Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

Դատական կարգադրիչների գործը հարձակում էր անկախ դատական իշխանության վրա. Տիգրան Աթանեսյան 06/08/2015   19:46  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն այսօր շարունակեց իր պաշտպանական ճառի հրապարակումը. այն ավելի շատ մեղադրական ճառ էր հիշեցնում և «մեղադրանքներն» ուղղված էին նախաքննական մարմնի ու մեղադրողի դեմ: Վաթսուն էջանոց ճառի այս հատվածում, մասնավորապես,  հաճախ հնչում էր «կեղծիք» բառը, հնչեց նաև «ակնհայտ կեղծ մեղադրանք» ձևակերպումը: 
 
Շուրջ երկու ամիս դատավարությունը արհեստականորեն ձգձելուց հետո, նշեց նա, մեղադրողն ընդհանրական մտքեր հայտնեց, ապացույցների վերլուծության առումով, նրա գնահատմամբ, «զրոյական վիճակ» էր, մեղադրող Հակոբ Մելքոնյանի մեղադրական ճառում պահպանված չէր մեղքի անհատականացման սկզբունքը:
 
Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում խախտումների վերաբերյալ իր միջնորդությունների ու հայտարարությունների վերաբերյալ մեղադրող կողմի հերքող պնդումները «անբովանդակ, առարկայազուրկ, անհիմն» էին:  
 
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը տարակուսանք հայտնեց, որ, ըստ նախաքննական մարմնի, ինքը մեկ նպաստել է, այդ թվում՝ կաշառք տալուն, մեկ օժանդակել է, իսկ իր կողմից չարաշահումները չբացահայտելու՝ նախաքննական մարմնի ձևակերպման վերաբերյալ նա հայատարեց. «Ես հետաքննություն իրականացնող մարմին չեմ, որ բացահայտեմ»: 
 
Ըստ Մ.Մարտիրոսյանի՝ մեղադրանքի կողմն իր հանդեպ սուբյեկտիվիզմով ու չարությամբ է լցված: Նա ընդգծեց, որ մեղադրողը միջնորդեց կիրառել օրենքով սահմանվածից ավելի մեղմ պատիժ կամ պայմանականորեն այն չկիրառել այն ամբաստանյալների նկատմամբ, ովքեր համագործակցել են վարույթն իրականացնող մարմնի հետ:
 
Նա ընդգծեց, որ անգամ կաշառք ստանալու առաջին մասով կալանավորում է կիրառվում, մինչդեռ Դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանի հանդեպ, ով մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ  հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը, կալանավորում չի կիրառվել:  
 
Իր հանդեպ դաժանության դրսևորում է նաև իրեն 14 տարվա դատապարտելու միջնորդությամբ հանդես գալը այն դեպքում, որ նույնիսկ «բանդայի» հայտնի գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման: «Բա սա դաժանություն չի՞»,- ասաց նա:  
 
Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը չանդրադարձավ մեղադրանքին՝ հաշվի առնելով, որ իր պաշտպանյալն այն չի վիճարկել: Պաշտպանը միջնորդեց նրա նկատմամբ կիրառել ավելի մեղմ պատիժ՝ հաշվի առնելով հիվանդության պատմագիրը և այն, որ նա մասնակցել է սահմանների պաշտպանական գործողություններին և համաներման որոշման կիրառմամբ նրան ազատել պատժի կրումից: Մեղադրողը միջնորդել էր նրան դատապարտել 4  տարվա ազատազրկման՝ զրկելով նրան որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ երեք տարի ժամկետով: 
 
Արմեն Մովսիսյանի նախկին առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գործը բնորոշեց որպես իրավաբանական բովանդակության բացակայությամբ «խայտառակ» գործ: Ըստ պաշտպանի՝ այն հարձակում էր անկախ դատական իշխանության վրա: Միայն այն, որ քննիչն առաջարկում էր ցուցմունք տալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դեմ, բավարար է քրեական գործ հարուցելու համար: «Նման բացահայտ հարձակում ես չեմ հիշում, որ տեղի ունեցած լինի»,- ասաց Տ.Աթանեսյանը: Բոլորն էլ ահաբեկված էին, քանի որ ասվում էր՝ «ցուցմունք տուր, կմնաս դրսում, չես տա, կնստես»:
 
Պաշտպանն անհեթեթ համարեց մեղադրանքի կողմի այն պնդումները, թե իր պաշտպանյալն ավելի շատ գումար է «վաստակել», քան նրա ղեկավարները՝ Դատական դեպարտամենտի ղեկավարն ու Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարը: 
 
Տիգրան Աթանեսյանը նշեց, որ  Գեղամ Գրիգորյանը երկու ամիս պահվել է  «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում քրեական հանցագործների հետ այն դեպքում, որ նրան որպես համակարգի աշխատողի՝ նրա անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով, պարտավոր էին պահել համակարգի աշխատողների համար նախատեսված «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (հետագայում՝ միայն երկու ամիս անց, նա տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում է համակարգի աշխատողների համար նախատեսված հատվածի բանտախցերից մեկում):
 
Միայն իր խառնվածքի շնորհիվ է, որ Գեղամ Գրիգորյանը չի տուժել, նշեց պաշտպանը՝ հայտարարելով. «Ի՞նչ է սա, եթե ոչ վրեժխնդրություն»:  
 
Պաշտպանը տարակուսանք հայտնեց, որ մեղադրողը միջնորդել է իր պաշտպանյալին դատապարտել 9 տարվա ազատազրկման՝ այն դեպքում, որ մարդասպաններ են եղել, ում 8-10 տարվա ազատազրկման են դատապարտել:
 
Պաշտպանը անհիմն է համարում ամբաստանյալ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանի նկատմամբ խարդախության ու նրան կաշառք տալուն դրդելու՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը. այն հիմնված է միայն Կյուրեղյանի ցուցմունքի վրա, ուստի՝ այդ մասով մեղադրանքը պետք է կարճվի: Պաշտոնեական կեղծիքի մեղադրանքը, ըստ նրա, ինքնուրույն մեղադրանք չպետք է գնահատվի, այն ընդամենը միջոց է՝ մեղսագրվող յուրացումն իրականացնելու համար:  
  
Պաշտպանը, այսպիսով, միջնորդեց Գեղամ Գրիգորյանին արդարացնել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք, 38-314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիքին դրդելը, 34-38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք տալուն դրդելու փորձ և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն, առաջադրված մեղադրանքում:
 
Եթե դատարանը գտնի, որ ամբաստանյալը մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի  179-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացնելը, մեղադրանքում, պաշտպանը միջնորդեց նշանակել նվազագույն պատիժ և համաներման որոշմամբ ազատել պատժի կրումից: 
 
Անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանի և Ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանի պաշտպաններ Ռուբեն Բալաբանյանն ու Վարուժան Վարդանյանը միջնորդեցին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքը վերաորակել հոդվածի ավելի մեղմ մասով՝ 179-րդ  հոդվածի երկրորդ մասով և համաներման կիրառմամբ ազատել պատժի կրումից:
 
Մեղադրողը միջնորդել էր Նարեկ Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի 3 ամիս ժամկետով՝ 3 տարի ժամկետով նրան զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, իսկ Սաթենիկ Հովհաննիսյանին՝ մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով: 
 
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցի պաշտպան Արայիկ Ալվանդյանը նշեց, որ քրեական գործի ելքը կանխորոշված էր. գործով պետք է լինեին ազատ և անազատության մեջ գտնվող մեղադրյալներ: Իր պաշտպանյալը վիրահատությունից մեկ շաբաթ անց ներկայացել է վարույթ իրականացնող մարմնին, հայտել իրեն հայտնի հանգամանքների մասին, այդուհանդերձ, նրան կալանավորել են, և նա արդեն երկու տարի է գտնվում է կալանքի մեջ: Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ: Մեղադրողը միջնորդել էր Բ.Արիկյանցին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի 3 ամիս  ժամկետով՝  երեք տարի ժամկետով զրկելով նրանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
  
Անգին Ղուկասյանի պաշտպան Արմեն Ֆերոյանն իր հերթին միջնորդեց իր պաշտպանյալին առաջադրված 311-րդ  հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքը վերաորակել 313-րդ հոդվածի  1-ին մասով՝ կաշառքի միջնորդություն, քանի որ նախ Ա.Ղուկասյանը կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով օժտված անձ չի եղել, այսինքն՝ պաշտոնատար  անձ չի եղել և որևէ մեկի օգտին գործողություն չի կատարել, այլ կատարել է կաշառքի միջնորդություն:
Մեղադրողը միջնորդել էր Անգին Ղուկասյանին դատապարտել 5 տարվա պայմանական ազատազրկման՝ երկու տարվա փորձաշրջանով: 
 
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Միսակ Մարտիրոսյանը պաշտոնն զբաղեցնելու ընթացքում տևական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով հիմնարկի առանձնացված ստորաբաժանման՝ Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի առաջարկությամբ` վերջինիս և նույն հիմնարկի մի խումբ պաշտոնատար անձանց` պետի տեղակալներ Գեղամ Գրիգորյանի, Գագիկ Խաչատրյանի, վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանի, ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանի, անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանի, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանի, Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի և պաշտոնատար անձ չհանդիսացող պահեստապետ Յուրա Մուշկիդյանովի հետ միավորմամբ ստեղծել են կայուն խումբ, կատարել համապատասխան դերաբաշխում և իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով, 2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ Դատական դեպարտամենտ» հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամը:
 
Բացի այդ, Միսակ Մարտիրոսյանը նույն հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Ղուկասյանի հետ նախնական համաձայությամբ անձամբ և վերջինիս միջոցով ստացել է  կաշառք:
 
 

Հարակից հրապարակումներ`

19:09 01/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄիսակ Մարտիրոսյանն ուշադրության պակաս չի ունեցել. Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը դժգոհ է
15:42 25/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄիսակ Մարտիրոսյանը մեկ շաբաթ ժամանակ խնդրեց
19:25 18/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատական դեպարտամենտի գործով մեղադրանքը հիմնավորված է` թույլատրելի ու արժանահավատ ապացույցներով. մեղադրող
17:02 18/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեղադրողը միջնորդեց Միսակ Մարտիրոսյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման
14:42 18/05/2015  |  Քրեական խրոնիկոնՄեղադրանքի փոփոխման որոշումը իրավագիտության գլուխգործոցներից է. Միսակ Մարտիրոսյան
15:36 11/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄիսակ Մարտիրոսյանի ու Անգին Ղուկասյանի մեղադրանքը փոփոխվեց
14:44 04/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատական դեպարտամենտի գործով «ոչ բոլոր ամբաստանյալների» մեղադրանքը կփոփոխվի
15:47 27/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ամնիստիայի ակտին եք սպասում, անհիմն ձգձգում եք դատավարությունը». Միսակ Մարտիրոսյան
14:05 13/04/2015  |  Քրեական խրոնիկոնԱյսօր ևս դատական դեպարտամենտի գործով չհրապարակվեց մեղադրական ճառը
23:36 07/04/2015  |  Քրեական խրոնիկոնԴատական դեպարտամենտի չորս հաշվապահներն էլ համաներվեցին

Արխիվ

[]