Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Նստացույցը Բաղրամյան պողոտայում շարունակվում է. ցուցարարներին են մոտեցել հոգեւորականները (լրացվում է) 06/22/2015   21:30  |  Քաղաքացիական իրավունք

05:30 ոստիկանները կիրառեցին ֆիզիկակակն ուժ եւ ջրցան մեքենաներ: Մի շարք անձինք, նրանց թվում լրագրողներ բերման են ենթարկվել, խոսվում է տուժածների մասին:

Ցուցարարները բանակցում են, որ լուսավորումը միացնեն

01:10 Բաղրամյան պողոտան հոսանքազրկվեց եւ ցուցարարները մնացին մթության մեջ, սակայն  ցուցարարները չեն լքում տարածքը, Վալերի Օսիպյանը նորից ու նորից հիշեցնում է համակեցության կանոնների խախտման մասին, ինչպես նաև, որ օրենք չիմանալը չի ազատում պատասխանատվությունից:

01:00 քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները որոշեցին լռակյաց շարունակել նստացույցը:

00:58 Ցուցարարներն անցան ասմունքին: Մեր լույսերն էլ մեր վրա կտրեցիք, թաղեմ ձեզ, հայտարարեց ցուցարար կանանցից մեկը:

00:55 ցուցարարները շարունակում են երգել, ինչին ի պատասխան ոստիկանության ներկայացուցիչները հայտարարեցոն. «Դուք խախտում եք համակեցության կանոնները, լռությունը, հակառակ դեպքում ոստիկանությունը կդիմի հատուկ միջոցների»:

00:48-ի սահմաններում Օսիպյանը հայտարարեց, որ թմբուկը կառգրավվի:

Ցուցարարները ազգային ազատագրական երգեր են երգում, սուլում ու ծափահարում՝ խլեցնելով Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ձայնն, ով բարձրախոսով  հիշեցնում է, որ  ժամը 23.00-ից հետո չի կարելի խախտել լռությունը:  Դուք արդեն ոստիկանների հանդուրժողականությունն ենք չարաշահում, ժաը 00:44-ի սահամններում կրկին հայտարարեց  փոխոստիկանապետը:

00:33 Քաղաքացիական նախաձեռնության անդամները շարունակեցին կոչ անել Երևանի փոխոստիկանապետին միանալ իրենց՝ վանկարկելով՝  Օսիպյան, միացիր:

Կեսգիշերն անց քաղաքացիական նախաձեռնության անդամների շարքերում հակադիր կարծիքներ էին հնչում: Մասնավորապես, խոսվում է արկածախնդրություն չդրսևորելու և Ազատության հրապարակ վերադառնալու  մասին: Սակայն այս տեսակետին հակառակ տեսակետներ նույնպես հնչեցին՝   Բաղրամյան պողոտայում նստացույցի խաղաղ ակցիան շարունակելու մասին, այս տեսակետն աստիճանաբար գերակշռող դարձավ:  00:25-ին տղամարդիկ տեղեր զբաղեցրեցին ոստիկանական պատին ավելի մոտ առաջին գծում եւ մասնակիցները նորից նստեցին հատակին:

00:17 հայտարարություն հնչեց, թե քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան իրենց շարքերում, եւ կոչ արեցին չտրվել սադրանքներին եւ բոլորը նստեն:

00:12 Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ բողոքավորների շարքերում կան սադրիչներ, խմբեր, ովքեր փորձում են օգտագործել ստեղծված իրավիճակը եւ խնդիրներ ստեղծել ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ:

00:10 ակտիվիստների շարքերում նկատվում է տարակարծություն. մի մասը ցանկանում է մնալ, իսկ մյուս մասը կոչ է անում հասկանալ, թե  գիշերը պողոտայում մնալուց հետո որոնք են լինելու հետագա քայլերը:

Քաղաքացիական ակտիվիստները փորձում են որոշել իրենց հետագա քայլերը: Հունիսի 23-ին` ժամը 00:08-ի սահմաններում ակտիվիստներից մեկը կոչ արեց չկրկնել քաղաքական գործիչների սխալները եւ չնահանջել:

