ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուբայում սպանության գործով ի սկզբանե մոտավորապես քննությունը դարձել է դոգմա. Կարեն Հակոբյան 06/16/2015 19:31 | Քրեական խրոնիկոն
Առանձնապես խոշոր չափերի ադամանդներ հափշտակելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործով այսօր սկսվեց դատաքննությունը:
Գործով անցնող բոլոր երեք ամբաստանյալները ՀՀ քաղաքացիներ են, նրանց առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն և 215-րդ հոդվածի 4-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգություն:
Այսպես, ըստ մեղադրանքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հովհաննես Մելքոնյանը հանցանքներ կատարելու համար ստեղծել է կազմակերպված կայուն խումբ՝ դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իր հորեղբոր որդի Խոսրով Մելքոնյանին և նրա ընկերոջը` Սեմյոն Եդիգարյանին, նրանք խմբով կատարել են առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն և մաքսանենգություն:
Հովհաննես Մելքոնյանը 2012-2013թթ. ընթացքում հաճախակի արտագնա աշխատանքի է մեկնել Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաք, որտեղ զբաղվել է ադամանդների առք ու վաճառքով և այդ ժամանակ էլ գործնական հարաբերություններ է հաստատել ադամանդների վաճառքով զբաղվող «Color Source for Gold and Diamonds Company» ընկերությանը պատկանող գրասենյակի աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի հետ: Եվ ահա Հովհաննես Մելքոնյանը՝ 2013 թ. դեկտեմբերի 18-ին հերթական անգամ մեկնելով Դուբայ, մտադրվել է հիշյալ ընկերությունից ադամանդներ հափշտակելու նպատակով ավազակային հարձակում գործել Վաիիհավ Սալոնկիի նկատմամբ, ապօրինաբար, դիտավորությամբ վերջինս կյանքից զրկել, ընկերության գրասենյակից հափշտակել առանձնապես խոշոր չափերով ադամանդներ և դրանք մաքսանենգությամբ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:
Իր մտադրությունը իրականացնելու համար Հովհաննես Մելքոնյանն ստեղծել է կազմակերպված կայուն խումբ՝ դրանում ներգրավելով իր հորեղբոր որդուն՝ Խոսրով Մելքոնյանին և նրա ընկերոջը՝ Սեմյոն Եդիգարյանին, պլանավորել հանցագործությունների կատարումը, խմբի անդամներին պարզաբանել է հանցագործության կատարման մեխանիզմը և նրանց միջև կատարել դերաբաշխում: Հովհաննես Մելքոնյանը հոգացել է Խոսրով Մելքոնյանի և Սեմյոն Եդիգարյանի Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաք մեկնելու ծախսերը:
Խոսրով և Հովհաննես Մելքոնյանները հանդիպել են Վաիիհավ Սալոնկիի հետ և նպատակ ունենալով հանցանքի կատարման օրը ադամանդների հնարավորինս մեծ խմբաքանակ կենտրոնացնել, պատվիրել են ադամանդներ, պայմանավորվելով, որ 2014թ. հունվարի 22-ի երեկոյան կվերադառնան անհրաժեշտ գումարով և կկատարեն դրանց առք ու վաճառքի գործարքը:
