ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/21/2025 08:16
Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
01/21/2025 08:10
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
01/21/2025 08:07
Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ»
01/21/2025 08:03
Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ»
01/21/2025 07:58
Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ»
01/21/2025 07:55
Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ»
01/21/2025 07:50
Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»
01/20/2025 21:00
Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը
01/20/2025 20:52
Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել
01/20/2025 20:50
Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել
01/20/2025 20:36
Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
01/20/2025 20:32
Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
01/20/2025 20:20
Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել
01/20/2025 20:06
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/20/2025 19:49
Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում
01/20/2025 19:39
ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ
01/20/2025 19:27
Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը
01/20/2025 19:15
Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան
01/20/2025 19:01
Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին
01/20/2025 18:53
Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ)
01/20/2025 18:50
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
01/20/2025 18:45
Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ)
01/20/2025 18:42
Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին
01/20/2025 18:39
Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի
01/20/2025 18:37
Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար
01/20/2025 18:11
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
01/20/2025 17:54
Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին
01/20/2025 17:34
Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
01/20/2025 17:30
«Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում
01/20/2025 17:14
Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ)
01/20/2025 16:56
Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը
01/20/2025 16:52
Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում)
01/20/2025 16:48
Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա
01/20/2025 16:43
«Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ)
01/20/2025 16:33
Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ
01/20/2025 16:06
Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ
01/20/2025 15:26
Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան
01/20/2025 15:20
Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար
01/20/2025 15:18
Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել
01/20/2025 15:09
Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը
01/20/2025 15:03
Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են
01/20/2025 14:57
37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները
01/20/2025 14:51
Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին
01/20/2025 14:49
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ
01/20/2025 14:42
Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
01/20/2025 14:30
Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան
01/20/2025 14:26
Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան
01/20/2025 14:20
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին
01/20/2025 14:07
Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է
01/20/2025 14:02
Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին
01/19/2025 19:07
Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան
01/19/2025 17:07
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
01/20/2025 10:48
Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված)
01/20/2025 18:45
Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ)
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/19/2025 21:36
Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
01/20/2025 15:09
Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը
01/19/2025 17:48
Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
01/20/2025 12:21
Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար
01/19/2025 18:19
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
01/20/2025 15:18
Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել
01/19/2025 22:33
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
01/20/2025 19:15
Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան
01/20/2025 11:18
«Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև
01/20/2025 13:49
Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է
01/20/2025 10:55
Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին
01/20/2025 12:48
Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում
01/20/2025 18:53
Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ)
01/19/2025 20:20
Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով
«Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե քանի ապօրինի տեղադրված գազի բալոն է շահագործվում Հայաստանում». Լևոն Խալիկյան 06/13/2015 14:25 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2008թ-ին կառավարությունը որոշում կայացրեց ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) բաշխիչ աշտարակների տեղադրման մասին: Այս աշտարակները պետք է ավտոմատ կերպով հսկեին գազալցակայանում լիցքավորվող գազի ճնշումն ու ջերմաստիճանը՝ բացառելով ոչ միայն հնարավոր վտանգը, այլև չարաշահումները:
2013թ-ին, սակայն կայանների մեծ մասը նման աշտարակներ չուներ: Եվ միայն 2013թ- դեկտեմբերին, Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության գործուն միջամտության արդյունքում ԱԳԼՃԿ-ներն ստիպված եղան կատարել օրենքի պահանջը: Թվում էր, թե անվտանգության խնդիրը լուծվեց, բայց 2 տարի անց, այսօր դարձյալ պայթյուններ են տեղի ունենում, դրանց համար պատասխանատվության սլաքն ուղղվում է նաև ԱԳԼՃԿ-ների ուղղությամբ:
Այս թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանի հետ:
- Խոսակցություններ կան, որ ԱԳԼՃԿ-ներում նախատեսվածից ավելի բարձր ճնշմամբ գազ են լիցքավորում, ինչը, բաշխիչ աշտարակների դեպքում, պետք է որ բացառվեր: Հնարավո՞ր է, որ ԱԳԼՃԿ-ները գտել են օրենքը շրջանցելու տարբերակներ:
- Գազը ինչո՞վ են գնում. կիլոգրամով: Նախկինում, երբ որ բաշխիչ աշտարակը չկար, ի՞նչն էր երևում. Մթնոլորտային ճնշումը: Ստացվում էր, որ մարդը գալիս էր գազալցակայան, վճարում էր կիլոգրամի համար, բայց տեսնում էր մթնոլորտային ճնշումը: Հիմա գնե՞ց այդ մարդը, ասենք 2 կգ գազ, ոչ ոք չէր կարող ասել: Առաջին ամենակարևոր խնդիրը բաշխիչ աշտարակների տեղադրմամբ դա է լուծվել: Այսինքն՝ այն տարածված կարծիքը, որ եթե ճնշումը բարձր է, ուրեմն ամեն ինչ լավ է, սխալ է: Գազը կիլոգրամով ես գնում, ինչ կապ ունի, թե որքան է մթնոլորտային ճնշումը բարձր կամ ցածր:
Երկրորդ խնդիրը՝ նախկինում տեսած կլինեք՝ ամեն տեղ գրված էր ՙսառը գազ՚: Հիմա ոչ մի տեղ չկա գրված, որովհետև, ըստ տեխկանոնակարգի, գազի ջերմաստիճանը որոշվում է ամառ-ձմեռ որոշակի տատանումով հաշվարկված ֆորմուլայով: Եվ չի կարող այդ տատանումը լինել նորմայից ցածր:
Երրորդը՝ մթնոլորտային ճնշումն է: Ցանկացած բաշխիչ աշտարակ ստուգաչափվում է չափագիտական ազգային ինստիտուտում: Այսինքն՝ բաշխիչ աշտարակը բերեցին, տեղադրեցին, Չափագիտական ազգային ինստիտուտի տեսուչը գալիս ստուգաչափում է, կապարակնքում: նոր դրանից հետո թույլ է տրվում աշխատել: Երբ որ մենք մոտենում ենք ԱԳԼՃԿ՝ ստուգումներ իրականացնելու, մեզ տալիս են ազգային ինստիտուտի կողմից տրված վկայականը ու նաև նայում ենք կապարակնիքը: Դա նշանակում է, որ ազգային ինստիտուտը ստուգել է՝ կիլոգրամը ճիշտ է, մթնոլորտային ճնշումը ճիշտ է, ջերմաստիճանը ճիշտ է:
- 2013թ-ի վերջում բոլորը ԱԳԼՃԿ-ները տեղադրեցին բաշխիչ աշտարակները: Դրանից հետո տեսչությունը ստուգումներ իրականացրե՞լ է դրանց աշխատանքի որակի նկատմամբ:
- 2008թ-ին կայացվեց կառավարության որոշումը, որ ՀՀ բոլոր ԱԳԼՃԿ-ները պետք է ունենան բաշխիչ աշտարակներ: 2011թ-ին տեսչությանը կառավարությունը հանձնարարեց կատարել ոլորտային ուսումնասիրություն: Այդ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստանում գրանցված 303 ԱԳԼՃԿ-ներից միայն 5-ում են տեղադրված բաշխիչ աշտարակներ: Ու եթե նայենք 2011-ին շատ ավելի շատ պայթյուներ են տեղի ունեցել, որովհետև եթե բալոնը նախատեսված էր 1 կգ-ի համար, կիլոգրամը ոչ ոք չէր տեսնում, թե ինչքան լիցքավորվեց:
2011-ին ուսումնասիրությունն իրականացվեց, ուսումնասիրությունից հետո որոշվեց, որ պետք է ստուգումներ իրականացվեն: Դրանց արդյունքում բավականին ԱԳԼՃԿ-ների գործունեություն կասեցվեց: Այսինքն՝ բաշխիչ աշտարակներ չտեղադրած կայաններին արգելվեց աշխատել: Այսօր գործող ԱԳԼՃԿ-ները 100%-ով ապահովված են բաշխիչ աշտարակներով:
- Փաստորեն, ԱԳԼՃԿ-ները, ըստ ձեզ որևէ խնդիր չունեն: Այդ դեպքում, ինչո՞վ բացատրել վերջին շրջանում հաճախացած պայթյունները:
- Ես կարող եմ ասել թե որտեղից է գալիս խնդիրը՝ ապօրինի ձևով գազի բալոն տեղադրելն այսօր ոչ մի պատասխանատվություն չի ենթադրում: Այսինքն՝ եթե այդ գազի բալոնը պետք է լինի փորձարկված, պետք է լինի համապատասխան հավատարմագրված կազմակերպության կողմից տեղադրված, այսօր եթե մենք որոշենք, որ մեր մեքենայի վրա պետք է գազի բալոն դնենք, գնանք ինչ-որ մի ծանոթի մոտ, ինչ-որ մի լավ ընկերոջից այդ բալոնն առնենք ու տեղադրենք, չկա դրա համար որևէ պատասխանատվություն:
Այս մասը պետք է խիստ վերահսկելի լինի, գազի բալոնը պետք է փորձարկված լինի, պետք է տեղադրված լինի համապատասխան կազմակերպության կողմից: Շատ դեպքերում, ինչ-որ տեղից բալոնները բերում են, լավ ներկում են ու նորի տեղ վաճառում կամ տեղադրում: Այստեղ արդեն վարորդի խղճի վրա է. կարող է ավելի էժան տարբերակն ընտրել, բայց ոչ անվտանգ, կարող է մի քիչ ավելի թանկ վճարել, բայց հավատարմագրված կազմակերպությունում տեղադրել բալոնը, տեղադրելուց առաջ փորձարկել, ստանալ համապատասխան կտրոն, որի վրա նշվում է, որ այդ բալոնն անվտանգ է 2 տարի շահագործման համար: Գազալցակայանում էլ պարտավոր են առանց այդ կտրոնի չլիցքավորել:
Խնդիրը ոչ այնքան ԱԳԼՃԿ-ներն են, որքան այն, որ ապօրինի գազի բալոն տեղադրելու ու շահագործելու համար պատասխանատվության միջոց չկա: Իսկ մեր երկրում առանց փորձարկելու, հարևանի տանը գազի բալոն տեղադրելը ահավոր տարածված է, ահավոր: Կարող են ասել՝ մի հատ լավ բալոն կա, կես գնով տալիս է: Մարդն էլ գնում է այդ կես գնով բալոնը: Մի հատ էլ լավ ընկեր կա՝ կես գնով տեղադրում է: Չկա դրա համար որևէ պատասխանատվություն: Իսկ եթե լիներ պատասխանատվության միջոց, շատ մեծ քանակով ավտոմեքենաներ կտուգանվեին, կամ կստիպեին ապամոնտաժել:
Այսօր շատ են ավտոմեքենաները, որոնք 10-12 տարի առաջ գազի բալոնը տեղադրել են ու դրանից հետո ոչ մի անգամ չեն փորձաքննել: Հասկանալի է՝ փորձաքննությունը հավելյալ ծախս է, բայց այդ 12 տարվա բալոնը ոնց որ ավտոմեքենայի մեջ ռումբ լինի տեղադրված:
Ստացվում է, որ ԱԳԼՃԿ-ն, որ իր փորձարկումներն արել է, չափագրումներն արել է, օրինական աշխատում է, մեկ էլ մի օր գալիս է մի ավտոմեքենա, որ 12 տարի առաջ գազի բալոնը տեղադրել է, ոչ լսել է, ոչ էլ ուզում է լսել, որ գազի բալոնը պետք է փորձարկել, ու լիցքավորելիս պայթում է:
Հիմա խնդիրը ոչ այնքան ԱԳԼՃԿ-ինն է, որքան վարորդինը:
- Բայց չէ՞, որ ԱԳԼՃԿ-ի աշխատակիցն էլ պարտավոր է նախ ճշտել, թե ինչ բալոն է լիցքավորում և կարելի է այն ընդհանրապես լիցքավորել:
- Իհարկե խնդիրն ինչ-որ չափով նաև ԱԳԼՃԿ-ինն է: Այո, աշխատակիցը պարտավոր է ստուգել կտրոնը, բալոնի անվտանգության ժամկետը, բայց իմ կարծիքով, ամենամեծ խնդիրը դա է: Մեր մասով ասեմ, որ այս դաշտը վերահսկելն ուղղակի անհնար է: Մենք չենք կարող բոլոր ավտոմեքենաները ստուգել: Ուղղակի պետք է վերահսկողությունը խստացվի, վերահսկելու միջոց գտնվի:
- Վերջին շրջանում գրանցված պայթյուններից հետո ՏԿԱԻՆ-ը ստուգումներ սկսեց ԱԳԼՃԿ-ներում ու բավական խախտումներ հայտնաբերեց: Միայն Երևանում արդեն 11-ը տուգանվել են, 2-ի գործունեությունը կասեցվել է: Դո՞ւք մասնակցել եք այս ստուգումներին:
- Համատեղ՝ ոչ, բայց մենք էլ նախատեսում ենք մեր ստուգումներն իրականացնել: Ու մեր ստուգումների առանձնահատկությունն այն է, որ բացի տուգանք նշանակելուց, ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում, մենք կասեցնում ենք այդ տնտեսվարողի գործունեությունը:
Բայց նորից եմ ասում՝ միայն մի կողմով խնդիրը չի լուծվի: Կարևոր է՝ ով և ինչպես է տեղադրում բալոնը: Չէ որ եթե մեքենայի մեջ գազի մի փոքր արտահոս լինի, մի ծխախոտն էլ բավական է, որ պայթի: Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե քանի ապօրինի տեղադրված գազի բալոն է շահագործվում Հայաստանում: Հավաստագրված ընկերություններից կարելի է ճշտել, թե քանի օրինական տեղադրված բալոն կա: Բայց իմ կարծիքով, ապօրինիները շատ ավելի շատ են:
-Վերջին դեպքերից հետո դարձյալ ակտիվացել են նաև Հայաստան մտնող գազի որակի նկատմամբ կասկածները: Դուք երբևէ ստուգումներ արե՞լ եք այս բնագավառում:
- Մենք 2011-12 թթ-ին ենք ստուգումներ իրականացրել: Ստուգել ենք գազի փորձարկման լաբորատորիաները, որտեղ գազն է փորձարկվում: Եվ ոչ մի խախտում չի հայտնաբերվել: Գիտեք, այդ խոսակցությունները ժամանակ առ ժամանակ տարածվում են: Բայց դրանք մեծ մասամբ անհիմն են: Նույն ձևով խոսում են, որ բենզինի հետ ջուր են խառնում, բայց դա ուղղակի անհնար է: Ով անի՝ նոբելյան մրցանակ կտան: Մի բան հստակ է, նույնիսկ ամենաանորակ գազը չի կարող առանց պատճառի պայթել: Ցանկացած գազ՝ լինի որակով, անորակ, սառը թե տաք, չպիտի պայթի: Թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է:
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
- 01/21/2025 08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ»
- 01/21/2025 07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
[]