ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի գործում մեկ նյութեր են կորում, մեկ էլ անհասկանալի կերպով՝ հայտնվում. Հայկ Ալումյան 06/15/2015 20:43 | Քրեական խրոնիկոն
Սյունիքի մարզպետի տան մոտ զինված միջադեպի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի, ու նրա ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների գործով դատական նիստում վերջինս այսօր ժամանակ է խնդրել՝ ԱԱԾ հարցում ուղղելու և դրա պատասխանը դատարանին ներկայացնելու համար: Դատարանը բավարարել է միջնորդությունը:
Խոսքը Սուրիկ Խաչատրյանի վարորդի ու երկու ազգականների հեռախոսահամարները լսելու ու ձայնագրառելու մասին դատարանի որոշումը չկատարելու պատճառների վերաբերյալ ԱԱԾ-ին հարցում ուղղելու մասին է: Բուն միջադեպի քննության գործով Սյունիքի մարզի դատարանն արդեն հարցում ուղղել է ԱԱԾ-ին, սակայն Հայկ Ալումյանի գնահատմամբ, այն որևէ հստակություն չի մտցնում, թե ինչ տեխնիկական պատճառներ են եղել, որոնք թույլ չեն տվել կատարել հեռախոսների ձայնագրառումների մասին դատարանի որոշումը:
Փաստաբանը հարցում ուղղելու հարցը բողոքների գործով դատական նիստում բարձրացրել էր այն բանից հետո, երբ դատարանը մերժել էր այդ հարցումն ուղղել ԱԱԾ-ին:
Հայկ Ալումյանը մինչ այդ, դատական նիստում, ներկայացրել է ապացույց զինված միջադեպի գործում ավելացած պահունակի մասին. ըստ Արագած Ղևոնդյանի ցուցմունքի, իրեն Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցում տվել են ատրճանակ, որը պահունակ չի ունեցել, մինչդեռ քրեական գործում այն հայտնվել է պահունակի հետ միասին՝ ե՞րբ և ինչպե՞ս է այն հայտնվել, գործից չի հասկացվում:
Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ գործում մեկ նյութեր են կորում, մեկ էլ անհասկանալի կերպով հայտնվում: Փաստաբանը պարզաբանեց, որ ատրճանակն, իբր, սպանված Ավետիք Բուդաղյանինն է եղել, սակայն այդ դեպքում ստացվում է, որ վերջինս չէր կարող կրակել առանց պահունակի ատրճանակից:
Հայկ Ալումյանը նաև այսօր դատարանին է ներկայացրել մեկ այլ գործով դատախազի որոշումը, որով վերացվել է մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումը: Մահացածի այրին այդ գործով բողոք էր ներկայացրել դատախազին՝ պահանջելով, որ իր ամուսնու մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու հարցը քննի դատարանը և ոչ թե նախաքննական մարմինը:
Մինչդեռ Սյունիքի գործով Ավետիք Բուդաղյանի մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը դատախազը թողել է անփոփոխ՝ ինչպե՞ս է պատահել, որ մի դեպքում դատախազը վերացնում է քննիչի որոշումը, իսկ մյուս դեպքում՝ ոչ, հարց է տալիս Հայկ Ալումյանը: Փաստաբանը դատարանին է ներկայացրել այս հարցի առնչությամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը:
Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Սյունիքի զինված միջադեպի գործն ուղարկվել է պաշտպանության նախարարության քննչական բաժին այն հիմքով, որ Արտակ Բուդաղյանը զինծառայող է և նրան հանցագործություն է վերագրվում: Մինչդեռ այդ ժամանակ և դրանից հետո Արտակ Բուդաղյանը գործով վկա էր և նրան հանցագործություն չէր վերագրվում, ուստի, ըստ Հայկ Ալումյանի, որևէ իրավական հիմք չկար գործը ՊՆ քննչական բաժին ուղարկելու համար: Այսինքն, փաստաբանի եզրահանգմամբ, գործը քննվել է ոչ պատշաճ մարմնի կողմից և այդ մարմնի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն ևս անօրինական են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից