ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էռնեկյանը փողը չի տվել 06/04/2015 20:44 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության այսօրվա նիստում ուշագրավ մի երկխոսություն տեղի ունեցավ Անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Արման Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջև:
Արման Սահակյանը ներկայացնելով կառավարության թիվ 2 մասնաշենքի գնման գործընթացին վերաբերող նախկին որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծը՝ նշեց, որ շենքը գնող «Տանգո» ընկերությունը, որը պատկանում է գործարար Էդուարդո Էռնեկյանին, շենքի դիմաց հերթական վճարումը՝ 3 մլն դոլարը, պետք է վճարեր մարտ ամսին, սակայն, վճարելու է մինչև հուլիսի 1-ը: Այս նորությունը hանկարծակիի բերեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին: «Բայց Էռնեկյանի հետ պայմանավորվել էին, որ պետք է այս շաբաթ վճարեր»,- անկեղծ զարմացավ վարչապետը:
Ու, չնայած դրան, կառավարությունը որոշեց թույլ տալ Էռնեկյանին վճարումը կատարել մինչև հուլիսի 1-ը:
Հիշեցնենք, 2014թ-ին Կառավարությունն օտարել էր կառավարության թիվ երկու մասնաշենքի նկուղային և առաջին հարկերը «Տանգո» ընկերությանը: Իսկ քանի որ նկուղային հարկում գտնվում է «Արարատ» ռեստորանը, Էռնեկյանը, որպես կանխավճար, երեք օրվա ընթացքում «Արարատ» ՍՊԸ-ին պետք է վճարել էր 140 000 դոլար: Բայց ավելի ուշ որոշվել էր, որ Էռնեկյանը կանխավճարը կվճարի 10 բանկային օրվա ընթացքում` բայց արդեն 1 միլիոն դոլարի չափով:
Ինչևէ, ըստ Արմեն Սահակյանի այսօր ներկայացրած տեղեկատվության, «Տանգո» ՍՊԸ-ն 4 մլն դոլար արդեն վճարել է, իսկ մնացած 3 մլն-ը կվճարի մեկ ամսվա ընթացքում:
Ի դեպ, շուրջ 1 ամիս առաջ, վարչապետն ընդունել էր Էդուարդո Էռնեկյանին: Այդ հանդիպման մասին պաշտոնական լրահոսը բավական սահմանափակ տեղեկատվություն տարածեց: Այսօր, սակայն, մի փոքր գաղտնազերծվեց, թե ինչ հարցեր էին քննարկել կառավարության ղեկավարն ու գործարարը:
Ինչ վերաբերում է կառավարության նոր մասնաշենքի շինարարությանը, ապա վարչապետի հարցին, թե երբ կավարտվի շինարարությունը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ թեև ըստ ժամանակացույցի ավարտը նախատեված է մինչև 2016թ. մարտ ամիսը, բայց շենքը շահագործման կհանձնվի արդեն փետրվար ամսին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