Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Քրեական հետապնդման մարմինը, մտնելով մասնավոր իրավունքի տիրույթ, մեղադրանք է առաջադրել. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ 06/02/2015   15:37  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Դատարանը ճանաչել և հռչակել է  Արարատի մարզի 26-ամյա բնակիչ Վահե Պետրոսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝  խոշոր չափերով խարդախություն, առաջադրված մեղադրանքում` նրա արարքում  հանցակազմի բացակայության հիմքով:
 
Վահե Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում:
 
Գործով ներկայացված քաղաքացիական հայցը` Վահե Պետրոսյանից հօգուտ Ավագ Հակոբյանի  3000  ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 200.000  ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, թողնվել է  առանց քննության:
 
Դատարանը գտել է, որ  քրեական հետապնդման մարմինը, մտնելով մասնավոր իրավունքի տիրույթ և ապացուցված համարելով, որ Վահե Հակոբյանը փոխառությամբ («պարտքով») 1մլն 500 հազար ՀՀ դրամ գումար է վերցրել Ավագ Հակոբյանից ու այդ գումարով 2013 թվականի փետրվարի 4-ին «Գլոբալ Մոթորս» ՓԲ ընկերությունում կատարելով կանխավճար` տարաժամկետ վճարման պայմանագրով գնել է ՎԱԶ 21214 մակնիշի ավտոմեքենա, Վահե Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրել:
 
Ըստ մեղադրանքի, Վահե Պետրոսյանն «Ավագ Հակոբյանից խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ [սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենան] նրան վաճառելու պատրվակով Ա. Հակոբյանի մոտ իբր թողնելով որպես գրավ և նրան տալով ընդամենը մեքենան վարելու լիազորագիր, խաբեությամբ առաջարկել է Ավագ Հակոբյանին իրեն տալ 3500 ԱՄՆ դոլար, վերջինիս վստահեցնելով, որ մեքենայի արժեքի մնացած մասն ինքը կմուծի, որից հետո 2013 թվականի փետրվար ամսվա ընթացքում խարդախությամբ Ավագ Հակոբյանից հափշտակելով խոշոր չափի` 1.219.650 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար և 200.000 ՀՀ դրամ գումար` հեռացել է ՀՀ-ից»:
 
Դատարանը գտել է, որ  Վահե Հակոբյանի կողմից Ավագ Հակոբյանից փոխառությամբ («պարտքով») 1 մլն 500 հազար ՀՀ դրամ գումար վերցնել կամ չվերցնելու հարցի պարզման իրավասությունը ոչ միայն դուրս է քրեադատավարական կարգով գործը քննող դատարանի լիազորությունների շրջանակից, այլ տվյալ դեպքում` նաև մեղադրանքի սահմաններից:
 
Դրա հետ մեկտեղ, Դատարանն  արձանագրել  է, որ Վահե Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` «որպես խարդախության օբյեկտիվ կողմի դրսևորման ձև, նրան մեղսագրվել է ինչպես խաբեությունը, այնպես էլ վստահութունը չարաշահելը, որպիսիք ի վերջո արտահայտվել են քաղաքացիաիրավական պարտավորություն ստանձնելով և այդ պարտավորությունը չկատարելով կամ, որ նույնն է, դրա խախտմամբ: Այն է` ավտոմեքենայի արժեքի վճարման մասով երրորդ անձի հանդեպ ունեցած պարտավորությունը խոստացածին («վստահեցնել[ուն]») հակառակ չկատարելով և ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքն Ավագ Հակոբյանին չփոխանցելով»:
 
Այս համատեքստում անդրադառնալով խարդախության հանցակազմին` ինչպես ինքնին, այնպես էլ մասնավոր-իրավական պարտավորությունների հետ հարաբերակցության մեջ, դատարանն արձանագրել  է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում խարդախության, այն է` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար:
 
Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք է նախատեսված խարդախությունը խոշոր չափերով կատարելը:  Այսինքն, արարքը խարդախության որակյալ հանցակազմով որակելու համար անհրաժեշտ է նախ և առաջ հիմնավորել խարդախության հիմնական հանցակազմի առկայությունը:
Դատարանը հանգել է հետևության, որ «ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հիմնավորված չէ, թերևս հենց միայն այն, որ Վահե Պետրոսյանն ի սկզբանե նպատակ է ունեցել չկատարելու Ավագ Հակոբյանի հանդեպ ստանձնած պարտավորությունը («խոստացածը»):
 
Այն դեպքում, երբ դատաքննությամբ հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորված է, որ փոխադարձ պայմանավորվածության համաձայն` ամբաստանյալը Ավագ Հակոբյանի փաստացի տիրապետմանն է հանձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող 6 մլն 867 հազար ՀՀ դրամ արժողության «Լադա-21214» մակնիշի ավտոմեքենան, որն այդպես էլ մնացել է Ավագ Հակոբյանի տիրապետման ներքո և դրա այլևս գոյություն ունենալու հարցը մնում է անհայտ: Ընդ որում, տվյալ դեպքում որևէ նշանակություն չի կարող ունենալ նաև վերը նշված ավտոմեքենայի կապակցությամբ երրորդ անձի հանդեպ ամբաստանյալի պարտավորություններ ունենալ կամ չունենալու հանգամանքը»:
 
Արդյունքում, առաջնորդվելով չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության  հիմնարար սկզբունքով` Դատարանը հանգել  է այն հետևության, որ ամբաստանյալ Վահե  Պետրոսյանի արարքում բացակայում է խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմը, հետևաբար նաև` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմը:
 
Դատարանը գտել է նաև, որ սույն գործով մեղադրանքի շրջանակներում դատարանն իրավասու չէ գնահատականներ տալ  ամբաստանյալի եղբոր և այլոց վարքագծի ու վերջիններիս կողմից տուժողի կամքի վրա հնարավոր ներազդեցություն ունենալու վերաբերյալ տուժողի և վկաների ցուցմունքներին,  այլապես` դուրս կգա մեղադրանքի սահմաններից և անկողմնակալ դատարանի դերը կփոխարինվի մեղադրողի գործառույթի, ինչպես նաև դրանով իսկ կխախտվի անձի` անմեղության կանխավարկածի հիմնարար իրավունքը:
 
Վ.Պետրոսյանի պաշտպանությունն իրականացրել են պաշտպաններ   Ա. Աբաջյանն ու  Ա.Կարապետյանը:
 
 

Հարակից հրապարակումներ`

15:02 23/05/2015  |  Քրեական խրոնիկոնԿինը խեղաթյուրված է ընկալել իրականությունը. ամուսինը ճանաչվել է անմեղ ու դատարանով արդարացված
13:07 23/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱռաջադրված մեղադրանքում բացակայում են փաստական տվյալները
23:29 22/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿատարված հանցագործությանը մասնակցությունն ապացուցված չէ. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
16:55 13/05/2015  |  Քրեական խրոնիկոնԹմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործով արդարացման դատավճիռը մնացել է անփոփոխ
13:01 02/05/2015  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչը մերժեց դատախազին. արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ
17:14 18/04/2015  |  Քրեական խրոնիկոնՄարզպետարանի վարորդն արդարացվել է
14:59 18/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացման դատավճիռ. Մեղադրանքն անորոշ է, փաստական որևէ տվյալ չկա
13:22 16/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերաքննիչ դատարանն արդարացրել է
21:35 10/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնքնախոստովանական ցուցմունքը «ապացույցների թագուհին» չէ. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
19:27 30/03/2015  |  Քրեական խրոնիկոնԱրդարացվել է դիտավորությամբ այլ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքում

Արխիվ

[]