ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինձ ուղղակի ցնցեց այս անպարկեշտ ու խայտառակ զեկույցը. Նաիրա Զոհրաբյան 06/23/2015 23:23 | ԼՐԱՀՈՍ
Քիչ առաջ ԵԽԽՎ-ում ավարտվեց Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկումը։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ ԵԽԽՎ-ին մեղադրել է «ստոկհոլմյան սինդրոմով» տապառելու մեջ՝ նշելով, որ Ադրբեջանը պատանդ է վերցրել Եվրոպայի Խորհրդին։
Նաիրա Զոհրաբյանի ելույթում, մասնավորապես, ասված է.
«Ես չեմ պատրաստվում խոսել Ադրբեջանում տիրող սուլթանական կարգերի մասին։ Ես չեմ ցանկանում խոսել ադրբեջանական բանտերում գտնվող ադրբեջանցի լրագրողների ու հասարակական գործիչների մասին, որոնց թիվը, ըստ ադրբեջացի իրավապաշտպանների, արդեն անցնում է 80-ը։ Ես չեմ խոսելու նաեւ ադրբեջանցի որոշ քաղբանտարկյալների առողջական վիճակի մասին, որը այլեւս ծայրահեղ է։ Ես չեմ ցանկանում խոսել նաեւ այն մասին, որ եթե ԵԽ անդամ Ադրբեջանում որեւէ մեկը համարձակվում է անգամ ամենաթեթեւ քննադատության ենթարկել ալիեւյան կլանին, անմիջապես հռչակվում է թմրամոլ, խուլիգան, հարկերից խուսափող ու հայտնվում բանտում։
Ինձ ուղղակի ցնցեց այս անպարկեշտ ու խայտառակ զեկույցը, որը պատրաստել են մեզ բոլորիս իրենց բացահայտ կողմնորոշմամբ հայտնի Ագրամունտն ու Իվինսկին։ Իհարկե, կարծում եմ, այս դահլիճում չկա գեթ մեկ մարդ, ով տեղեկանալով, թե ովքե՞ր են Ադրբեջանի հարցով համազեկուցողները, անկեղծորեն զվարճացած չլինի։ Պարզվում է, Իվինսկու եւ Ագրամունտի համար իրենց զեկույցը գրելու ամենահավաստի աղբյուրը ադրբեջանական ԱՊՊԱ լրատվական գործակալությունն է եղել։ Եւ մեր հարգարժան համազեկուցողները միանում են ադբեջանական ԱՊՊԱ-ին՝ մեղադրելով Հայաստանին՝ «ժողովրդավարության փարոս» Ադրբեջանի դեմ ապատեղեկատվություն տարածելու մեջ, որպեսզի Բաքվում տեղի ունեցող առաջին Եվրոպական խաղերը տապալվեն։ Պարզվում է՝ հայկական լոբբին եւ մի քանի արեւմտամետ հասարակական կազմակերպություն, ինչպես նշում են հանրահռչակ համազեկուցողները, չարամտորեն չափազանցնում են Ադրբեջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության, կոռուպցիայի եւ ժողովրդավարության հետ կապված խնդիրները։ Ինչպիսի դարակազմիկ մառազմ։
Ինչ վերաբերում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հրապարակված փաստերին՝ Ադրբեջանում տիրող խայտառակ հակաժողովրդավար վիճակի վերաբերյալ, ապա այստեղ եւս մեր համազեկուցողների հոգուն առավել հոգեհարազատ է եղել ադրբեջանական ԱՊՊԱ գործակալության մեկնաբանությունը, ըստ որի՝ նշյալ կազմակերպությունները աղավաղում են Ադրբեջանի ներքին քաղաքականությունը եւ մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Իհարկե, հասկանալի է, որ այս երկու գործիչների համար ամենահավաստի աղբյուրը ոչ թե բանտերում լցված լրագրողներն ու քաղաքացիական ակտիվիստներն են, այլ անձամբ Իլհամ Հեյդարովիչ Ալիեւը։ Հասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ են Ագրամունտն ու Իվինսկին Ադրբեջանի մասին զեկույցում հղում անում իրենց դաշնակից Բոբ Ուոլթերի մեկ այլ խայտառակ նախաձեռնությանը՝ փորձելով խեղաթյուրել փաստերը։
Հարգելի գործընկերներ, որքա՞ն պիտի դեռ մենք թույլ տանք, որ ահա այսպես հրապարակայնորեն անարգեն մեր կառույցը։ Եթե, իհարկե, մենք որոշել ենք հարգել մեր կառույցի հիմնարար արժեքները եւ Եվրոպայի խորհուրդը վերջնականապես չվերածել մի ինչ-որ կիսանավթային սուլթանության դուստր ձեռնարկության։ Ես միանում եմ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հայտարարությանը, որ բռնապետությունները տեղ չունեն Եվրոպայում։ Այլապես, տպավորություն է ստեղծվում, որ մեր կառույցում սկսում է գործել ստոկհոլմյան սինդրոմը, երբ պատանդը սկսում է պաշտպանել իրեն պատանդ վերցնողին։ Պատանդ վերցնողը, տվյալ դեպքում, կարծում եմ, հասկացաք, որ Ադրբեջանն է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից