ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նստացույցը Բաղրամյան պողոտայում շարունակվում է. ցուցարարներին են մոտեցել հոգեւորականները (լրացվում է) 06/22/2015 21:30 | Քաղաքացիական իրավունք
05:30 ոստիկանները կիրառեցին ֆիզիկակակն ուժ եւ ջրցան մեքենաներ: Մի շարք անձինք, նրանց թվում լրագրողներ բերման են ենթարկվել, խոսվում է տուժածների մասին:
Ցուցարարները բանակցում են, որ լուսավորումը միացնեն
01:10 Բաղրամյան պողոտան հոսանքազրկվեց եւ ցուցարարները մնացին մթության մեջ, սակայն ցուցարարները չեն լքում տարածքը, Վալերի Օսիպյանը նորից ու նորից հիշեցնում է համակեցության կանոնների խախտման մասին, ինչպես նաև, որ օրենք չիմանալը չի ազատում պատասխանատվությունից:
01:00 քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները որոշեցին լռակյաց շարունակել նստացույցը:
00:58 Ցուցարարներն անցան ասմունքին: Մեր լույսերն էլ մեր վրա կտրեցիք, թաղեմ ձեզ, հայտարարեց ցուցարար կանանցից մեկը:
00:55 ցուցարարները շարունակում են երգել, ինչին ի պատասխան ոստիկանության ներկայացուցիչները հայտարարեցոն. «Դուք խախտում եք համակեցության կանոնները, լռությունը, հակառակ դեպքում ոստիկանությունը կդիմի հատուկ միջոցների»:
00:48-ի սահմաններում Օսիպյանը հայտարարեց, որ թմբուկը կառգրավվի:
Ցուցարարները ազգային ազատագրական երգեր են երգում, սուլում ու ծափահարում՝ խլեցնելով Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ձայնն, ով բարձրախոսով հիշեցնում է, որ ժամը 23.00-ից հետո չի կարելի խախտել լռությունը: Դուք արդեն ոստիկանների հանդուրժողականությունն ենք չարաշահում, ժաը 00:44-ի սահամններում կրկին հայտարարեց փոխոստիկանապետը:
00:33 Քաղաքացիական նախաձեռնության անդամները շարունակեցին կոչ անել Երևանի փոխոստիկանապետին միանալ իրենց՝ վանկարկելով՝ Օսիպյան, միացիր:
Կեսգիշերն անց քաղաքացիական նախաձեռնության անդամների շարքերում հակադիր կարծիքներ էին հնչում: Մասնավորապես, խոսվում է արկածախնդրություն չդրսևորելու և Ազատության հրապարակ վերադառնալու մասին: Սակայն այս տեսակետին հակառակ տեսակետներ նույնպես հնչեցին՝ Բաղրամյան պողոտայում նստացույցի խաղաղ ակցիան շարունակելու մասին, այս տեսակետն աստիճանաբար գերակշռող դարձավ: 00:25-ին տղամարդիկ տեղեր զբաղեցրեցին ոստիկանական պատին ավելի մոտ առաջին գծում եւ մասնակիցները նորից նստեցին հատակին:
00:17 հայտարարություն հնչեց, թե քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան իրենց շարքերում, եւ կոչ արեցին չտրվել սադրանքներին եւ բոլորը նստեն:
00:12 Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ բողոքավորների շարքերում կան սադրիչներ, խմբեր, ովքեր փորձում են օգտագործել ստեղծված իրավիճակը եւ խնդիրներ ստեղծել ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ:
00:10 ակտիվիստների շարքերում նկատվում է տարակարծություն. մի մասը ցանկանում է մնալ, իսկ մյուս մասը կոչ է անում հասկանալ, թե գիշերը պողոտայում մնալուց հետո որոնք են լինելու հետագա քայլերը:
Քաղաքացիական ակտիվիստները փորձում են որոշել իրենց հետագա քայլերը: Հունիսի 23-ին` ժամը 00:08-ի սահմաններում ակտիվիստներից մեկը կոչ արեց չկրկնել քաղաքական գործիչների սխալները եւ չնահանջել:
23:27 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չբացառեց, որ հետագայում Ոստիկանության տեսախցիկներով նկարահանած և տեսանյութերում արձանագրված անձինք կկանչվեն պատասխանատվության: Նա նաև հայտնեց, որ ժամը 23:00-ից հետո ցույցի մասնակիցները խախտել են լռության ժամը՝ բարձրաձայն կոչեր հնչեցրել, վանկարկումներ արել, երգել: Ոստիկանության լրատվական ծառայության տեսախցիկներն արձանագրում են խախտում թույլ տված անձանց:
23:10 Ցուցարարները Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակում են երգել ազգային-ազատագրական երգեր:
23:00 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ 23:00-ից սկսվում էլռության ժամը և փողոցներում երգելն ու աղմկելը արգելվում է:
22:54 Բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են երգել ազատագրական երգեր: Միաժամանակ նրանց են բաժանվում սնունդ եւ ջուր;
22:47 «Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ արեց Երևանի և մարզերի բնակիչներին ինքնակազմակերպվել, «տներից դուրս գալ ու գալ Բաղրամյան պողոտայի սկզբնամաս»՝ միանալով բողոքի ակցիային:
Տեղեկություն ստացվեց, որ փակ է Երեւան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը;
22:36 Նախաձեռնության ակտիվիստներից Մաքսիմը հայտարարեց, թե Երեւանում իրենց են միացել ներկայացուցիչներ հանրապետության տարբեր քաղաքներից` Գյուրմիից, Սեւանից"
22:18 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց. «Անթույլատրելի եմ համարում ոստիկանների ուղղությամբ շշեր շպրտելը», ինչին ի պատասխան ցուցարարները հայտարարեցին, որ նման բան իրենց շարքերից չեն արել, դրանք սադրիչներ են եղել և վանկարկեցին. «Ոստիկանը մենք ենք»:
22:07 Ցուցարարները պնդում են, որ բողոքի ակցիան կդադարեցնեն Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը չեղարկելուց հետո:
22:05 Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը բանակցում է նախաձեռնության ակտիվիստ Մաքսիմի հետ:
22:00 Օսիպյանը բանակցում է նստացույցի մասնակիցների հետ, որ ընդունեն Նախագահի առաջարկը եւ 3-5 հոգու լիազորեն հանդիպել Նախագահի հետ:
21:53 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը գետնին նստած ակտիվիստների հետ կանգնած բանակցելուց հետո կքանստեց Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիների կողքին: Օսիպյանի այս քայլը բավական խանդավառությամբ ընդունվեց ցուցարարների կողմից, բայց տևեց միայն մի քանի րոպե:
21:50 Ցուցարարաները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջում են միանալ իրենց բողոքի ակցիային՝ «Օսիպյան միացիր» և «ոստիկանը մենք ենք» վանկարկումներով:
21:43 փակվել է Գյումրի-Երեւան ավտոճանապարհը:
21:40 Քաղաքացիական նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ նստացույցը կշարունակվի պողոտայի վրա եւ չեն առաջանա դեպի Նախագահի նստավայր: Նրա պնդմամբ` ոստիկանների հետ բախումներ չեն ուզում:
21:22 Բաղրամյան պողոտայում գետնին նստած բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են ազգային ազատագրական երգեր երգել:
21:20 ցուցարարներին են մոտեցել հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները` Պարգեւ Սրբազանը, ովքեր փորձում են բանակցել եւ կանխել հնարավոր բախումները:
21: 10 Ոստիկանության և ցուցարարների միջև բանակցությունները շարունակվում են:
21:05 ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ դարձյալ հայտարարելով, որ նախագահը պատրաստ է ընդունել նախաձեռնության 3-4 հոգանոց խմբին:
Երևանի փոխոստիկանապետ վալերի Օսիպյանը լրագրողներին կոչ արեց հեռանալ ցուցարարների ու ոստիկանների մոտից, քանի որ ոստիկանությունը պատրաստվում է դիմել որոշակի գործողությունների:
Նրա այս հայտարարությոնից հետո պատ կազմած ոստիկանները մի քանի քայ առաջ եկան՝ ռետինե մահակներով հարվածելով վահաններին: Բայց ցուցարարները չշարժվեցին տեղից ու շարունակում են նստած մնալ Բաղրամյան պողոտայում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից