Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Սեյրան Օհանյանի կինը ներկայացուցչի հետ կքննարկի հայցադիմումը հետ վերցնելու հարցը, եթե տպագրվի իրենց պատասխանը 05/29/2015   12:52  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Եթե մինչև մայիսի 30-ը  «Հրապարակ» թերթը հրապարակի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ու նրա ներկայացուցչի պատասխանը՝ իրականությանը չհամապատասխանող ու զրպարտող տեղեկությունները հերքելու ու ներողություն խնդրելու մասին, ապա իրենք կքննարկեն դատարանից հայցադիմումը հետ վերցնելու հարցը: «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը:  
 
Փաստաբանը նշեց, որ «Հրապարակը» տեղեկություններ  է հաղորդել  պաշտպանության նախարարի կնոջ մասին, որոնք իրականությանը չհամապատասխանող ու զրպարտչական լինելուց բացի նաև նախարարի կնոջն ուղղակի մեղադրում են քրեական հանցագործություն, այն է՝ մահվան ելքով ավտովթար կատարելու մեջ: Ըստ այդ հրապարակման, մասնավորապես, նախարարի կինը վարել է իր մտերիմ ընկերոջ մեքենան, վթարի ենթարկել այն ու պատճառել վերջինիս մահը: 
 
Կ.Մեժլումյանը հայտնեց, որ  իրենք  հիշյալ պատասխանն ուղարկել են թերթի խմբագրին  ու նյութի հեղինակ Սյուզան Սիմոնյանին, սակայն  պատասխանն ուղարկելուց հետո մեկ ժամ տասնհինգ րոպե անց երկրորդ հրապարակումն է հայտնվել այս անգամ թերթի կայքէջում՝ արդեն «hjham.am»  կայքին հղումով: Այդ պատճառով նախարարի կինն ու նրա ներկայացուցիչը դիմել են դատարան՝ պատվի ու արժանապատվության պաշտպանության հայցապահանջով, որում գումարային պահանջ չի ներկայացվել, միայն պահանջվում է հրապարակել իրենց պատասխանը՝ տպագրելով հերքում ու ներողություն խնդրելով  պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: 
 
Կարեն Մեժլումյանը համոզմունք հայտնեց, որ  հիշյալ «hjham.am» կայքը իրականում ֆեյք է, «ԱՁ Աննա Գևորգյան»-ը պետռեգիստրի  հաշվառումից հանվել է,  այսինքն՝  վերացվել, կայքում նշված  հեռախոսահամարին իրենց զանգերին ու իրենց էլեկտրոնային նամակին չեն պատասխանել: Կայքը ակտիվացվել է մոտ մեկուկես ամիս առաջ և այդ ընթացքում, ըստ Կ.Մեժլումյանի,  մոտ վաթսուն զրպարտչական, հայհոյախառն, թիրախավորված   հրապարակումներ են եղել՝ Սեյրան Օհանյանին առնչվող: 
 
 Կարեն Մեժլումյանը նշեց նաև, որ «hjham.am»-ի   դեմ հայցադիմումն ևս պատրաստ է, սակայն պատասխանողի հասցեն անհայտ լինելու պատճառով չի կարող ներկայացվել դատարան: Ուստի կողմը մտադիր է դիմել դատարան՝ «hjham.am»-ի  հանդեպ հետախուզում հայտարարելու պահանջով:  
 
Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ իրականում  գործարար Հովիկ Հայրապետյանը զոհվել է ավտովթարից, որը կատարելու մեղադրանքով 2003 ապրիլի 25-ին դատավճռով դատապարտվել է  Աննա անունով մի կին, այսինքն՝  հրապարակումները  ակնհայտ սուտ տեղեկություններ են պարունակում: Ի դեպ,  գործարարի հարազատները հիշյալ տեղեկությունները որակել են որպես «ստահոդ ու կեղծ», դատապարտել բարոյականության բոլոր նորմերը սահմանազանցող կեղծիքներ տարածելը՝ ընդգծելով, որ Ռուզաննա Խաչատրյանը որևէ առնչություն չունի այդ դեպքի հետ:  
 
Ի դեպ, վիճարկվող հրապարակման հեղինակ Սյուզան Սիմոնյանը ասուլիսի ընթացքում Կարեն Մեժլումյանին հարցրեց, թե  ինչու դատարան դիմելուց առաջ մինչև մայիսի 30-ը չեն սպասել՝ մինչ այդ օրը  թերթին ժամանակ էր տրվել հերքում տպագրելու համար: Ս.Սիմոնյանը հայտնեց, որ երկրորդ հրապարակումը թերթում՝ ոչ թե կայքում,   եղել է մինչև Սեյրան Օհանյանի կնոջ պատասխանը ստանալը, շաբաթ օրը, իսկ պատասխանը ստացվել է երկուշաբթի օրը: Ս.Սիմոնյանը հայտնեց նաև, որ  հրապարակումները միակողմանի չեն, դրանցում տեղ է գտել Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» պատասխանը:  
 
Այն հարցին, թե ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ չէ՞ որ զրպարտությունը ապաքրեականացված է, Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ չի ցանկանում այդ դաշտ մտնել ու խորանալ,  սակայն նշեց, որ կան «այլ հանցակազմի տարրեր»:
 
 

Արխիվ

[]