Թեմաներ
Երեքշաբթի 12 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/24/2024   20:11 Ռուսաստանում շաուրմայի համար ԳՕՍՏ կսահմանվի 12/24/2024   19:58 Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը 12/24/2024   19:50 Ողբերգական դեպք՝ Երևանում. Խորենացի փողոցում, բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը. բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի մահը 12/24/2024   19:35 Մյունխենում ծերանոց է բռնկվել 12/24/2024   19:29 Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել 12/24/2024   19:19 Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը 12/24/2024   19:15 Երևանի ավագանու որոշմամբ 30 %-ով կբարձրացվի մշակութային ու մարզական կառույցների, 15 %-ով՝ գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը 12/24/2024   18:47 Ինչպես կարելի է մարդու մատերին նայելով՝ որոշել նրա ճաղատանալու հավանականությունը 12/24/2024   18:43 Դա կենաց է, չափանիշ չէ. Կիբերանվտանգության մասնագետը խոցել է համարում նոր օրենսդրական նախաձեռնությունը 12/24/2024   18:19 Իլհամ Ալիևը պարգևատրել է իր երկու դուստրերին՝ Լեյլային և Արզուին 12/24/2024   18:15 ՔՊ-ականները լծվել են Փաշինյանի թեզը պաշտպանելուն 12/24/2024   18:08 Զանգվածային թունավորում Ադրբեջանում 12/24/2024   17:51 Էրդողանն Ալիևին ասել է, որ ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի զարգացումներին 12/24/2024   17:44 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 24-ին 12/24/2024   17:39 Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում 12/24/2024   17:08 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 12/24/2024   16:58 Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն 12/24/2024   16:39 Սա միակ իշխանությունն է, որ Համահայկական հիմնադրամի գումարները տարավ, դրեց իրենց գրպանը, որ ապահովի իրենց էկզոտիկ «կայֆերը». Մկրտչյան 12/24/2024   16:38 Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որ հնարավոր լինի մաքրել Նիկոլի խարանը․ Աշոտյան 12/24/2024   16:36 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 12/24/2024   16:31 Լուծում ենք առաջարկում, որ և ոչխարները կենդանի մնան, և գայլերը կուշտ լինեն. Աշոտյան (տեսանյութ) 12/24/2024   16:18 Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների փակագծերը վաղուց են բացվել, դրանք, ըստ էության, փակ էլ չեն եղել. Դանիելյան 12/24/2024   16:14 6-ամյա երեխան հոր ծննդյան օրը պատահմամբ օղի է խմել ու հայտնվել կոմայի մեջ 12/24/2024   16:06 Սա ընդամենը հանրության վստահությունը կորցնող ինքնասիրահարված կուռքի հիստերիկա է, որը փորձում է կախվել փրփուրից․ Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին 12/24/2024   16:01 Դատարանը հիմնավորել է, թե ինչու իրավաչափ չէ «կարմիր գծերի» թանկացումը 13 անգամ. քաղաքացիներին կոչ են անում բավարարվել փոքր փաթեթներով 12/24/2024   15:59 Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած 12/24/2024   15:51 Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Ավագանու անդամը՝ Ավինյանին 12/24/2024   15:49 Ադրբեջանում արյունալի բախումներ կամ արտաքին միջամտություններ չեն լինի. Ալիև 12/24/2024   15:31 Մատվիենկոն ասել է՝ երբ կսկսվեն Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները 12/24/2024   15:30 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 12/24/2024   15:19 Այս գործով բոլոր պաշտոնական առաջխաղացում ունեցող անձինք մի «SMS»-ով տուն գնալու ռիսկի տակ են․ փաստաբան 12/24/2024   15:08 Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են 12/24/2024   14:37 Ադրբեջանում բենզինի դեֆիցիտ է. SOCAR-ը պարզաբանել է իրավիճակը 12/24/2024   14:31 ՔՊ-ական քաղաքային իշխանությունը թանկացնում է նաեւ աղբահանության վճարները 12/24/2024   14:22 Կրեմլում ասել են՝ Սանկտ Պետերբուրգում Փաշինյանն ու Պուտինը առանձին կհանդիպե՞ն 12/24/2024   14:21 Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 12/24/2024   14:17 ՀՖՖ-ն Ռուբեն Հայրապետյանի գործով խոչընդոտել է փորձաքննության իրականացմանը․ փաստաբանը մանրամասներ է հայտնում 12/24/2024   14:11 Իրանը մինչև հունվարի 22-ը դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Սիրիա 12/24/2024   14:08 «Թոխմախի Մհերի» թալանչի լինելու հարցին ի պատասխան Փամբուխչյանը նշեց, որ նրա որդին իր հասակակիցն է 12/24/2024   14:05 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին 12/24/2024   14:01 ԶԼՄ-ները հայտնում են Էրդողանի՝ Սիրիա առաջիկա այցի օրը 12/24/2024   13:55 Արգավանդի կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է 12/24/2024   13:48 Տեսան, որ բոյկոտի վտանգ կա, դրա համար էլ քաղաքային իշխանությունը հետքայլ է անում.Իզաբելա Աբգարյանը՝ տրանսպորտի թանկացման մասին 12/24/2024   13:46 ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 12/24/2024   13:42 Մի բան էլ ՀՖՖ-ն է հարյուրավոր միլիոններ պարտք Ռուբեն Հայրապետյանին․ Մակինյան 12/24/2024   13:39 Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ 12/24/2024   13:34 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանոյին Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ 12/24/2024   13:29 Քաղաքապետը անձամբ տոմս չի գնում. Տոմսն էլ բարեկամի ֆիրմայից չի գնվել. Սուրեն Գրիգորյան 12/24/2024   13:25 Ադրբեջանում ձերբակալել են TikTok-ի աստղ բանաստեղծուհուն 12/24/2024   13:15 ԱԳՆ-ն չի հերքում 300 000 ադրբեջանցիների՝ ՀՀ կառավարությանը վերադարձի պայմաններ ստեղծելու վերաբերյալ դիմումների առկայությունը
12/23/2024   21:42 Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ 12/23/2024   16:44 Ռուսաստան մեկնող Ադրբեջանի քաղաքացիներին նախազգուշացում է արվել 12/22/2024   21:43 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/23/2024   11:15 Տգիտության ճիրաններից պիտի ազատագրենք այս մտքի հեղինակին․ Փաշինյանի կինը հրապարակել է քաղաքացու քննադատությունը 12/23/2024   16:34 Տալախաձեն ԱԱ-ի չեմպիոնությունից հետո դիմել է Լալայանին 12/24/2024   07:58 «Նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել». «Փաստ» 12/23/2024   23:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 12/23/2024   13:31 Արտառոց դեպք՝ Երևանում. դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել 12/23/2024   19:58 Սամվել Վարդանյանը հանցանք չի գործել, հակառակը՝ ինքն է դարձել հանցագործության զոհ՝ խոշտանգվելով․ փաստաբան 12/23/2024   18:48 Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին բանավեճի է հրավիրել իր սուտը հերքող գրառումներից հետո 12/23/2024   17:37 Քննիչը դատախազի հետ համաձայնեցրել է որոշումը ու մերժել Հովիկ Աղազարյանի անձնական կյանքի անձեռնմխելիության դեպքով վարույթ նախաձեռնելը 12/23/2024   15:10 Դատավորի օգնականն առանց դատավորի հետ համաձայնեցնելու գրություն է ուղարկել ԴԴ, հիմա էլ դատավորի դեմ վարույթ է քննվում 12/23/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/23/2024   22:40 Չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը. Մուսինյան 12/23/2024   09:32 Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած Փաշինյանը հայտարարել է, թե «բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին» 12/24/2024   17:08 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 12/23/2024   11:59 Դատախազությունն ընթացք է տվել Թագուհի Թովմասյանի հաղորդմանը՝ Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ 12/24/2024   13:12 Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. փաստաբանի ասուլիսը՝ ուղիղ 12/23/2024   13:40 Ազատի կացարանում հրդեհի գործով նոր մեղադրյալ կա․ գործը կուղարկվի դատարան 12/24/2024   18:19 Իլհամ Ալիևը պարգևատրել է իր երկու դուստրերին՝ Լեյլային և Արզուին

Դանակահարությունից 15-20 րոպե անց շտապօգնություն են կանչել ու ասել, որ բակում ընկել է երկաթի վրա 06/03/2015   17:12  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
«Եզո» անվանելու համար հարևանին դանակահարելուց հետո ամբաստանյալ 26-ամյա Արթուրը և նրա քեռին՝ վկա Սարո Հարությունյանը հարևանին և շտապօգնության բժշկին ասել են, որ մահացած՝ 41-ամյա Անդրանիկը բակում ընկել է երկաթի վրա: Այդ մասին այսօրվա նիստում հայտարարեց վկա Սարո Հարությունյանը:
 
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վկան պատմեց, որ գրեթե յուրաքանչյուր օր այցելել է քրոջ որդուն, վերջինս տանը վերանորոգման աշխատանքներ է կատարել, ինքն էլ օգնել է:
 
Վկան ճանաչում էր  նաև տուժողին, նրա հետ ևս մտերմություն են արել: 
 
Դատարանում վկան հայտնեց, որ դեպքի օրը գնացել է ամբաստանյալի տուն, այնտեղ եղել են 3-ով՝ վկան, ամբաստանյալը և տուժողը: Քանի որ նախորդ օրը վկայի ծննդյան օրն է եղել միասին սեղան են նստել ու նշել, երկար ժամանակ են միասին անցկացրել, խմել են 3 շիշ օղի, իսկ ավելի ուշ կերուխումը վերածվել է քաշքշուկի:
 
