Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»

Զինվորի ինքնասպանության գործով վկան դատարանում փոխում է ցուցմունքները 06/10/2015   11:09  |  Քրեական խրոնիկոն

 
Զինծառայողի ինքնասպանության գործով վկա-զինծառայողը դատաքննության ընթացքում հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից` հայտարարելով, թե դրանք քննիչի թելադրության հետևանքն են և իրականության հետ որևէ առնչություն չունեն: Բայցև պնդում է, որ նախաքննական մարմնի կողմից որևէ բռնություն, սպառնալիք չի գործադրվել իր նկատմամբ:
 
Վկան` Արման Սահակյանը, գործով անցնող ամբաստանյալի հետ ծառայել է նույն վաշտում և դատարանում փոխեց իր նախաքննական ցուցմունքները` հօգուտ ամբաստանյալների. եթե նախաքննության ընթացքում հայտնել էր ինքնասպանություն գործած զինվորի նկատմամբ ամբաստանյալների կողմից գործադրված ճնշումների մասին, ապա դատարանում հայտարարեց հակառակը:
 
Այսպես` վկա Սահակյանը դատարանին հայտնեց, թե ծառայության ընթացքում նորմալ փոխհարաբերություններ է ունեցել ինչպես ամբաստանյալների, այնպես էլ՝ մահացած զինծառայող Մանուչար Մանուչարյանի և գործով մյուս տուժող Լիբիկ Մկրտչյանի հետ: Նրա ներկայացմամբ` դեպքից 1 շաբաթ առաջ արձակուրդում է գտնվել` պապիկի մահվան կապակցությամբ, և զորամաս վերադարձել է դեպքի օրը երեկոյան:
 
Նա դատարանում հայտարարեց, թե նախքան իր արձակուրդ մեկնելը` համածառայակից Մանուչար Մանուչարյանի նկատմամբ  ծեծ կամ նվաստացում չի եղել, իսկ վերջինիս ինքնասպանության մասին տեղեկացել է զորամաս վերադառնալուց հետո՝ խոսակցություններից: 
 
Պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին` վկան պնդեց, թե իրեն ոչինչ հայտնի չէ Մանուչարի նկատմամբ կիրառված հալածանքների մասին: Մասնավորապես ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանին հետաքրքրում էր, թե արդյոք ծառայության ընթացքում Մանուչարը վկային հայտնել է, որ Արման Ստեփանյանը ճնշել, ստիպել է նրան լվանալ հագուստները կամ առաջադրանքներ կատարել, ինչին վկան բացասական պատասխան տվեց:
 
Վկայի խոսքերով` «Ստեփանյանը սերժանտ է եղել, ջոկի հրամանատար, և ինչ աշխատանք էլ հրահանգված է եղել վերադաս հրամանատարության կողմից, ապա այդ աշխատանքներին մասնակցել է նաև Ստեփանյանը»:
 
Վկան նաև նշեց, որ որևէ այլ անձից ևս չի լսել, թե Ստեփանյանը ճնշել է Մանուչարյանին: 
 
Ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանին էլ հետաքրքրում էր, թե արդյոք  վկան մինչ դեպքը տեսե՞լ է, որ իր պաշտպանյալը որևէ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրի, ինչին ևս վկան բացասական պատասխան տվեց: Իսկ թե ի՞նչը կարող էր Մանուչարին դրդել ինքնասպանության, վկան դժվարացավ նշել:
 
Վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքներն ամբողջությամբ, ըստ որոնց՝ վաշտում հեղինակություն համարվող Բաբկեն Գաբոյանը պառկած տեղից Մանուչարին ասել է բերի երեկոյան անվանականչի մատյանը և ննջարանում անվանականչ անցկացնի: Մանուչարը բերել է մատյանը, և Գաբոյանը նրան պատվիրել է կարդալ մատյանը, ապա` հայհոյել, երբ Մանուչարը խնդրել է չկարդալ:
 
Նկատենք, որ նախաքննության ընթացքում վկան ասել էր, որ Մանուչարն իրեն վատ է զգացել, որ կարծես դարձել է ծաղրուծանակի առարկա:
 
Պարզվում է ինքնասպան եղած զինվորը՝ Մանուչարը, ունեցել է որոշ դժվարություններ վարժ խոսքի հետ. «թլիկ» է խոսել և հենց այդ պատճառով էլ Գաբոյանը նրան էր հանձնարարել կարդալ անվանականչի գիրքը. այդ օրը բոլորը ծիծաղել են նրա վրա:
 
Նշված դեպքից բացի, վկան այլ դեպքի ականատես չի եղել, սակայն արձակուրդից վերադառնալուց հետո վաշտի ընդհանուր խոսակցություններից տեղեկացել է, որ վերջին օրերին Գաբոյանը նմանատիպ մի քանի արարք է կատարել Մանուչարի նկատմամբ, նվաստացրել նրան: Վկան նախաքննության ընթացքում հայտնել է, որ, ըստ խոսակցությունների, Գաբոյանը պահանջել է, որ Մանուչարն իրեն հանձնի տնից ուղարկված ուտելիքը, ինչը Մանուչարյանը չի արել և ուտելիքները չի տվել Գաբոյանին։ Վերջինս էլ բարկացել է զինվորի վրա՝ ասելով՝ «տուլիկը բերում ես, լավ տղերքին չես տալիս, վատերին ես տալիս», ապա՝ հայհոյել։  
 
Նախաքննության ընթացքում վկան հայտնել էր նաև, որ նախքան ինքնասպանություն գործելը Մանուչարը տեսել է գործով անցնող ամբաստանյալներին. դիտաշտարակից իջնելով՝ գնացել է ջոկատ, մտել ննջարան, որտեղ հանդիպել է Գաբոյանին և Ստեփանյանին, մոտ 20 րոպե մնացել ննջարանում, ապա՝ վերադարձել ու ինքնասպան եղել:
 
Այս տեղեկության մի մասը վկան լսել է գործով տուժող Լիբիկ Մկրտչյանից, մյուս մասն էլ ընդհանուր խոսակցություններից։
 
Քննիչի հարցին, թե դրանից հետո Մանուչարն ունեցե՞լ է ընկճված տրամադրություն, թե՝ ոչ, վկան հայտնել էր, որ նա սովորաբար ընկճված տրամադրությամբ էր լինում, սակայն դա տևում էր 2-3 ժամ: Ի դեպ, նախաքննության ցուցմունքներ վկան նաև հայտնել էր Գաբոյանի կողմից Մանուչարին շորեր լվալ հարկադրելու՝ շրջանառվող խոսակցությունների մասին, բայց ինքն անձամբ չի տեսել:
 
Վկայի ցուցմունքի մեկ այլ դրվագ էլ վերաբերում էր նրան, թե մոտ 3 ամիս Գաբոյանը զինծառայողներից հավաքել է նրանց դրամական բավարարումները՝ ասելով. «լավ տղերքի համար է»: 
 
«Գաբոյանը ոչ մեկին չի սպառնացել գումարը տալ, սակայն եթե որևէ մեկը չտար, նա կտրուկ վերաբերմունքը կփոխեր նրա նկատմամբ, կծաղրեր, կհայհոյեր բոլորի ներկայությամբ»,- նախաքննության ընթացքում նման կարծիք է հայտնել վկան՝ հավելելով, որ Գաբոյանը նման վերաբերմունք դրսևորել է բոլոր զինծառայողների նկատմամբ, չի սիրել, որ իրեն հակաճառում են, և նման դեպքերում բարկացել, անպատվել և հայհոյել է:
 
Նախաքննական մեկ այլ ցուցմունքի համաձայն էլ նա անձամբ ականատես է եղել, որ Գաբոյանը ստիպել է Մանուչարին վարտիքով բարձրանալ մահճակալի վրա և անվանականչ անել՝ դառնալով մյուս զինծառայողների ծիծաղի առարկան։ Ինչ վերաբերում է ցուցմունքում նշված մյուս դրվագներին, ապա վկան հայտնել է, որ այդ մասին իրեն պատմել է գործով տուժող Լիբիկ Մկրտչյանը:
 
Պաշտպան Հրանտ Անանյանը որոշ հակասություն նկատեց եւ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին ցուցմունքում վկան հայտնել է, թե տեղի ունեցածի մասին տեղեկացել է վաշտում ընդհանուր խոսակցությունից, իսկ երկրորդ ցուցմունքում վկայակոչել է համածառայակից Լիբիկ Մկրտչյանին:
 
Քննիչի այն հարցին էլ, թե ինչպես է, որ վաշտի գրեթե բոլոր զինծառայողները, բացառությամբ Մկրտչյանի, նշում են, որ Գաբոյանը ծաղրուծանակի չի ենթարկել Մանուչարյանին՝ վկան կարծիք է հայտնել, որ զինծառայողները չեն ցանկանում ցուցմունքներ տալ Գաբոյանի դեմ, որպեսզի խնդիրներ չունենան:
 
Ինչ վերաբերում է գործով մյուս ամբաստանյալին՝ Արման Ստեփանյանին, ապա նրա կողմից ծաղրի դրսեւորումների մասին վկան չի լսել:
 
Նախաքննական ցուցմունքները լսելուց հետո վկան կրկին պնդեց, որ քննիչն իրեն թելադրել է և որ նշվածն իրականությանը չի համապատասխանում, ավելին՝ Լիբիկ Մկրտչյանից ինքը ոչինչ չի տեղեկացել, նա իրեն ոչինչ չի պատմել և որ ճիշտ է դատարանում տված իր ցուցմունքը:
 
 
Նշենք, որ վկայի հարցաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը դատախազին հանցագործ անվանեց, «հանցագործ ես, հանցագործ եմ ասում, ինչ ես նեղանում»: Դատարանի կողմից նախազգուշացվելուց հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը  կրկին շարունակեց այդ վարքագիծը՝ հավելելով. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մեղադրողը հանցագործ է»:
 
Դատական նիստի սահմանված կարգը խախտելու, դատավարության մասինակիցների նկատմամբ անհարգալից վերաբերումունքի դրսևորման համար դատարանը նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց և 3 ժամով նիստերի դահլիճից հեռացրեց:
 
Սակայն դատարանի գործողությունները տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն ապօրինի համարեց և որպես բողոքի նշան՝ սեփական նախաձեռնությամբ լքեց դատական նիստերի դահլիճը:
 
Նկատի ունենալով, որ տուժողի իրավահաջորդները վկայի հարցաքննությանը ներկա չէին, վկայի ցուցմունքն ավարտված չհամարվեց: Հաջորդ նիստին կշարունակվի՝ հնարավորություն ընձեռվելով նրանց ևս վկային հարցեր ուղղել:
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

21:45 26/05/2015  |  Քրեական խրոնիկոնՎկայի դատաքննական ցուցմունքները պետք է իրավական հետևանքներ առաջացնեն. Նորայր Նորիկյան
22:27 07/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Ինչ կապ ունի ռոք երաժշտությունը զինծառայողի ինքնասպանության հետ
11:26 29/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԶինծառայողն ինքնասպան լինելու պատճառ չուներ, նրան սպանել են. տուժողի իրավահաջորդ
21:24 16/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻ՞նչն է եղել զինծառայողի ինքնասպանության պատճառը
16:57 27/03/2015  |  Քրեական խրոնիկոնԶինծառայողի ինքնասպանության գործով դատաքննությունը կսկսվի տուժող կողմի հարցաքննությամբ
20:12 17/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԶինծառայողի սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն՝ տուժող կողմը մեղադրում է
16:48 04/02/2015  |  Քրեական խրոնիկոնԶինվորի ինքնասպանության գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց
16:18 01/08/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը որոշել է ծանոթանալ զինվորի ինքնասպանության հանգամանքներին
16:36 31/07/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԶինծառայողն ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]