Ժամը 20:15-ին Հովհաննես Մելքոնյանը և Սեմյոն Եդիգարյանը, ըստ մեղադրանքի, նախապես մշակված պլանի համաձայն, ադամանդները հափշտակելու նպատակով հարձակում են գործել Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի վրա, նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բռունցքներով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, քարշ տվել լոգարան, կպչուն ժապավենով Հովհաննես Մելքոնյանը կապել է Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի ձեռքերը, իսկ Սեմյոն Եդիգարյանը` ոտքերը, ապա ապօրինաբար Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկին կյանքից զրկելու դիտավորությամբ նրա գլխին անցկացրել են երկու պոլիէթիլենե փաթեթներ, դրանց եզրերը կպչուն ժապավենով ամուր սեղմելով, օդի հոսքը փակելով՝ մեխանիկական շնչահեղձության եղանակով ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել են Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիին և հափշտակել են «Color Source for Gold and Diamonds Company» ընկերության տնօրեն Ռահուլ Ռաջենդրա Կառնավարտին պատկանող առանձնապես խոշոր չափերի` 691.883.000 ՀՀ դրամին համարժեք 1.700.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, 6.800 կարատ տարբեր գույների ադամանդներ:
Այնուհետև, ժամը 21:31-ին, նախապես մշակված պլանի համաձայն, նրանք իրենց սպասող Խոսրով Մելքոնյանին են փոխանցել հափշտակած ադամանդները: Վերջինս էլ հափշտակած ադամանդները մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխելու նպատակով դրանք լցրել է տարբեր տեսակի օճառահեղուկի շշերի մեջ և դրանք տեղավորել Հովհաննես Մելքոնյանի ճամպրուկի մեջ, և նախապես պայմանավորված վայրում հանդիպել Հովհաննես Մելքոնյանին և Սեմյոն Եդիգարյանին:
Հովհաննես Մելքոնյանն իր, Խոսրով Մելքոնյանի և Սեմյոն Եդիգարյանի համար գնել է Դուբայ-Երևան առաջին իսկ չվերթի տոմսերն ու 2014թ. հունվարի 23-ին` ժամը 10:26–ին, Դուբայ-Երևան չվերթով ժամանել են Հայաստանի Հանրապետություն, ապա 12 հատ տարբեր տեսակի օճառահեղուկի շշերի մեջ թաքցրած խոշոր չափերի` 640.723.082 դրամ արժողության 1058.148 գրամ քաշով, 5.290.715 կարատ ադամանդները «Զվարթնոց» օդանավակայանում, մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելով, տեղափոխել են Երևան քաղաք, որտեղ էլ դրանք ՀՀ ոստիկանների կողմից հայտնաբերվել են Հովհաննես Մելքոնյանի ուղեբեռի զննությամբ, իսկ մնացած 1509.285 կարատ ադամանդները չեն հայտնաբերվել:
Գործով երեք ամբաստանյալներն էլ հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում մեղադրանքի և ոչ մի հոդվածով: Մասնավորապես, Խոսրով Մելքոնյանը նշեց, որ ինքը մեղադրանքի երեք հոդվածների հետ էլ կապ չունի: Խոսրով Մելքոնյանին տնից, իսկ Հովհաննես Մելքոնյանին «սամալյոտում են» ձերբակալել, ուստի, ըստ ամբաստանյալների, իրենք ինչպե՞ս կարող էին մաքսանենգություն կատարել: Սեմյոն Եդիգարյանը՝ կտրականապես չընդունելով մեղադրանքը, հավելեց «քննիչի ցուցմունքն անհիմն է, ինչ մտքով անցել է, այն էլ գրել է»:
Այսօր դատարանում հարցաքննվեցին չորս վկաներ, նրանցից երկուսը՝ Դավիթն ու Արամն (վերջինս Բագրատաշենի մաքսակետի մաքսավոր է, ով այդ ժամանակ գտնվում էր արձակուրդում), ընկերներ են, վերադառնում էին Դուբայից: Նրանց ձերբակալել էին ինքնաթիռից դուրս գալուն պես, ձեռնաշղթաներ հագցրել, ապա 12 ժամ անց ազատ արձակել՝ ասելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել: Նրանց հետ միասին ձերբակալել էին նաև գործով ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանին:
