ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կայքերը կարող են պատասխանատվության ենթարկվել ընթերցողների գրած մեկնաբանությունների համար 06/16/2015 22:19 | Քաղաքացիական իրավունք
Էլեկտրոնային ԶԼՄ-ներն այսուհետ կարող են պատասխանատվության ենթարկվել ոչ միայն իրենց կայքերում հրապարակված լրագրողական, հեղինակային նյութերի, այլև կայքում ընթերցողների թողած մեկնաբանությունների բովանդակության համար: Նման նախադեպային վճիռ է այսօր կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ Մեծ պալատի կողմից քննվող «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով:
2009 թ-ին ներկայացված այս գանգատով դիմումատուն՝ Էստոնական խոշոր էլեկտրոնային «Delfi» լրատվական կայքի սեփականատեր «Delfi AS» ՍՊԸ-ն վիճարկում էր 2006 թ-ին կայքում հրապարակված մի մեկնաբանության համար իր պատասխանատվության հարցը: Լաստանավային ընկերության մասին հոդվածի տակ կայքի ընթերցողները մեկնաբանություններ էի գրել, որոնցում վիրավորական արտահայտություններ էին արել ընկերության ու դրա սեփականատիրոջ հասցեին:
Հրապարակումից 6 շաբաթ անց ընկերությունը դիմում է կայքին՝ պահանջելով հանել վիրավորական մեկնաբանությունները: Ու թեև կայքը հանել էր դրանք, բայց ընկերության ղեկավարությունը դիմել էր դատարան: Դատարանն էլ այդ մեկնաբանությունները համարել էր զրպարտչական և հօգուտ Delfi-ի 5000 կրոնի (շուրջ 320 եվրո) փոխհատուցման վճիռ կայացրել:
Չհամաձայնելով այս վճռի հետ` լրատվական կայքը սպառել էր ներպետական ատյաններն ու դիմել ՄԻԵԴ:
ՄԻԵԴ-ը, սակայն, այսօր հրապարակած իր վճռով ևս փաստում է, որ տվյալ գործում Մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում չի հայտնաբերել, և հաստատել լրատվամիջոցի պատասխանատվությունն իր կայքում հրապարակված մեկնաբանությունների համար, հատկապես եթե դրանք պարունակում են ռասիզմ, քսենոֆոբիա, վիրավորանք եւ զրպարտություն:
«Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով ՄԻԵԴ այս վճռի հնարավոր իրավական հետևանքները, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը մասնավորապես ասաց. «Նյութը հանելու պարտականություն ծնվում է այն պահից, երբ գրավոր ծանուցում է ստանում, որ՝ «այդ նյութը հանեք»: Դա կոչվում է «ծանուցել և հանել» պաշտպանություն (notice and take down): Լրատվամիջոցն ասում է. «այն պահին, երբ ես ստացա նամակը, անմիջապես հանել եմ»: Դատարանն ասում է. «դա պարզ է, բայց մինչև ծանուցումը ստանալը (իսկ ծանուցումը ստացել է 6 շաբաթ հետո), 6 շաբաթ շարունակ այդ գործարար համբավին վնասող բնույթի ինֆորմացիան անընդհատ գեներացվում էր ձեր կայքում, դու որևէ գործողության չես դիմել, և դու չէիր կարող չիմանալ, որ այդ ինֆորմացիան վնասում է տնտեսվարող սուբյեկտի գործարար համբավը, և չէիր կարող չիմանալ, որ դա որպես լրատվական նյութ անհամաչափ խոսք էր, այսինքն՝ զրպարտող բնույթի էր: Ուստի քեզ մոտ պարտավորությունը ծնվել է իմանալու պահից, ոչ թե ձևական առումով ծանուցումը ստանալու պահին»:
Արա Ղազարյանի մեկնաբանությամբ, այսպիսով ՄԻԵԴ-ը, փաստորեն «ձևականությունների հետևից չի ընկնել», այսինքն՝ հաշվի չի առել, ծանուցումը ստանալու հանգամանքը, այլ գտել է, որ անկախ դրանից լրատվամիջոցը պարտավոր էր հեռացնել տվյալ մեկնաբանությունները կայքից:
Ըստ Արա Ղազարյանի` նման որոշման համար ՄԻԵԴ-ը հաշվի է առել համացանցի այն բույթը, որ «մեկ անգամ ինտերնետ մտած ինֆորմացիան, եթե դա արատավորող բնույթի է, այդպես էլ մնում է»: «Այսինքն առանձնահատուկ մոտեցում ցուցաբերեց ինտերնետի հարցում»,- ասաց մեր զրուցակիցը:
Ի դեպ, համացանցում հայտնված վիրավորական ու զրպարտչական նյութերի վերաբերյալ Հայաստանում ևս բանավեճը գնալով թեժանում է, արդեն կան նաև դատական գործեր:
«Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այսօր դատական գործ ունի, որով պահանջում է Blognews-ից ոչ միայն ներողություն խնդրել, այլև նյութը հանել: Blognews-ն էլ ասում է՝ ես այդպիսի պարտավորություն օրենքով չունեմ»,- ասաց Արա Ղազարյանը՝ կարծիք հայտնելով, որ առաջիկայում մեր երկրում ևս համացանցի համար պատասխանատվություն կկիրառվի: «Հենց թեկուզ ֆեյքերի մասին օրենքը: Այդ օրենքն ասում էր՝ քաղաքացուն տվեք նաև իրավունք, որպեսզի նա պահանջի նյութը հանել: Նման իրավունք այսօր մենք չունենք», -ասաց իրավաբանն ու հիշեցրեց, որ «Դատարանը որոշում է կայացրել մոռացված լինելու իրավունքի մասին: Այսինքն՝ քաղաքացին կարող է դիմել google-ին` պահանջելով, որ իր մասին ինտերնետում առկա ինֆորմացիան հանվի, ինչը ևս լրացուցիչ իրավունք է ընձեռում անձին՝ անցանկալի հրապարակումներից զերծ մնալու համար:
«Հաշվի առնելով ինտերնետի դժվար կառավարվող բնույթը` մտովի պատկերացրեք Հայաստանում ի՞նչ վիճակ է: Հազարավոր ֆեյքեր կան, որոնք ամեն օր հազարավոր մարդկաց վիրավորում ու զրպարտում են: Դա փաստ է: Այստեղ պետք է նորովի մոտեցում ցուցաբերել»:
Հարցին, թե նման սահմանափակումները չե՞ն կարող արդյոք վնասել ազատ խոսքի իրվունքին կամ կիրառվել լրատվամիջոցի դեմ` Արա Ղազարյանը պատասխանեց. «Եթե անգամ մի փոքր էլ սահմանափակում է, ապա լրագրողի աշխատանքը չի տուժի, եթե լրագրողը բարեխիղճ է: Այս ամենը վերաբերում է անբարեխիղճ լրատվությանը, անպատասխանատու լրագրությանը»:
Ինչ վերաբերում է «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով ՄԻԵԴ-ի այսօր կայացրած վճռի նախադեպ ձևավորելուն, և դրա՝ լրատվամիջոցների դեմ կիրառելու հնարավորությանը, ապա Արա Ղազարյանի կարծիքով հանրության ինֆորմացիա ստանալու իրավունքը նման վճիռներից չի տուժի: Բացի այդ` նա նշեց, որ այսօր գրեթե բոլոր առցանց լրատվամիջոցները վերահսկում են կայքերում հայտնվող մեկնաբանությունների բովանդակությունը: Դրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ Դելֆիի գործով ՄԻԵԴ-ը հավասար մոտեցումներ է կիրառել լրատվական նյութի ու լրատվական նյութի տակ դրվող մեկնաբանություններին:
«Ինտերնետի ծավալվող բնույթը մեզ ստիպում է իրավաբանության մեջ անընդհատ փոփոխություններ փնտրել: Եվ դա այնքան էլ վատ չէ: Միևնույն է, եթե լրագրողը բարեխղճորեն է գործում, խոսքի ազատության բոլոր պատշտպանական համակարգերը նրա համար աշխատում են: Եթե անբարեխիղճ է գործում, այդ պաշտպանական համակարգերն իր դեմ են շուռ գալիս»,- ասաց Արա Ղազարյանը:
Այսպիսով, ՄԻԵԴ վճիռը որպես նախադեպ դիտարկելով, փաստորեն, ազգային դատարաններն այսուհետ ևս կարող են բողոքի առկայության դեպքում ֆինանսական պատասխանատվության ենթարկել ԶԼՄ-ին, եթե համանման բնույթի մեկնաբանությունը շատ արագ չի վերացվել կայքից:
Իսկ սա իր հերթին նշանակում է, որ շաբաթը 7 օր, օրը 24 ժամ, կայքերը պատասխանատվություն են կրելու իրենց էջերում օգտատերերի մեկնաբանությունների համար և պարտավոր են գիշեր-ցերեկ վերահսկել դրանց բովանդակությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