23:27 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չբացառեց, որ հետագայում Ոստիկանության տեսախցիկներով նկարահանած  և տեսանյութերում արձանագրված անձինք կկանչվեն պատասխանատվության: Նա նաև հայտնեց, որ ժամը 23:00-ից հետո ցույցի մասնակիցները խախտել են լռության ժամը՝ բարձրաձայն կոչեր հնչեցրել, վանկարկումներ արել, երգել: Ոստիկանության լրատվական ծառայության տեսախցիկներն արձանագրում են խախտում թույլ տված անձանց:

23:10 Ցուցարարները Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակում են երգել ազգային-ազատագրական երգեր:

23:00 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ 23:00-ից սկսվում էլռության ժամը և փողոցներում երգելն ու աղմկելը արգելվում է:

22:54 Բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են երգել ազատագրական երգեր: Միաժամանակ նրանց են բաժանվում սնունդ եւ ջուր;

22:47 «Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ արեց Երևանի և մարզերի բնակիչներին ինքնակազմակերպվել, «տներից դուրս գալ ու գալ Բաղրամյան պողոտայի սկզբնամաս»՝ միանալով բողոքի ակցիային:

Տեղեկություն ստացվեց, որ փակ է Երեւան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը;

22:36 Նախաձեռնության ակտիվիստներից Մաքսիմը հայտարարեց, թե Երեւանում իրենց են միացել ներկայացուցիչներ հանրապետության տարբեր քաղաքներից` Գյուրմիից, Սեւանից"

22:18 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց. «Անթույլատրելի եմ համարում ոստիկանների ուղղությամբ շշեր շպրտելը», ինչին ի պատասխան ցուցարարները հայտարարեցին, որ նման բան իրենց շարքերից չեն արել, դրանք սադրիչներ են եղել և վանկարկեցին. «Ոստիկանը մենք ենք»:

22:07 Ցուցարարները պնդում են, որ  բողոքի ակցիան կդադարեցնեն Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը չեղարկելուց հետո:

22:05 Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը բանակցում է  նախաձեռնության ակտիվիստ Մաքսիմի հետ:

22:00 Օսիպյանը բանակցում է նստացույցի մասնակիցների հետ, որ ընդունեն Նախագահի առաջարկը եւ 3-5 հոգու լիազորեն հանդիպել Նախագահի հետ:

21:53 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը գետնին նստած ակտիվիստների հետ կանգնած բանակցելուց հետո կքանստեց Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիների կողքին: Օսիպյանի այս քայլը բավական խանդավառությամբ ընդունվեց ցուցարարների կողմից, բայց տևեց միայն մի քանի րոպե:

21:50 Ցուցարարաները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջում են միանալ իրենց բողոքի ակցիային՝ «Օսիպյան միացիր» և «ոստիկանը մենք ենք» վանկարկումներով:

21:43 փակվել է Գյումրի-Երեւան ավտոճանապարհը:

21:40 Քաղաքացիական նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ նստացույցը կշարունակվի պողոտայի վրա եւ չեն առաջանա դեպի Նախագահի նստավայր: Նրա պնդմամբ` ոստիկանների հետ բախումներ չեն ուզում:

21:22 Բաղրամյան պողոտայում գետնին նստած բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են ազգային ազատագրական երգեր երգել:

21:20 ցուցարարներին են մոտեցել հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները` Պարգեւ Սրբազանը, ովքեր փորձում են բանակցել եւ կանխել հնարավոր բախումները:

21: 10 Ոստիկանության և ցուցարարների միջև բանակցությունները շարունակվում են:

21:05 ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ դարձյալ հայտարարելով, որ նախագահը պատրաստ է ընդունել նախաձեռնության 3-4 հոգանոց խմբին:

Երևանի փոխոստիկանապետ վալերի Օսիպյանը լրագրողներին կոչ արեց հեռանալ ցուցարարների ու ոստիկանների մոտից, քանի որ ոստիկանությունը պատրաստվում է դիմել որոշակի գործողությունների:

Նրա այս հայտարարությոնից հետո պատ կազմած ոստիկանները մի քանի քայ առաջ եկան՝ ռետինե մահակներով հարվածելով վահաններին: Բայց ցուցարարները չշարժվեցին տեղից ու շարունակում են նստած մնալ Բաղրամյան պողոտայում:

 



Հեղինակ` «Փաստինֆո»

Արխիվ

[]