Մինչ դատաքննության սկսվելը Սեմյոն Եդիգարյանի պաշտպան, փաստաբան Կարեն Հակոբյանը հայտարարեց, որ ինքը մեղադրող Արիս Բարսեղյանին բացարկ չի հայտնում, որովհետև եթե անգամ մեղադրողը փոխվի, դա ոչինչ չի փոխի՝ գործն ունի միջպետական ենթատեքստ, առնչվում է Հայաստան-Էմիրություններ հարաբերություններին, ըստ էության քաղաքական գործ է: Լրագրողների հետ զրույցում պաշտպանը հավելեց, որ գործի շրջանակում՝ «ի սկզբանե մոտավորապես քննությունը դարձել է դոգմա». «Հայաստանում գործում են Շարիաթի օրենքները»,- ասաց փաստաբանը:
Ամբաստանյալ Խոսրով Մելքոնյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդեց իր պաշտպանյալի մասով քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել՝ ըստ պաշտպանի, գործում չկա գեթ մեկ հիմնավոր ապացույց, որ նա կատարել է իրեն մեղսագրվող արարքները, մեղադրանքը հիմնված է ենթադրությունների վրա:
Դատարանը հետաձգեց միջնորդությանը լուծում տալը՝ ընդգծելով, որ դրան կանդրադառնա դատաքննության ավարտական փուլում կամ գուցե խորհրդակցական սենյակում՝ դատական ակտ կայացնելիս:
Պաշտպանը միջնորդեց ԱՄԷ-ի իրավապահ մարմիններից պահանջել դեպքի վայրի շենքի ու սենյակի մուտքի մոտ տեսաձայնագրող սարքերի տեսաձայնագրությունները, դրանք գործում ամբողջական չեն՝ պարզելու համար, թե ինչպես է պատահել, որ Խոսրով Մելքոնյանի մատնահետքը հայտնվել է սպանվածի սենյակում այն դեպքում, որ, ըստ ամբաստանյալի հայտարարության, ինքն այդ սենյակում չի եղել: Ս.Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանն իր հերթին միջնորդեց պահանջել բուն սենյակում տեսաձայնագրող սարքի տեսաձայնագրությունները: Դատարանն որոշեց այս միջնորդությունների քննարկումն ու լուծումը նույնպես հետաձգել և դրանց անդրադառնալ ապացույցների հետազոտությունից ու ամբաստանյալների հարցաքննությունից հետո:
Կարեն Հակոբյանը միջնորդեց նաև ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջել ԱՄԷ-ի միջնորդությունը քրեական գործ հարուցելու մասին՝ ըստ պաշտպանի, թեև ԱՄԷ-ի միջնորդության մեջ նշվում է սպանության ու կողոպուտի մասին, սակայն քրեական գործը հարուցվել է սպանության ու ավազակության հատկանիշներով: Միջնորդության լուծումը էական նշանություն ունի, ըստ պաշտպանի, քրեաիրավական որակումների ու ապացույցների թույլատրելիության տեսանկյունից: Որոշվեց, որ նախ պաշտպանն ինքնուրույն կփորձի դատախազությունից ստանալ փաստաթուղթը, իսկ եթե դատարանի միջամտության կարիք լինի, ապա փաստաթուղթը կպահանջի դատարանը:
Դատարանը մերժեց Է.Աղաջանյանի միջնորդությունները Հովհաննես Մելքոնյանի նկատմամբ ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու, Խոսրով Մելքոնյանի կալանավորումը վերացնելու, կամ այլ խափանման միջոցով կամ գրավով փոխարինելու մասին՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Նույն պատճառաբանությամբ մերժվեց նաև պաշտպան Կարեն Հակոբյանի միջնորդությունը Սեմյոն Եդիգարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնելու մասին՝ ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը նախաքննության ընթացքում կալանքի մեջ է գտնվել մեկ տարի չորս ամիս և յոթն օր ժամկետով՝ թույլատրելի մեկ տարվա փոխարեն, այսինքն՝ կալանքն եղել է ապօրինի, և այն ենթակա է վերացման:
Այս միջնորդությունները մերժելու որոշումները կբողոքարկվեն վերադաս դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան