ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրագրողների հանդեպ բռնությունն անընդունելի եւ դատապարտելի է. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում 06/24/2015 21:28 | ԼՐԱՀՈՍ
Լրագրողների հանդեպ բռնությունն անընդունելի եւ դատապարտելի է: Այսօր ԵԽԽՎ-ում ՝ «Մամուլի պատասխանատվության եւ էթիկայի խնդիրները» զեկույցի քննարկման ժամանակ, հայտարարել է հայկական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Իր ելույթում պատգամավորը՝ նշելով, թե ինքը, որպես նախկին լրագրող, խիստ արդիական է համարում քննարկվող խնդիրը:
«Այո, սրընթաց փոփոխվող մեդիա դաշտում, ինչպես արձանագրել է զեկուցող, մեր գործընկեր Արիեւը, լրատվամիջոցները, ունենալով ֆինանսական լրջագույն խնդիրներ, պրոֆեսիոնալ առումով դառնում են խիստ խոցելի՝ կախված լինելով իրենց ֆինանսավորողներից։ Իսկ ֆինանսական դոպինգի արդյունքը մեկն է՝ ոչ օբյեկտիվ լրատվություն եւ ֆինանսավորողի քաղաքական կամ տնտեսական շահերի սպասարկում։ Ահա այստեղ է, որ առաջանում է լրատվամիջոցի էթիկայի ու պատասխանատվության խնդիրը։ Որովհետեւ վճարողը ձեւակերպում է իր քաղաքական պատվերն ու նման դեպքում բացարձակ անիմաստ է դառնում խոսել ազատ մամուլի եւ խոսքի ազատության մասին։ Արտաքին ֆինանսավորումից կախված լրատվամիջոցը այլեւս դադարում է իրականացնել իր մասնագիտական առաքելությունը՝ վերածվելով ֆինանսավորողի անձնական գործիքի»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ իհարկե, ողջունելի են թե՛ Լրագրողների միջազգային ֆեդերացիայի
կողմից ընդունված՝ Լրագրողների վարքագծի սկզբունքների Հռչակագիրը, թե՜ ԵԽ անդամ գրեթե բոլոր պետություններում լրագրողների ու լրատվամիջոցների կողմից ներպետական մակարդակով ընդունված վարքագծի կանոնները:
«Սակայն, լինենք անկեղծ, արդյո՞ք այդ վարքագծի կանոնները իրականում կարգավորում են այնպիսի արդիական խնդիր, ինչպիսին լրատվամիջոցի էթիկան ու պատասխանատվությունն են, որը ներկայացված զեկույցի հիմնահարցն է։
Հայաստանում դեռ 2007 թվականին է ստեղծվել լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմին, որը մշակել է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը։ Դիտորդ մարմինը գործում է մինչ օրս, այդ կառույցում պարկեշտ եւ պրոֆեսիոնալ մարդիկ են, նշյալ էթիկայի կանոնագրի տակ ստորագրել են Հայաստանի բազմաթիվ լրատվամիջոցներ։ Սակայն, նշյալ լրատվամիջոցներից որոշները հենց իրենք են էթիկայի նորմերի առաջին խախտողները։
Ուստի, հարգելի զեկուցող, իմ մոտեցումը հարցին քիչ այլ է. քանի դեռ լրատվամիջոցները չունեն ֆինանսական անկախություն եւ գտնվում են տարբեր քաղաքական-տնտեսական կենտրոնների ֆինանսական ազդեցության տակ, մենք պարբերաբար բախվելու ենք նույն խնդրին՝ լրատվամիջոցի էթիկայի ու պատասխանատվության խնդրին»,-ասել է նա։
Ն.Զոհրաբանը նշել է, որ մի առիթով Մարկեսին հարցրել են՝ «Ինչպե՞ս է հնարավոր տարանջատել էթիկան պրոֆեսիոնալիզմից»։ Վերջինս պատասխանել է. «Դա նույնն է, որ փորձես տարանջատել բզզոցը ճանճից»։ «Այսինքն՝ որտեղ կա էթիկայի խախտում՝ չի կարող լինել պրոֆեսիոնալիզմ։ Սա աքսիոմ է։ Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա իմ վստահ համոզմամբ՝ դա քաղաքացու սահմանադրական իրավունքն է՝ ստանալ հավաստի տեղեկատվություն։ Իսկ այն, ինչի մասին խոսել է Մարկեսը՝ էթիկայի եւ պրոֆեսիոնալիզմի անքակտելիության, դա արդեն յուրաքանչյուր լրատվամիջոցի եւ լրագրողի անձնական ընտրության հարցն է»,-ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ գործընկերներին տեղեկացնելով, որ վերջին օրերին Երեւանում ընթացող ցույցերի ժամանակ բռնություն է կիրառվել իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների հանդեպ, ինչը անընդունելի եւ խստորեն դատապարտելի է։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից