Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ամուսինն ապրել է արտամուսնական կնոջ տանը, սակայն վրդովվել է, որ կինն «ուրիշ սիրած տղամարդ ունի» 05/27/2015   17:19  |  Քրեական խրոնիկոն

 
40-ամյա Լուսինեն մեղավոր է ճանաչվել ամուսնու առողջությանը դիտավորությամբ, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ  հոդվածի 1-ին մասով,   և  դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի 6 ամիս ժամկետով: Նա պատիժը պետք է կրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
 
Տուժող ամուսնու քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն. Լուսինեից հօգուտ Մեսրոպի պետք է բռնագանձվի 1 095 000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի փոխհատուցում: Տուժողը պահանջում էր նաև ամբաստանյալից բռնագանձել 360 000 ՀՀ դրամ՝ որպես իրավաբանական օգնություն ստանալու հետ կապված ծախսերի փոխահատուցում: 
 
Ամբաստանյալն ու տուժողը շուրջ տասնութ տարի վարել են համատեղ ամուսնական կյանք, որի ընթացքում ծնվել են նրանց երկու երեխաները, ամուսինը  զբաղվել է արտագնա աշխատանքներով   Ռուսաստանի  Մոսկվա քաղաքում, իսկ կինը բնակվել է Երևան քաղաքում` ամուսնու տանը, որտեղ զբաղվել է կենցաղային հարցերով, խնամել է երեխաներին և ամուսնու ծնողներին: 
 
Ամուսնության առաջին տարիներին կնոջը հայտնի է դարձել, որ ամուսինը ՌԴ-ում մի կնոջից արդեն 26 տարեկան երեխա ունի, տեղեկացել է նաև, որ ամուսինը նրանց հետ որևէ կապ չունի, ուստի այդ հանգամանքը խոչընդոտ չի հանդիսացել նրանց համատեղ կյանքի համար: 
 
Դեպքից շուրջ չորս ամիս առաջ կողմերի փոխհարաբերությունները սրվել են, քանի որ կինը  տեղեկացել է, որ ամուսինը  ՌԴ-ում բնակվել է իր դստեր և նրա մոր հետ, այդ պատճառով առաջարկել է ամուսնալուծվել: Ամուսինն էլ իր հերթին տեղեկացել է, որ կինը ՀՀ-ում մեկ այլ սիրած տղամարդ ունի, այդ մասին տեղեկանալուց հետո ամուսինը 2012 թվականի ապրիլի 21-ին վերադարձել է ՀՀ` իրավիճակը պարզաբանելու համար: 
 
Վերադառնալով Հայաստան՝ ամուսինը զրույցի է հրավիրել կնոջը, ով արդեն բնակվում էր իր հայրական տանը: Կինը ներկայացել է զոքանչի հետ միասին ու խոստովանել, որ ինքն ուրիշ սիրած տղամարդ ունի, դրանից հետո կինը դիմել է դատարան` ամուսնալուծության պահանջով, երեխաները որոշել են, որ շարունակելու են ապրել հոր հետ:
 
Մինչ այդ կինը մեկուկես ամսվա ընթացքում երկու անգամ կատարել է ինքնասպանության փորձ. առաջին անգամ, ամուսնալուծության հարցի պատճառով, 11.04.2012 թվականին տանն ընդունել է մեծ քանակությամբ դեղամիջոցներ, իսկ երկրորդ անգամ ընտանեկան անվերջ վիճաբանությունների պատճառով ածելիով վնասել է երկու ձեռքերը` աջ ձեռքին 5, իսկ ձախ ձեռքին՝ 3 քերծվածք պատճառելով: 
 
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցելու, ինչպես նաև կնոջ հարազատներին պարզաբանումներ տալու կապակցությամբ նախկին ամուսինը 2013 թվականի մայիսի 16-ին մի քանի անգամ զանգահարել է կնոջ բջջային հեռախոսին և հանդիպում պահանջել, և ստացել մերժում:
 
Ապա նախկին ամուսինը՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում, գնացել է կնոջ հայրական տուն` վերջնական զրուցելու և ժամը 03-ի սահմաններում հասնելով այնտեղ՝ մոտեցել է տան ցանկապատի դռանը, ձայն է տվել կնոջը, քար նետել տնակի տանիքին:
 
Զոքանչն անձամբ է դուրս եկել և մոտեցել ցանկապատի դռանը՝ նախկին փեսայից պարզելու, թե ինչ է նա ցանկանում գիշերվա այդ ժամին և ինչու է իրենց անհանգստացնում, ապա ուժեղ բացել է ցանկապատի դուռը և այդ պահին փեսան իր ձեռքի ծխախոտի վառած գլանակը նետել է զոքանչի  դեմքին, որից հետո նրանք սկսել են միմյանց քաշքշել փողոցում:
 
Այդ ամենը տեսնելով՝ աներձագը վազելով մոտեցել է նրանց, իսկ կինը մտել է տուն, պայուսակից վերցրել ծալովի դանակը, դուրս եկել տանից և միացել վիճաբանությանը, որի ընթացքում փեսան ու զոքանչն արդեն ընկել էին գետնին: Կռվի ընթացքում զոքանչը գտնվել է գետնին ընկած վիճակում, փեսան՝ նրա վրա կիսաընկած վիճակում, իսկ տուժողի կինն ու աներձագը գտնվել են տուժողի մեջքի կողմում` համապատասխանաբար ձախ և աջ կողմերից, հարվածներ են հասցրել տուժողի մարմնի տարբեր մասերին, իսկ աներձագն ու փեսան միմյանց տվել են փոխադարձ հայհոյանքներ:
 
Քաշքշուկի ընթացքում ամբաստանյալը, վախենալով, որ ամուսինը կարող է վնասել իր մորը և եղբորը, իր մոտ եղած ծալովի դանակով 9 հարված է հասցրել ամուսնու մարմնի տարբեր մասերին, հարվածներից մեկը մեջքի կողմից, իսկ մնացածը` առջևից: Նկատելով, որ արյունահոսում է` ամուսինը բղավել է՝ «էս ինձ խփիք», որից հետո զոքանչը դանակը վերցրել է դստեր  ձեռքից:
 
Կինն ավելի ուշ ներկայացել է ոստիկանություն, ներկայացրել ծալովի դանակը և հայտնել կատարվածի մասին: Դատարանում էլ նա իրեն մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ  հոդվածի 1-ին մասով առաջադված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ: 
 
 Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ ամբաստանյալը նախկինում դատապարտված չի եղել, զղջում է կատարածի համար, ներկայացել է մեղայականով, ինչպես նաև այն, որ տուժողի վարքագծի հակաօրինական և հակաբարոյական գործողությունների հետևանքով է պայմանավորվել ամբաստանյալի կողմից կատարված հանցագործությունը:
 
 

Հարակից հրապարակումներ`

12:02 25/05/2015  |  Քրեական խրոնիկոն21-ամյա աղջիկն ահազանգել է հոր կողմից կիրառվող բռնության մասին
13:51 12/04/2015  |  Քրեական խրոնիկոն25-ամյա երիտասարդը կենտրոնական փողոցում ծեծել է կնոջը
11:39 10/04/2015  |  Քրեական խրոնիկոնՀայրը դստերը տանից դուրս է հանել ու ստիպել ինքնասպանություն գործել
11:41 26/03/2015  |  ԼՐԱՀՈՍԵղբայրը ծեծել է քրոջը, դանակով սպառնացել սպանել
16:17 21/03/2015  |  Քրեական խրոնիկոնՏղամարդը ծեծել է նախկին կնոջն ու զոքանչին
13:01 20/03/2015  |  Քրեական խրոնիկոնՀոր ծեծից հետո աղջիկը հայտնվել է հիվանդանոցում
12:51 14/03/2015  |  Քրեական խրոնիկոնԱմուսինները վիճաբանել են. քավության նոխազ են դարձել մանկահասակ երեխանները
10:28 04/03/2015  |  Քրեական խրոնիկոնԵրեխայի հայրն ու նրա ծնողները հրաժարվում են վերադարձնել երեխային
16:21 21/02/2015  |  Քրեական խրոնիկոն40-ամյա որդին մորը ծեծել է` մեղադրելով իր ամուսնալուծության մեջ
16:41 07/02/2015  |  Քրեական խրոնիկոնԸնտանեկան բռնություն` ամուսնու հորեղբոր մասնակցությամբ

Արխիվ

[]