել, բայց սա իսկապես նվաճում էր, որ արդյունք էր ամբողջ պատվիրակության մեծ աշխատանքի:
 
Կուլիսային, անհատական, տևական աշխատանքի, մեկ առ մեկ զրուցել ենք պատվիրակությունների անդամների, քաղաքական խմբերի, հանձնաժողովների անդամների հետ: Շատերը չեն տեսել ու չեն պատկերացնում ԵԽԽՎ շենքը, որ դասական քառակուսի է, տասն անգամ պտտվել ենք այդ քառակուսու շուրջ, և իսկապես գոհ եմ, որ այսքան ջանքերն ու մանրակրկիտ, անհատական աշխատանքը արդյունք տվեց: Իվերջո, բոլորն էլ լավ հասկանում են ստեղծված վիճակը և գիտեն՝ ով ով է ու ինչն ինչոց է, բայց միշտ չէ, որ իրերն ու երևույթները իրենց անուններն են ստանում,-ասել է ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ի պատասխան միակ հարցի՝ «Ինչպե՞ս ստացվեց»:
 
Հ.Գ.
Սա նաև պատասխանն է նախքան ԵԽԽՎ նստաշրջանը հայկական մամուլում պատվիրակության աշխատանքի վերաբերյալ շրջանառվող մեղադրանքների ու տարատեսակ մեկնաբանությունների, որոնք ոչ միշտ են բխում իրականությունից ու իրականության իմացությունից:  
 
 

Հարակից հրապարակումներ`

00:03 24/06/2015  |  ԼՐԱՀՈՍԱրդարությունը դեռ շնչում է. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ոչ հայանպաստ ձևակերպման չեզոքացման մասին
22:14 23/06/2015  |  ԼՐԱՀՈՍԶեկույցը զուրկ է Ադրբեջանում քաղաքական իրավիճակի ադեկվատ արտացոլումից. Հերմինե Նաղդալյան
15:01 12/06/2015  |  ԼՐԱՀՈՍԱղվան Վարդանյան. ԵԽԽՎ-ն փորձում է նոր ձևաչափ ստեղծել` քննարկելու Ղարաբաղի խնդիրը ՄԽ շրջանակներից դուրս, ինչը մեզ համար անընդունելի է
14:12 12/06/2015  |  ԼՐԱՀՈՍԻշխանության վարած անհեռատես քաղաքականության հետևանք է. Լևոն Զուրաբյանը` ԵԽԽՎ-ում ոչ հայանպաստ բանաձևի մասին
13:56 12/06/2015  |  ԼՐԱՀՈՍՎահան Բաբայան. ԵԽԽՎ-ում արվելու է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի շահերը պաշտպանված լինեն
13:23 12/06/2015  |  ԼՐԱՀՈՍՊետք չէ շտապողականություն ցուցաբերել գնահատականներ տալու համար. Վահրամ Բաղդասարյանը` ԵԽԽՎ-ի բանաձևի մասին
12:04 12/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկական կողմը պետք է դրա դեմ պայքարի և իր խնդիրները տանի առաջ. Թևան Պողոսյանը` ԵԽԽՎ-ի բանաձևի նախագծի մասին

Արխիվ

[]