Տուժողն ու Արթուրը միմյանց քաշքշել են, վկան ատարվածը որպես կատակ է ընդունել և չի միջամտել, իսկ երբ որոշել է միջամտել Արթուրն ասել է. «քեռ Անդոյին դանակով ծակեցի»:
 
Ըստ վկայի՝ դանակահարված տուժողը ձայն չի հանել, սակայն շնչել է, վրան էլ արյան հետքեր չեն եղել, մեջքի վրա պառկած է եղել:
 
Զանգահարել են հարևան Արմենին, ապա 15-20 րոպե անց էլ՝ որոշել շտապօգնություն կանչել ու նրանց ասել, թե իբր Անդրանիկը բակում ընկել է երկաթի վրա, սակայն դեպքի վայր հասած շտապօգնությունն արձանագրել է, որ տուժողի մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
 
Նիստը նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանը նկատեց, որ վկայի ցուցմունքներում էական հակասություններ կան: Մասնավորապես՝ վկան սկզբում չհայտնեց, որ վիճաբանությունը ծագել է «եզո» բառից, իսկ նախաքննական մարմնին 3 անգամ ցուցմունք է տվել, որտեղ հայտնել է այդ մասին:
 
Դատարանի հարցադրմանն ի պատասխան՝ վկան ասաց, որ տուժողը մի քանի անգամ իր քրոջ որդուն ասել է «եզո վեր կաց տանդ գործն արա», բայց և ավելացրեց, որ այդ բառը հաճախակի են նրանք ընկերաբար միմյանց ասել:
 
Մյուս հակասությունն էլ վերաբերում էր նրան, որ վկան նախաքննական մարմին չի հայտնել այն մասին, թե տուժողն իբրև փորձել է խեղդել իր քրոջ որդուն, սակայն դատարանում ասաց, որ չնայած չի տեսել, քանի որ տեսողությունը վատ է, բայց լսել է, որ քրոջ որդին իբրև իրեն խեղդելու պահին ասել է «վախ թող» արտահայտությունը: 
 
Դատարանի հարցին, թե ինչու՞ այս մասին վկան նախաքննական մարմնին չի հայտնել, վերջինս անտրամաբանական պատասխան տվեց՝ «չեն հարցրել, չեմ ասել», միևնույն ժամանակ, առանց հարցնելու՝ նախաքննական մարմին վիճաբանության պատճառի մասին հայտնել էր:
 
Հանցագործության գործիք խոհանոցային դանակի մասին էլ ասաց, որ դանակը չի տեսել, Արթուրն իրեն ցույց չի տվել:
 
Վկայի ցուցմունքները իրարամերժ էին. նկարագրելով քաշքշուկից հետո տուժողի դիրքը՝ ասաց, որ նա մեջքի վրա պառկած էր, ապա նախագահողի հարցին թե, Անդրանիկը վեճից հետո վերջին պահին ի՞նչ դիրքով է եղել, ասաց՝ Արթուրը պառկած էր, տուժող Անդրանիկը՝ վրան:
 
Տուժողի իրավահաջորդը, ով մահացածի մոր կողմից հարազատ քույրն է, հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ մայրը մինչ այսօր որդու մահվան իրական պատճառը չգիտի և որ ինքը թաքցնում է մորից: 
 
Ըստ տուժողի իրավահաջորդի հայտարարության՝ ամբաստանյալը դանակը պահել է տանիքում և միայն դեպքի հաջորդ օրն է իրավապահներին հայտնել այդ մասին:
 
Հուզված կինը նշեց նաև, որ եթե շտապօգնություն շուտ կանչեին, եղբայրը հաստատ ողջ կմնար: «Հասկանալի է՝ վախեցել եք, բայց կարելի էր զանգել, ցավակցել կամ ներողություն խնդրել մարդկայնորեն, ես ոչինչ չէի ուզում»,- ասաց տուժողի իրավահջորդը:
 
Հաջորդ՝ հունիսի 15-ին կայանալիք նիստին կհարցաքննվի հարևան վկա Արմենը, ով այսօրվա դատական նիստին չէր ներկայացել, սակայն դատարանին հայտնել էր, որ գտնվում է Գորիսում և չի կարող ներկայանալ նիստին:
 
Ըստ մեղադրանքի՝ Արթուրը 2014թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարևան Անդրանիկի հետ և խոհանոցային դանակով 1 անգամ հարվածել նրա որովայնի ձախ շրջանին: 
 
Անդրանիկին պատճառվել են ձախից որովայնի կողմնային պատի ծակած-կտրած, որովայնի խոռոչ թափանցող վերքով, որովայնամզի, հետորովայնամզային տարածության, որովայնային աորտայի վնասման ձևով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ինչի հետևանքով նա մահացել է:
 
Արթուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
 
 

Արխիվ

[]