Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Կինը ոտքերով հարվածներ է հասցրել «պատժված» տղամարդուն՝ հարցնելով՝ համոզվե՞ց, որ իրեն էլ պաշտպանողներ կան 06/13/2015   13:58  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Տղամարդուն առևանգելու ու շորթման վերաբերյալ գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:
 
29-ամյա Հայկը մեղավոր  է  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, այն է՝  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,   զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը,   և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ  հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝  առանձնապես խոշոր չափերով շորթում, և դատապարտվել  ազատազրկման  6 տարի 6 ամիս ժամկետով՝  առանց գույքի բռնագրավման:
 
27-ամյա Անին մեղավոր է  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ  զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելուն օժանդակելը, և  դատապարտվել 4  տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարվա փորձաշրջանով:  
 
Դատարանը  հաստատված է համարել, որ Հայկը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ,   որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով բացահայտ առևանգել է Վահեին, ինչպես նաև կատարել առանձնապես խոշոր չափերի գույքի շորթում: 
 
Գործով տուժող Վահեն նախկինում մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել ընկերուհիներ Լուսինեի և գործով ամբաստանյալ Անիի հետ: 2012 թվականի սեպտեմբերից նրանց հարաբերությունները խզվել են։ Չնայած դրան, Վահեն  պարբերաբար զանգահարել ու անհանգստացրել է Լուսինեին և Անիին: Հերթական հեռախոսազրույցի ժամանակ՝ 2013 թվականի փետրվարի 7-ին, վիճաբանել է նրանց հետ, որից հետո նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում, Վահեն գնացել է Երևանի Պռոշյան փողոցում գործող  «Ուրարտու»   ռեստորանային համալիր, որտեղ ծեծի է ենթարկել Լուսինեին։
 
Վահեի կողմից Լուսինեին ծեծի ենթարկելու և իրենց անհանգստացնելու մասին Անին  պատմել է իր մտերիմ Հայկին, ապա խնդրելու և համոզելու միջոցով դրդել  վերջինիս` առևանգել Վահեին ու պատժել նրան կատարածի համար։
 
Հայկն ընդունել է Անիի առաջարկը և Վահեի առևանգումն իրականացնելու նպատակով նախնական համաձայնության է եկել գործով չպարզված անձանց հետ  (գործով չպարզված մյուս անձանց կողմից մարդու առևանգում և շորթում կատարելու վերաբերյալ այս քրեական գործից մաս է անջատվել):
 
Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Անին  2013 թվականի փետրվարի 20-ին Վահեի հետ պարբերաբար հեռախոսակապ   պահելով,   Լուսինեի հետ հաշտեցնելու պատրվակով վերջինիս ժամադրել է և այդ մասին  հայտնել  Հայկին:
 
Հայկը 2013թ. փետրվարի 20-ին ժամը 20-ի սահմաններում, Անիի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն ինքնությունը չպարզված անձանց հետ, գնացել է պայմանավորված վայրը, ապա, Անիի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկանալով, որ Վահեն  քիչ հետո պետք է լինի այդ  վայրում, այնտեղ դարանակալել ու սպասել են նրա  ժամանելուն: Վահեն՝   հասնելով այնտեղ և Լուսինեին ու Անիին այնտեղ չտեսնելով, զանգահարել է վերջինիս, ով իջել է մինչև շենքի մուտքի մոտ: Վահեի գնալուց հետո Հայկն ինքնությունը չպարզված անձանց հետ հարձակվել է Վահեի վրա, ապա որպես զենք օգտագործվող առարկայով հարվածներ հասցրել վերջինիս գլխին, ծեծի ենթարկելով Վահեին՝   նրա կամքին հակառակ, նստեցրել են նրա կողմից վարած «Մերսեդես-Բենց CLK»  մակնիշի ավտոմեքենան, գլխին պարկ հագցրել և բացահայտ առևանգելով տեղափոխել ՀՀ Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում գտնվող  քարի չգործող արտադրամաս: 
 
Հայկը գործով չպարզված անձանց հետ 2013 թվականի փետրվարի 20-ից մինչև փետրվարի 21-ը՝ ժամը 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Վահեին պահել են հիշյալ արտադրամասում, որի ընթացքում պարբերաբար ծեծի ենթարկելով՝ վերջինիս առողջությանը պատճառել են թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։
 
Հայկը, սահմանազանցելով Անիի հետ նախապես ունեցած պայմանավորվածությունը, գործով չպարզված անձանց հետ Վահեի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 50.000-200.000 ԱՄՆ դոլար գումար:
 
Վահեն հայտնել է, որ չի կարող վճարել պահանջվող գումարը, որից հետո խմբի անդամները նրանից պահանջել են վաճառել բնակարանը, ավտոմեքենան և Երևանի Տերյան փողոցում կառուցվող սրճարանը, կամ նշված գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը հանձնել իրենց: Որպես պահանջվող գումարի մի մաս Հայկը և գործով չպարզված անձինք հափշտակել են Վահեի մոտ և նրա ավտոմեքենայի սրահում եղած՝   1.703.590 ՀՀ դրամ ընդհանուր արժողության «Բիլայն», «Սամսունգ»,  « Այֆոն-5» տեսակի բջջային հեռախոսները, «Apple»  ֆիրմայի «Այփադ»  համակարգիչը, պարանոցի ոսկյա շղթան՝ խաչով,  «ՄՌ-654Կ»  տեսակի օդաճնշիչ ատրճանակը, 13.000 ՌԴ ռուբլի և 100.000 ՀՀ դրամ գումարները։ Այնուհետև, Վահեից ստանալով մնացած գումարը հետագայում վճարելու մասին խոստում՝   2013 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, նրան ազատ են արձակել:
 
Դատարանն արձանագրել է, որ Անին  օժանդակել է Հայկին, որպեսզի վերջինս 2013թ. փետրվարի 20-ին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով բացահայտ առևանգեն Վահեին, ապա վերջինիս կամքին հակառակ տեղափոխեն ՀՀ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում գտնվող քարի արտադրամաս, որտեղ ծեծի են ենթարկել նրան: 
 
Անին Հայկին պատմել է, որ Վահեն անհանգստացնում է իրեն ու Լուսինեին:   Հետագայում Անին, Լուսինեն և Հայկը հանդիպել են, որի ժամանակ Անին Հայկին  պատմել է իր ու Վահեի միջև կայացած խոսակցության ձայնագրության մասին: Այդ ընթացքում, երբ Վահեին ասել է, որ կդիմի մարդկանց` ծագած խնդիրները լուծելու համար, Վահեն  ի պատասխան դրա հայհոյանքներ է տվել այն անձանց հասցեին, ովքեր կմիջամտեն Անիի համար: 
 
Անին և Լուսինեն  Հայկի պահանջով վերջինիս տեղեկություններ են հայտնել Վահեի մասին, որ նա ծնունդով Ստեփանավանից է, վարում է   «Համեր» մակնիշի ավտոմեքենա, որ նա Երևանի Կորյունի փողոցում ունի տարածք, որտեղ «կարաոկե» ակումբ է կառուցում, իսկ դրա շինարարությունը հովանավորում է  ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող նրա եղբայրը: Անին և Լուսինեն Հայկին   այդ ամենը պատմել են, որպեսզի նա իմանա, թե ում հետ է  «գործ ունենալու» : Դրանից հետո, Հայկը  տևական ժամանակ հետևել է Վահեի   առօրյա շարժին, տեղեկություններ հավաքել նրա կենցաղի և շրջապատի մասին։
 
Այնուհետև, 2013թ. փետրվարի 7-ին Վահեն տեղեկանալով, որ Լուսինեն, Անին  իրենց ընկերուհիների հետ Երևանում գործող «Ուրարտու»  ռեստորանային համալիրում տոնում են Անիի ծննդյան տարեդարձը, այցելել է հիշյալ ռեստորան և ծեծի է ենթարկել  Լուսինեին, որից հետո հեռացել:  Կատարվածի մասին Անին  զանգահարել և պատմել է Հայկին, ով հավաստիացրել է Անիին և Լուսինեին, որ կպատժի Վահեին իր ասածների ու արածների համար։
 
Դրանից հետո, 2013 թվականի փետրվարի 20-ին Անին Հայկի կողմից Վահեին հանդիպելու և նրան պատժելու նպատակով զանգահարել է Վահեին և խաբեությամբ՝ Լուսինեի հետ հաշտեցնելու պատրվակով, նրան հանդիպման է կանչել, հանդիպման վայրի և ժամի մասին Անին հեռախոսակապի միջոցով նախօրոք տեղեկացրել է Հայկին, ով տեղեկանալով Վահեի գալու ճիշտ ժամի մասին,  գործով չպարզված անձանց հետ դարանակալել ու սպասել են Վահեին:
 
Հայկի և Վահեի հանդիպումը, վերջինիս պատժելու գործընթացի հավանական խոչընդոտները՝ Վահեի  մոտ կասկած չհարուցելու, նրա փախուստը և հնարավոր ականատեսների միջամտությունը բացառելու նպատակով, Անին  Վահեին ուղղորդել է սպասել ոչ թե շենքի առջևում, այլ մոտենալ շենքի հետևի շքամուտքի մոտ՝   կեղծ պատրվակ բերելով,  որ շենքի դիմաց ավտոմեքենան է կայանում Լուսինեի ամուսինը և միայնակ դուրս է եկել շենքից։
 
Վահեն   ավտոմեքենան կայանել է Անիի կողմից նշված վայրում և իջել է ավտոմեքենայից, որից հետո շենքի մոտ դարանակալած Հայկը   և գործով չպարզված անձինք հարձակվել են նրա վրա, որպես զենք օգտագործվող առարկայով հարվածներ հասցրել վերջինիս գլխին,  ծեծի ենթարկելով Վահեին՝   նրա կամքին հակառակ, նստեցրել  են նրա կողմից վարած   «Մերսեդես-Բենց CLK»  մակնիշի   ավտոմեքենան, գլխին պարկ հագցրել և բացահայտ առևանգելով տեղափոխել են ՀՀ Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում գտնվող    քարի չգործող արտադրամաս:
 
Անին՝  տեսնելով, որ Հայկն   ընկերների հետ, զենքի գործադրմամբ առևանգել են Վահեին, բավարարված լինելով պատժման նման եղանակով, այդ մասին պատմել է Լուսինեին՝ ասելով, որ քիչ հետո իրենք էլ են գնալու մասնակցելու Վահեին պատժելու գործընթացին։ 
 
Դրանից հետո, Հայկի պահանջով հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով շենքի բակում փնտրել և իրենց հետ են վերցրել Վահեին պատկանող,  դեպքի ժամանակ գետին ընկած   «Այֆոն»  մոդելի բջջային հեռախոսը և ոսկյա խաչը,   Հայկից տեղեկանալով, որ առևանգված Վահեն  գտնվում է   հիշյալ արտադրամասում, Հայկի ծանոթի   ուղեկցությամբ նրա ավտոմեքենայով, գնացել է այդ  արտադրամաս, որտեղ Անին զայրույթն արտահայտելով՝   ոտքերով հարվածներ է հասցրել գետնին ընկած Վահեի մարմնի տարբեր մասերին, միաժամանակ հարցնելով վերջինիս, կատարվածից հետո արդյոք համոզվեց, որ իրեն էլ պաշտպանողներ կան, ինչից հետո վերադարձել է տուն:
 
Ի դեպ, դատական քննության ընթացքում` 10.02.2015թ. գործով մեղադրողը  որոշում է կայացրել Անիին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին՝  նրան նոր՝ մարդուն առևանգելուն  օժանադակելու մեղադրանք է առաջադրվել՝  նախկինում նույն արարքի դրդչություն կատարելու համար առաջադրված մեղադրանքի փոխարեն: 
 
Մեղադրողը գտել է, որ Անին իր գործողություններով ոչ թե դրդել է Հայկին, այսինքն՝   նրա մոտ առաջացրել է հավանական հանցավոր մտադրությունը, այլ վերջինիս մոտ արդեն իսկ առկա հանցավոր մտադրությունն իրականացնելուն օժանդակել է՝    խորհուրդներով, տեղեկատվություն տրամադրելով և խոչընդոտները վերացնելով։
 
Դատարանը պատիժ նշանակելիս  հաշվի է առել, որ Հայկն ու Անին   նախկինում դատված չեն եղել, մեղայականով  են  ներկայացել վարույթն իրականացնող մարմին, բնութագրվում  են  դրական, ինչպես նաև հաշվի է առնվել տուժողի խնդրանքն ամբաստանյալների նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու մասին:  Դատարանը հաշվի է առել նաև, որ Անիի   խնամքին է գտնվում նորածին՝  31.01.2015թ. ծնված երեխան:
 
 

Արխիվ

[]