ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
11/21/2024 23:47
Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը
11/21/2024 23:33
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
11/21/2024 23:23
Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում
11/21/2024 23:06
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
11/21/2024 22:53
Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ
11/21/2024 22:36
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին
11/21/2024 22:22
Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան
11/21/2024 22:11
Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների
11/21/2024 21:51
Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
11/21/2024 21:35
Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին
11/21/2024 21:29
Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
11/21/2024 21:24
Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը
11/21/2024 20:59
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ
11/21/2024 20:46
Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը
11/21/2024 20:36
Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)
11/21/2024 20:35
Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը
11/21/2024 20:32
Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ
11/21/2024 20:20
Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը
11/21/2024 20:14
Եւս մեկ բրոնզե մեդալ
11/21/2024 20:07
«Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին
11/21/2024 19:59
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ
11/21/2024 19:42
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
11/21/2024 19:29
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
11/21/2024 19:20
Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան
11/21/2024 19:06
Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ
11/21/2024 18:59
ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը
11/21/2024 18:58
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
11/21/2024 18:51
Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
11/21/2024 18:45
Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան
11/21/2024 18:18
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
11/21/2024 18:01
Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք»
11/21/2024 17:56
Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել
11/21/2024 17:52
Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում
11/21/2024 17:49
Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար
11/21/2024 17:48
«Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը
11/21/2024 17:45
Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը
11/21/2024 17:22
Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
11/21/2024 17:16
Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան
11/21/2024 17:12
Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է
11/21/2024 17:04
Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ
11/21/2024 16:40
Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
11/21/2024 16:37
Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/21/2024 16:26
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
11/21/2024 16:24
Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ)
11/21/2024 16:22
ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
11/21/2024 16:15
Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային
11/21/2024 15:46
Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է
11/21/2024 15:45
Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ)
11/21/2024 15:30
Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
11/21/2024 15:19
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024 15:33
Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը
11/20/2024 11:17
«Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է
11/21/2024 21:29
Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
11/20/2024 20:14
Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր
11/20/2024 19:43
Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան
11/21/2024 13:58
ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան
11/21/2024 08:30
Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
11/20/2024 07:58
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»
11/20/2024 12:51
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է
11/20/2024 08:07
Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ»
11/20/2024 23:23
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
11/20/2024 08:18
Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ»
11/21/2024 08:17
Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
11/21/2024 08:23
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
11/20/2024 19:01
Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են
11/20/2024 18:20
Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
11/21/2024 21:51
Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
11/20/2024 20:00
Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ
11/21/2024 14:49
Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
11/21/2024 12:29
Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին
Դատական կարգադրիչների գործը հարձակում էր անկախ դատական իշխանության վրա. Տիգրան Աթանեսյան 06/08/2015 19:46 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն այսօր շարունակեց իր պաշտպանական ճառի հրապարակումը. այն ավելի շատ մեղադրական ճառ էր հիշեցնում և «մեղադրանքներն» ուղղված էին նախաքննական մարմնի ու մեղադրողի դեմ: Վաթսուն էջանոց ճառի այս հատվածում, մասնավորապես, հաճախ հնչում էր «կեղծիք» բառը, հնչեց նաև «ակնհայտ կեղծ մեղադրանք» ձևակերպումը:
Շուրջ երկու ամիս դատավարությունը արհեստականորեն ձգձելուց հետո, նշեց նա, մեղադրողն ընդհանրական մտքեր հայտնեց, ապացույցների վերլուծության առումով, նրա գնահատմամբ, «զրոյական վիճակ» էր, մեղադրող Հակոբ Մելքոնյանի մեղադրական ճառում պահպանված չէր մեղքի անհատականացման սկզբունքը:
Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում խախտումների վերաբերյալ իր միջնորդությունների ու հայտարարությունների վերաբերյալ մեղադրող կողմի հերքող պնդումները «անբովանդակ, առարկայազուրկ, անհիմն» էին:
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը տարակուսանք հայտնեց, որ, ըստ նախաքննական մարմնի, ինքը մեկ նպաստել է, այդ թվում՝ կաշառք տալուն, մեկ օժանդակել է, իսկ իր կողմից չարաշահումները չբացահայտելու՝ նախաքննական մարմնի ձևակերպման վերաբերյալ նա հայատարեց. «Ես հետաքննություն իրականացնող մարմին չեմ, որ բացահայտեմ»:
Ըստ Մ.Մարտիրոսյանի՝ մեղադրանքի կողմն իր հանդեպ սուբյեկտիվիզմով ու չարությամբ է լցված: Նա ընդգծեց, որ մեղադրողը միջնորդեց կիրառել օրենքով սահմանվածից ավելի մեղմ պատիժ կամ պայմանականորեն այն չկիրառել այն ամբաստանյալների նկատմամբ, ովքեր համագործակցել են վարույթն իրականացնող մարմնի հետ:
Նա ընդգծեց, որ անգամ կաշառք ստանալու առաջին մասով կալանավորում է կիրառվում, մինչդեռ Դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանի հանդեպ, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը, կալանավորում չի կիրառվել:
Իր հանդեպ դաժանության դրսևորում է նաև իրեն 14 տարվա դատապարտելու միջնորդությամբ հանդես գալը այն դեպքում, որ նույնիսկ «բանդայի» հայտնի գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման: «Բա սա դաժանություն չի՞»,- ասաց նա:
Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը չանդրադարձավ մեղադրանքին՝ հաշվի առնելով, որ իր պաշտպանյալն այն չի վիճարկել: Պաշտպանը միջնորդեց նրա նկատմամբ կիրառել ավելի մեղմ պատիժ՝ հաշվի առնելով հիվանդության պատմագիրը և այն, որ նա մասնակցել է սահմանների պաշտպանական գործողություններին և համաներման որոշման կիրառմամբ նրան ազատել պատժի կրումից: Մեղադրողը միջնորդել էր նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ զրկելով նրան որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ երեք տարի ժամկետով:
Արմեն Մովսիսյանի նախկին առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գործը բնորոշեց որպես իրավաբանական բովանդակության բացակայությամբ «խայտառակ» գործ: Ըստ պաշտպանի՝ այն հարձակում էր անկախ դատական իշխանության վրա: Միայն այն, որ քննիչն առաջարկում էր ցուցմունք տալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դեմ, բավարար է քրեական գործ հարուցելու համար: «Նման բացահայտ հարձակում ես չեմ հիշում, որ տեղի ունեցած լինի»,- ասաց Տ.Աթանեսյանը: Բոլորն էլ ահաբեկված էին, քանի որ ասվում էր՝ «ցուցմունք տուր, կմնաս դրսում, չես տա, կնստես»:
Պաշտպանն անհեթեթ համարեց մեղադրանքի կողմի այն պնդումները, թե իր պաշտպանյալն ավելի շատ գումար է «վաստակել», քան նրա ղեկավարները՝ Դատական դեպարտամենտի ղեկավարն ու Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարը:
Տիգրան Աթանեսյանը նշեց, որ Գեղամ Գրիգորյանը երկու ամիս պահվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում քրեական հանցագործների հետ այն դեպքում, որ նրան որպես համակարգի աշխատողի՝ նրա անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով, պարտավոր էին պահել համակարգի աշխատողների համար նախատեսված «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (հետագայում՝ միայն երկու ամիս անց, նա տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում է համակարգի աշխատողների համար նախատեսված հատվածի բանտախցերից մեկում):
Միայն իր խառնվածքի շնորհիվ է, որ Գեղամ Գրիգորյանը չի տուժել, նշեց պաշտպանը՝ հայտարարելով. «Ի՞նչ է սա, եթե ոչ վրեժխնդրություն»:
Պաշտպանը տարակուսանք հայտնեց, որ մեղադրողը միջնորդել է իր պաշտպանյալին դատապարտել 9 տարվա ազատազրկման՝ այն դեպքում, որ մարդասպաններ են եղել, ում 8-10 տարվա ազատազրկման են դատապարտել:
Պաշտպանը անհիմն է համարում ամբաստանյալ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանի նկատմամբ խարդախության ու նրան կաշառք տալուն դրդելու՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը. այն հիմնված է միայն Կյուրեղյանի ցուցմունքի վրա, ուստի՝ այդ մասով մեղադրանքը պետք է կարճվի: Պաշտոնեական կեղծիքի մեղադրանքը, ըստ նրա, ինքնուրույն մեղադրանք չպետք է գնահատվի, այն ընդամենը միջոց է՝ մեղսագրվող յուրացումն իրականացնելու համար:
Պաշտպանը, այսպիսով, միջնորդեց Գեղամ Գրիգորյանին արդարացնել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք, 38-314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիքին դրդելը, 34-38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք տալուն դրդելու փորձ և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն, առաջադրված մեղադրանքում:
Եթե դատարանը գտնի, որ ամբաստանյալը մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացնելը, մեղադրանքում, պաշտպանը միջնորդեց նշանակել նվազագույն պատիժ և համաներման որոշմամբ ազատել պատժի կրումից:
Անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանի և Ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանի պաշտպաններ Ռուբեն Բալաբանյանն ու Վարուժան Վարդանյանը միջնորդեցին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքը վերաորակել հոդվածի ավելի մեղմ մասով՝ 179-րդ հոդվածի երկրորդ մասով և համաներման կիրառմամբ ազատել պատժի կրումից:
Մեղադրողը միջնորդել էր Նարեկ Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի 3 ամիս ժամկետով՝ 3 տարի ժամկետով նրան զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, իսկ Սաթենիկ Հովհաննիսյանին՝ մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցի պաշտպան Արայիկ Ալվանդյանը նշեց, որ քրեական գործի ելքը կանխորոշված էր. գործով պետք է լինեին ազատ և անազատության մեջ գտնվող մեղադրյալներ: Իր պաշտպանյալը վիրահատությունից մեկ շաբաթ անց ներկայացել է վարույթ իրականացնող մարմնին, հայտել իրեն հայտնի հանգամանքների մասին, այդուհանդերձ, նրան կալանավորել են, և նա արդեն երկու տարի է գտնվում է կալանքի մեջ: Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ: Մեղադրողը միջնորդել էր Բ.Արիկյանցին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի 3 ամիս ժամկետով՝ երեք տարի ժամկետով զրկելով նրանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Անգին Ղուկասյանի պաշտպան Արմեն Ֆերոյանն իր հերթին միջնորդեց իր պաշտպանյալին առաջադրված 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքը վերաորակել 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդություն, քանի որ նախ Ա.Ղուկասյանը կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով օժտված անձ չի եղել, այսինքն՝ պաշտոնատար անձ չի եղել և որևէ մեկի օգտին գործողություն չի կատարել, այլ կատարել է կաշառքի միջնորդություն:
Մեղադրողը միջնորդել էր Անգին Ղուկասյանին դատապարտել 5 տարվա պայմանական ազատազրկման՝ երկու տարվա փորձաշրջանով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Միսակ Մարտիրոսյանը պաշտոնն զբաղեցնելու ընթացքում տևական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով հիմնարկի առանձնացված ստորաբաժանման՝ Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի առաջարկությամբ` վերջինիս և նույն հիմնարկի մի խումբ պաշտոնատար անձանց` պետի տեղակալներ Գեղամ Գրիգորյանի, Գագիկ Խաչատրյանի, վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանի, ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանի, անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանի, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանի, Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի և պաշտոնատար անձ չհանդիսացող պահեստապետ Յուրա Մուշկիդյանովի հետ միավորմամբ ստեղծել են կայուն խումբ, կատարել համապատասխան դերաբաշխում և իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով, 2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ Դատական դեպարտամենտ» հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամը:
Բացի այդ, Միսակ Մարտիրոսյանը նույն հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Ղուկասյանի հետ նախնական համաձայությամբ անձամբ և վերջինիս միջոցով ստացել է կաշառք:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
[]