ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բողոքի նոր հանրահավաք՝ Ազատության հրապարակում (լրացվում է) 06/23/2015 18:50 | ԼՐԱՀՈՍ
01:35 ցուցարարներն սկսեցին վանկարկել Ազատ, անկախ Հայաստան` պահանջելով, որ կրթության նախարարը հեռանա ցուցարարների մոտից:
Կենդանի պատ կազմելուն միանալու համար Բաղրամյան պողոտա է ժամանել նաեւ հանրապետական նախարար Արմեն Աշոտյանը, ում այդքան էլ լավ չդիմավորեցին ցուցարարները եւ ժամը 01:27 սկսեցին վանկարկե Աշոտյա հեռացիր:
01:12-ին Բաղրամյան պողոտայում «Վիտամին» ակումբի տղաներին միացան նաև նախկին եւ ներկայիս պատգամավորներ, քաղաքական գործիչներ, դերասաններ, փաստաբաններ, ովքեր կազմեցին խոստացված կենդանի պատը ոստիկանների ու ցուցարարների միջև՝ կանխելու համար հնարավոր բախումները, երեկվա սցենարի կրկնությունը: «Կենդանի պատը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կա բռնության վտանգ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
01:08 Ոստիկանության զինված ուժերի փոփոխություն կատարվեց: Պատնեշ կազմած ոստիկանները փոխարինվեցին մետաղական վահաններով զինված ոստիկանական զորքով: Այս փոփոխությունը խուճապ առաջացրեց նստացույցի մասնակիցների շարքերում: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը վստահեցրեց, որ անհանգստության կարիք չկա, «ընդամենը վերակարգի փոփոխություն է»:
00:50 Ցուցարարները պահանջում են երկարատև քննարկումներից հետո, ըստ էության մերժեցին նախագահի հետ հանդիպելու առաջարկը՝ փոխարենը պահանջելով, որպեսզի ուղիղ եթերում պատասխանեն իրենց ներկայացրած պահանջին՝ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը:
00:45 մտավորականներն ու քաղաքական գործիչներն, ովքեր խոստացել էին միանալ քաղաքացիական պայքարին ու, կենդանի պատնեշ կազմելով, կանխել ոստիկանների ու քաղաքացիների միջև հնարավոր բախումները, սկսեցին ժամանել Բաղրամյան պողոտա: Առաջինն այստեղ են «Վիտամին» ակումբի անդամենը՝ Վաչե Թովմասյանը, Արամ MP3-ն, Գարիկ Պապոյանը, Արմուշը և մյուսները:
23:04 Նախաձեռնության անդամներից մեկը լրագրողներին տեղեկացրեց, որ նախնական համաձայնություն է ձեռք բերվել նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու: Նա չբացառեց, որ հանդիպմանը կմասնակցեն նաև երեք լրատվամիջողների ներկայացուցիչներ, որոնք ունեն ուղիղ եթերի հնարավորություն: Րոպեներ անց հանդիպման այլ մանրամասներ ու պայմաններ կհրապարակվեն արդեն պաշտոնապես:
22:42 Հունան Պողոսյանի հետ զրույցից հետո հանրահավաքի համակարգող խմբի անդամը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկվում է Նախագահի հետ հնարավոր հանդիպման տարբերակը, որի մասին, նրա խոսքով, քիչ ավելի ուշ կհայտարարվի: Ցուցարարների՝ Նախագահի հետ հանդիպման ուղիղ եթերի պահանջը ևս քննարկվում է:
22:38 Ոստիկաններից կազմված պատնեշը, ցուցարարների պահանջով, շուրջ երկու մետր հետ նահանջեց: Հիշեցնենք, այս պահանջը ցուցարարները բարձրացրել էին դեռևս երեկ երեկոյան: Ցուցարարներին է դարձյալ մոտեցել նաև ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը, ով, ըստ ամենայնի, պատրաստվում է նոր հայտարարություն անել:
21:58 Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում դիմել որևէ գործողությունների, քանի որ հավաքը կրում է խաղաղ բնույթ, սակայն նրա հավաստմամբ ցուցարարների մեջ կան սադրիչներ, ովքեր զինված են քարերով և տարբեր իրերով: Երևանի փոխոստիկանապետը խնդրեց սադրիչներին հեռացնել, հակառակ դեպքում ողջ պատասխանատվությունը կկրի համակարգող խումբը:
