Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»

Փաստաբան Արշավիր Խալափյանի դեմ գործով դատավճիռը երկուստեք բողոքարկվել է 06/20/2015   15:23  |  Քրեական խրոնիկոն

 
ՀՀ քրեական օրենսգրքի  200-րդ  հոդվածի 3-րդ մասով՝ փաստաբանի կողմից առևտրային կաշառք ստանալը, մեջ մեղադրվող փաստաբան Արշավիր Խալափյանի դեմ գործով  վերաքննիչ բողոքներ են ներկայացրել և՛ մեղադրող, և՝ պաշտպանական կողմերը. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով հիշյալ հոդվածով մեղսագրված երկու դրվագներից մեկով փաստաբանը արդարացվել էր, իսկ մյուս  դրվագով՝  մեղավոր ճանաչվել:  
 
Այսպես, ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, մեղադրող Գ.Դանիելյանը վերաքննիչ բողոքում միջնորդում է մասնակիորեն բեկանել և փոփոխել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 05.05.2015թ. դատավճիռը, որով Արշավիր  Խալափյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ  հոդվածի 3-րդ մասով առաջադրված 1-ին դրվագով արդարացվել է, իսկ 2-րդ դրվագով դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով,  վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 11 ամիս 26 օր ժամկետով:
 
Մեղադրողը պահանջում է 1-ին դրվագով  ևս  մեղավոր ճանաչել Արշավիր Խալափյանին և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով, ապա վերջնական պատիժ նշանակել ազատազրկում  2 տարի ժամկետով: Մեղադրողը միջնորդում է Ա.Խալափյանի խափանման միջոց գրավը փոփոխել և նրան կալանքի վերցնել դատական նիստերի դահլիճում: 
 
Ամբաստանյալի պաշտպան Համլետ Դավթյանը վերաքննիչ   բողոքում միջնորդում է ամբողջությամբ բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, կարճել քրեական գործի վարույթը 1-ին դրվագով` հանցագործության դեպքի, իսկ 2-րդ դրվագով` հանցակազմի բացակայության հիմքով: Կամ էլ պաշտպանը միջնորդում է  դատավճիռը  պատժի մասով փոփոխել`   նշանակել տուգանքի ձևով պատիժ կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: 
 
Ամբաստանյալի մյուս պաշտպան  Կարինե Օվչյանը վերաքննիչ բողոքում իր հերթին միջնորդում է   բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը,  Արշավիր  Խալափյանին  ՀՀ քրեական  օրենսգրքի 200-րդ  հոդվածի  3-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել և նրա նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել 1-ին դրվագով հանցադեպի բացակայության հիմքով, 2-րդ դրվագով` հանցակազմի բացակայության հիմքով: Բողոքը մերժելու դեպքում պաշտպանը միաժամանակ միջնորդում է Արշավիր Խալափյանի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
 
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավճռով  ճանաչվել և հռչակվել է  Արշավիր  Խալափյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ  հոդվածի 3-րդ մասով (1-ին դրվագով) մեղադրանքում,  Ա.Խալափյանն  արդարացվել է` ապացույցների անբավարարության (հանցագործությանն ամբաստանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու)  հիմքով:
 
Արշավիր  Խալափյանը մեղավոր է  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ  հոդվածի 3-րդ մասով (երկրորդ դրվագով)  և դատապարտվել   ազատազրկման 1 տարի ժամկետով, հաշվի առնելով, որ ամբաստանյալը  կալանքի տակ է  գտնվել 2014 թվականի օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 6-ը` 4 օր, վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 11  ամիս 26  օր ժամկետով:
 
Արշավիր Խալափյանի նկատմամբ կիրառված գրավ խափանման միջոցը թողնվել է  անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
 
Ըստ առաջին դրվագով առաջադրված մեղադրանքի, Արշավիր Խալափյանը՝ հանդիսանալով  ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան և ստանձնելով Սյունիքի մարզի Սյունիք համայնքի բնակիչներ Հ.Մարգարյանի ու Է.Կարապետյանի շահերի պաշտպանությունը,   «վերջիններիս ենթադրյալ իրավունքների խախտման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին`   համայնքի տարածքում համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի կողմից  գերեզմանատեղեր   ապօրինի   հատկացնելու վերաբերյալ, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել:
 
Այնուհետև, նշված քրեական գործի նախաքննության ընթացքում`   2014 թվականի մարտին, Կապանի «Դարիստ» հյուրանոցային համալիրում հանդիպել է Սամվել Սարգսյանի որդուն`  Սարմեն Սարգսյանին և նրա հորն ի վնաս գործողություններ չկատարելու համար Սարմեն Սարգսյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար»: 
 
Դատարանը գտել է, որ նախաքննության մարմինը նշված դրվագով առաջադրված մեղադրանքի հիմքում է դրել վկաներ Սարմեն Սարգսյանի և Արթուր Գևորգյանի ցուցմունքները, որոնցից որպես սկզբնական ապացույց է միայն վկա Սարմեն Սարգսյանի ցուցմունքը: 
 
Դատարանը հաստատված է համարել, որ  Սարմեն Սարգսյանը նշված քրեական գործով շահագրգիռ անձ է՝ նրա հոր դեմ քրեական գործ է հարուցվել Արշավիր Խալափյանի հաղորդման հիման վրա:  Բացի այդ, վերջինս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության և Վարչական դատարաններում մի շարք գործերով Սարմեն Սարգսյանի հոր` Սամվել Սարգսյանի դեմ հանդես է գալիս որպես Սյունիք գյուղի բնակիչների ներկայացուցիչ:
 
«Նշվածը հաստատում է, որ Սարմեն Սարգսյանի և Արշավիր Խալափյանի միջև ձևավորվել են ոչ նորմալ, խիստ լարված փոխհարաբերություններ: Հետևաբար վկայի հայտարարությունը, որ ամբաստանյալի հետ գտնվում է նորմալ փոխհարաբերությունների մեջ, դատարանը արժանահավատ չի համարում»,- նշվում է դատարանի իրավական վերլուծություններում:
 
Իսկ  վկա Արթուր Գևորգյանի ցուցմունքի  վերաբերյալ  դատարանն արձանագրել   է, որ այն  ածանցյալ ապացույց է,   ամբողջությամբ բխում է Սարմեն Սարգսյանի ցուցմունքից:  Առավել ևս, նկատում է դատարանը, որ  Արթուր Գևորգյանը Սարմեն Սարգսյանի մտերիմ ընկերն է:
 
Այսպիսով, դատարանն արձանագրել  է, որ ապացուցված և հիմնավորված չէ, որ Արշավիր Խալափյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (առաջին դրվագով) մեղսագրված արարքը, քանի որ վկա Սարմեն Սարգսյանը սույն գործով շահագրգիռ անձ է և քանի որ միայն Սարմեն Սարգսյանի ցուցմունքը չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում: 
 
Իսկ  ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ  հոդվածի 3-րդ մասով (երկրորդ դրվագով), մեղադրանքը, դատարանի եզրահանգմամբ,   հիմնավորված է, մեղսագրվող արարքի նկատմամբ քրեական օրենքի որակումը՝ ճիշտ:
 
Ըստ այդ դրվագով առաջադրված մեղադրանքի,  Արշավիր Խալափյանը   «07.04.2014 թվականին, նախ որպես Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի 17 շենքի բնակիչ   գրավոր դիմել է Կապանի քաղաքապետարան` Աշոտ Կույումջյանի կողմից նշված հասցեին հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, իսկ 18.04.2014 թվականին արդեն հանդես գալով որպես ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, դարձյալ նույն նպատակով՝ հերթական դիմումն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո 2014 թվականի մայիսի 1-ին վերոհիշյալ հյուրանոցային համալիրի թիվ 210 առանձնասենյակում հանդիպել է Աշոտ Կույումջյանին ու իր կողմից ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու, այն է` հետևողականություն չցուցաբերելու, նոր դիմումներ չներկայացնելու` ավելի խիստ վարչական պատասխանատվության ենթարկելու համար խնդիրներ չառաջացնելու, դարձյալ հանդես գալով որպես փաստաբան և հիշյալ կառույցների մարզային ներկայացուցիչ` Աշոտ Կույումջյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 1500 ԱՄՆ դոլար»:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

15:36 05/05/2015  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանը մեկ դրվագով արդարացվեց, մյուսով մեղավոր ճանաչվեց
18:20 04/05/2015  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Արշավիր Խալափյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
12:45 24/03/2015  |  Քրեական խրոնիկոն «Մենք Արշավիր Խալափյանի պաշտպանությունից ելնող գործողություններ ենք կատարելու». փաստաբաններ
17:08 20/03/2015  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Արշավիր Խալափյանի դեմ արհեստական գործ են սարքել. նրան ցանկանում են ազատազրկել, մեզ էլ՝ զրկել արդյունավետ պաշտպանության իրավունքից. վստահորդներ
17:05 11/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբան Արշավիր Խալափյանը մեղադրվում է առեւտրային կաշառք ստանալու մեջ. Գործը դատարանում է
19:27 06/08/2014  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Արշավիր Խալափյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
22:52 05/08/2014  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Արշավիր Խալափյանին տրվել է գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորություն
17:21 05/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրշավիր Խալափյան. Քանի դեռ ազատության մեջ էի, լուրջ խնդիրներ էի ստեղծում իմ դեմ սկսված հաշվեհարդարի առաջին պատվիրատուների համար
15:27 05/08/2014  |  Քրեական խրոնիկոն ՁՊՎ-ում պահվող փաստաբանն իր ձերբակալությունն ապօրինի է համարում
19:54 04/08/2014  |  ԼՐԱՀՈՍՓՊ խորհրդի անդամ Գևորգ Գյոզալյանը գնացել է աջակցություն հայտնելու հացադուլ սկսած գործընկերոջը

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]