ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ-ը զերծ մնաց ԼՂ կարգավիճակի հարցին անդրադառնալուց. Գևորգ Կոստանյան 06/16/2015 21:57 | ԼՐԱՀՈՍ
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռները։ Վճիռների հրապարակումից հետո ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեկնաբանեց դատարանի կայացրած վճիռները։
Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ ՄԻԵԴ-ն այս երկու գործերը 2006թ․-ից սկսած զուգահեռաբար քննության է ենթարկել և վճիռներն էլ հրապարակվեցին նույն օրը, ինչը վկայում է, որ 2 գործերի նկատմամբ դատարանը փորձել է հնարավորինս նույնական մոտեցում ցուցաբերել՝ հավասարություն պահելու նպատակով։
««Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով մի քանի շատ կարևոր դրույթներ կան, որոնց վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել։ Առաջինն այն է, որ ՄԻԵԴ-ը, քննարկելով Հայաստանի իրավազորության խնդիրը Լեռնային Ղարաբաղի տարածքում, եկել է կարևոր եզրահանգման․ ֆիսքել է, որ Հայաստանն ունի ազդեցություն ԼՂՀ-ում և այդ ազդեցությունը դրսևորվում է տնտեսական, սոցիալական, քաղաքական ու տարաբնույթ օժանդակություններ տրամադրելու եղանակով, սակայն միաժամանակ Եվրոպական դատարանը ֆիքսել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի իրականացնում իշխանություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչպես պնդում էին դիմումատուները՝ այս դեպքում ադրբեջանցիները։ Այսինքն, դատարանը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղն ունի ինքնուրույն իշխանություն, որն իրականացնում են այն իր տարածքում և ՀՀ-ի իշխանությունը չունի իշխանություն այդ տարածքում։ ՀՀ-ն ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով իրավազորություն ԼՂՀ տարածքում վերոնշյալ օժանդակության ամբողջության ուժով։ Սա կարևորագույն դրույթ է»,- Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասաց Գևորգ Կոստանյանը։
Վճռում կարևորագույն ուղղությունը, ինչպես ասաց Գևորգ Կոստանյանը, նաև այն է, որ ՄԻԵԴ-ը զերծ է մնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավիճակի հարցին անդրադառնալուց՝ նկատի ունենալով, որ այս հակամարտության կարգավորման հարթակը Մինսկի խումբն է։
«Եվրոպական դատարանը հարցերին մոտեցել է միայն մարդու իրավունքների տեսակետից՝ սահմանելով, որ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով խախտվել են մարդկանց իրավունքները, սակայն, նկատի ունենալով խնդրի բարդությունը, որ գործ ունենք, ըստ էության, առանձին՝ թեկուզ միջազգային իրավունքի տեսակետից դեռևս չճանաչված մի պետության հետ, հետևաբար 1 տարի ժամանակ է տվել կողմերին, որպեսզի քննարկման առարկա դառնա փախստականներին փոխհատուցման հարցի կարգավորումը»,-ասաց ՀՀ կառավարության ներկայացուցիչը։
Զուգահեռ անցկացնելով «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ ՄԻԵԴ-ը կրկին գտել է, որ Ադրբեջանը պատասխանատու է այդ անձանց՝ այս դեպքում հայ փախստականի, իրավունքների խախտման համար և ճանաչել է խախտման փաստը և միևնույն սկզբունքով ժամանակ տալով կողմերին՝ 1 տարվա ընթացքում քննարկել փոխհատուցման չափերը։
«Այս 2 գործերն էլ վերաբերում են կոնկրետ անձանց իրավունքների խախտմանն ու նրանց փոխհատուցմանը։ Սակայն շատ կարևոր է, որ առաջին անգամ իրավական հարթության մեջ քննարկվեց տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները, որը հիմք է տալիս մյուս տեղահանված անձանց ունենալ այնպիսի գործիքներ, որոնք կարող են օգտագործել՝ իրենց իրավունքները ՄԻԵԴ-ում պաշտպանելու համար», - ասաց Գևորգ Կոստանյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