21:53 Օսիպյանը հայտարարեց, որ բոլոր ձերբակալվածները գտնվում են ազատության մեջ՝ հերքելով տարածված ասեկոսները: «Դուք սադրիչներին փնտրեք ձեր մեջ, և դրա վկայությունն այն է, որ դուք բանուկ մասում տեղադրել եք աղբամաններ» ,- ասաց Օսիպյանը՝ հավելելով, որ ցուցարարներն անհապաղ հեռացնեն դրանք:
21:45 Ակցիայի մասնակիցները որշեցին գիշերել Բաղրամյան պողոտայում: Իսկ նախօրեի սադրիչ գործողությունների կրկնությունից խուսափելու համար աղբամաններից պատնեշ են կառուցել ու դրանով ցուցարարներին առանձնացրել ոստիկաններից: Եթե նկատեն սադրիչ գործողություններ իրենց շարքերից, այդ մարդուն հեռացնելու են հավաքից:
21:27 Ցուցարարները ոստիկանական ուժերի հետ շփման գիծը պատնեշել են փողոցում տեղադրված աղբամաններով՝ պատսպարվելով ոստիկանության հնարավոր հարձակումներից:
20:22 Ցուցարարները նստացին Բաղրամյան պողոտայում:
20:12 Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը բողոքի ինքնաբուխ հավաքն անօրինական որակեց՝ պահանջելով դադարեցնել անօրինական գործողությունները:
20: 08 Հավաքի մասնակիցները հասան ոստիկանների կազմած պատնեշին:Երթը կանգ առավ նույնհատվածում, ինչ երեկ:
20:00 Հանրահավաքի մասնակիցները մաշտոցի պողոտայից թեքվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ երեկվապես նախօրոք դիրքավորված են զրահապատ ու ջրցան մեքենաները:Ոստիկանները պատ են կազմել ու սպասում են ցուցարարերին:
19:50 Ցուցարարները կուռ շարքեր կազմած, թև թևի տված շարժվում են դեպի բաղրամյան պողոտա:
19:30 Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի մասնակիցները մինչև 20:00-ն ժամանակ են տվել ոստիկանությանը՝ ազատ արձակելու դեռևս անցնող գիշերվանից ոստիկանության բաժիններ տարված ու դեռ անազատության մեջ պահվող իրենց ընկերներին:
19:25 Հանրահավաքի կազմակերպիչները քաղաքացիական անհնազանդության կոչ են անում՝ որպես առաջին քայլ՝ չվճարել էլեկտրաէներգիայի ամսական վարձավճարները:
19:08 հանրահավաքի կազմակերպիչները վերահաստատեցին իրենց պահանջը՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության մասին որոշումը չեղարկելու վերաբերյալ, որին ավելացել է ևս մեկ պահանջ՝ պատասխանատվության ենթարկել 22-23-ի գիշերը տեղի ունեցած բռնությունների հեղինակներին ու կատարողներին:
19:00 Հանրահավաքի մասնակիցներն ու կազմակերպիչները կոչ են անում ոստիկանությանը՝ լինել օրենքի սահմաններում:
18: 58 Արմեն Մկրտչյանը, ով նոր է դուրս եկել ոստիկանության Մասիսի բաժնից, Ազատության հրապարակում հայտարարեց, որ բերման ենթարկված 237 անձանցից շատերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «խուլիգանության» հոդվածով:
18:56 Հանրահավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները կազմակերպվածության կոչ են անում: Շուտով կներկայացվի հանրահավաքի կազմկոմիտեն, որն էլ ղեկավարելու է հավաքի ընթացքը:
18:30 Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները որոշեցին երթով շարժվե դեպի Բաղրամյան պողոտա:
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց բողոքի նոր հանրահավաքը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:
Ազատության հրապարակը դարձյալ մարդաշատ է, ոստիկանները չեն խոչընդոտել քաղաքացիների մուտքը հրապարակ:
Հանրահավաքին ներկա են նաև մեծ թվով ոստիկաններ, նրանց թվում ՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու այլ բարձրաստիճան ոստիկաններ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից