ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միսակ Մարտիրոսյանն ուշադրության պակաս չի ունեցել. Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը դժգոհ է 06/01/2015 19:09 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դեմ առաջադրված մեղադրանքի շինծու ու արհեստական ապացույցները ձեռք են բերվել գործարքի արդյունքում՝ օգտվելով ի պաշտոնե նրա տեղակալ, Դատական կարգադրիչների ծառայության ղեկավար Արմեն Մովսիսյանի խոցելի վիճակից: Հայտարարելով այս մասին իր պաշտպանական ճառում՝ Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը նշեց, որ Ա.Մովսիսյանի ցուցմունքներն ուղղորդված են եղել նախաքննական մարմնի կողմից: Նա տեսակետ հայտնեց, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տալուց հետո Ա.Մովսիսյանի վիճակը բարելավվել է, մասնավորապես, հարազատների հետ տեսակցությունների արգելքը հանվել է:
Պաշտպանը հարց ուղղեց մեղադրանքի կողմին, եթե, ըստ Ա. Մովսիսյանի ցուցմունքի, պետական բյուջեից հափշտակված 115 մլն գումարն ինքը բաժանել է երեք մասի՝ փայաբաժիններ հատկացնելով Միսակ Մարտիրոսյանին (նրան ընդհանուր առմամբ տրվել է քսան մլն դրամ) ու իր տեղակալ Գեղամ Գրիգորյանին, ապա ինչպե՞ս և որտե՞ղ են բաշխվել մնացած գումարները: Պաշտպանն ընդգծեց նաև, թե գործից պարզ չէ, թե Միսակ Մարտիրոսյանը կոնկրետ ի՞նչ գործողություններ է կատարել կաշառք ստանալու ուղղությամբ:
Վ.Զուռնաչյանը միջնորդեց դատարանին անհիմն ճանաչել Միսակ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը, իսկ վերջինիս ճանաչել անմեղ ու արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Միսակ Մարտիրոսյանը սկսեց, սակայն չավարտեց իր 60-էջանոց պաշտպանական ճառը: Նա դժգոհություն հայտնեց, որ նախաքննական մարմինն հենց սկզբից շոուի էր վերածել գործով նախաքննությունը: Նա տարակուսանք հայտնեց, որ թեև մեկ այլ գործով՝ սանմաքրման աշխատանքներ կատարելիս յուրացվել էր շատ ավելի շատ գումար՝ 300 մլն դրամ (խոսքը հավաքարարների անունով գումարներ հափշտակելու գործի մասին է), սակայն վերջիններս մամուլի կողմից անհամեմատ ավելի քիչ ուշադրության արժանացան, քան Դատական դեպարտամենտում հափշտակությունների վերաբերյալ գործը: Իր լիազորությունները կասեցնելու մասին որոշումը հրապարակելու մեջ ևս Միսակ Մարտիրոսյանը անթաքույց միտում տեսավ՝ կոնկրետ իր անձի հանդեպ:
Ըստ նրա, ապաշնորհ սցենարիստի կողմից գրված ու վատ դերասանների կողմից խաղացված նախօրոք մշակված սցենարի մաս էր հարյուրավոր դատական կարգադրիչներին հարց ուղղելը, թե աշխատանքի ընդունվելիս կաշառք տվե՞լ են, թե՞ ոչ, ինչն արդյունք չտվեց: Դրան հետևեցին ոչ պատականորեն ոստիկանությունում հայտնված երեք անձանց հայտարարությունները Միսակ Մարտիրոսյանին կաշառք տալու մասին: Ամբաստանյալը ծաղկաքաղ կատարեց դատաքննության ժամանակ արած իր հայտարարություններից ու ցուցմունքներից՝ ոստիկանությունում ցուցմունքներ տված անձանց ապօրինաբար ազատությունից զրկելու ու հոգեբանական ճնշում գործադրելով ցուցմունքներ կորզելու, քննիչների կողմից ցուցմունքներում, մասնավորապես, էջերը համարակալելիս, կեղծիքներ կատարելու մասին, և այլն:
Միսակ Մարտիրոսյանը հայտարարեց, որ իր նկատմամբ խախտվել է արդար դատաքննության իրավունքը, ինքը զրկված է եղել իր դեմ ցուցմունք տված Արմեն Մովսիսյանին հարցաքննելու իրավունքից: Միսակ Մարտիրոսյանն իր ճառի հրապարակումը կշարունակի արդեն հաջորդ դատական նիստում:
Հիշեցնենք, որ մեղադրող Հակոբ Մելքոնյանն իր ճառում միջնորդել էր Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, որը չպետք է գերազանցի հանցագործությամբ պատճառված վնասի չափը:
Միաժամանակ մեղադրողը միջնորդել էր Մ.Մարտիրոսյանին զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ երեք տարի ժամկետով:
Մեղադրողը պնդել էր Միսակ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացնելը, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը՝ երկու դրվագով, և 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք ստանալը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից